Ցրվածության խնդիր ես էլ ունեմ, ընդ որում, բավականին վառ արտահայտված
Ինձ մոտ այն ի ծնե է եղել, կարծում եմ, ճիշտ է, ժամանակի ընթացքում որոշակի աշխատանքեր տանելով այդ ուղղությամբ, բավական առաջընթաց կա, բայց դե ամբողջությամբ վերացնել ցրվածությունը երևի թե չի հաջողվի ինձ երբեք
Միայն երկու անգամ մոխրամանը սառնարանում եմ դրել, երկու անգամ էլ աղով սուրճ եմ եփել, որից մեկը քրոջս կուրսեցիների համար, մի անգամ հողաթափերով գնացել եմ դպրոց, մի անգամ դասարանցուս հայրիկի, ով մեր տանն էր գտնվում այդ ժամանակ, կաշվե վերարկուն, որն ի դեպ նույն գույնն ուներ, ինչ իմը, բերել եմ իմ սենյակ, որ կախեմ պահարանից, կախելուց հետո նայում եմ հայելուն ու տեսնում, որ իմը հագիս է
, այսօրվա պես հիշում եմ տանեցիների դեմքի արտահայտությունը, երբ իմացան, թե ինչ եմ արել ու էտ խեղճ մարդուն, որ տեսնելով՝ իր կողքից վերցրել եմ վերարկուն ու տանում եմ, զարմացել է, բայց ձայն չի հանել
ու նման դեպքերի երկար մի շարք:
Հետաքրքիրն այն է, որ ես հստակ կարողանում եմ տարանջատել, թե իմ ցրված արարքներից որն է, որ հիմնական ցրվածության արդյունք է, որը պարզապես հոգնածության կամ տարբեր մտքերով կլանված լինելուս, և վերջապես որն էլ՝ սիրահարվածության![]()
Էջանիշներ