Դա այն դեպքում, եթե ցրվածությունն ի ծնե չի, այլ ձեռքբերովի։ Բայց չէ՞ որ լինում են նաև բնածին ցրվածության անհույս դեպքեր, ինչպես օրինակ, իմ դեպքը։
Վայ, մամա ջան։Իսկ ես կարծում էի, թե իմն ամենածանր դեպքն է...
Ինձ հետ էլ են նման բաներ շատ լինում։
Ընդհանրապես ես ծնվածս օրվանից միշտ աննկարագրելի անջատված եմ եղել... Դեռ փոքր երեխա ժամանակ կարող էի ինչ–որ լուրջ գործ անելիս մեկ էլ մտքով ընկնել, անջատվել ու էդպես ժամերով մնալ... Ասենք, մամաս ինչ–որ գործ էր դնում, մեկ էլ ահագին ժամանակ անց գալիս, տեսնում էր՝ անջատվածք ստացած նստած եմ, գործն էլ, բնականաբար, արված չի։Կամ, մամաս ասում էր՝ գնա էն սենյակից էսինչ բանը բեր, ես նախ մի հատ գնում–հետ էի գալիս՝ հարցնելով, թե ինչը պիտի բերեի, հետո մի հատ էլ գնում–գալիս, հարցնում էի, թե որտեղից պիտի բերեի։
Ու տենց, մինչև ես մանրամասն պարզում էի, թե ինչ ու որտեղից է պետք բերել, փոքր քույրս, որ երևի մի 3-4 տարեկան կլիներ, արագ–արագ գնում, բերում էր։
Մի քանի անգամ պատահել է, որ գնացել եմ դպրոց ու միայն այնտեղ պարզել, որ պայուսակս մոռացել եմ։Մի անգամ այդպես եղել է 5–րդ, մի անգամ էլ՝ 10–րդ դասարաններում։ Էլ չեմ ասում, թե սիրահարված ժամանակ ինչ ծանր դեպք էի դառնում...
Սեղանը հավաքելիս կարող էի ամանները հավաքել ու անջատված տանել, ասենք, զուգարան ու նման բաներ...
Որևէ տեղ գնալիս եթե ուրիշների հետ եմ լինում, երբեք չեմ նայում, թե ինչ ճանապարհով ենք գնում, ուր տանեն, անջատված կգնամ...
Մեր շենքում մի տղա կար, որը լրիվ ինձ նման անջատված էր, ու բոլորը գիտեին, որ մենք ամենաանջատվածներն ենք։ Ասենք, որ էրեխեքով թղթախաղ էինք խաղում, եթե խաղը հանկարծ լռվում էր, ուրեմն արդեն պարզ էր՝ կամ ես էի անջատվել, կամ էդ տղան։![]()
Մի անգամ էլ ընկերներիցս մեկի հետ գնացել էի մի հավաքույթի, վերադառնալիս, երբ արդեն համարյա մեր տուն էինք հասնում, տաքսու մեջ հանկարծ հիշեցի, որ պայուսակս մոռացել եմ հավաքույթի վայրում...Ախր ձեռքիս ուրիշ բան էլ չկար է...
Էդ հավաքույթն էլ Պռոշյան փողոցում գտնվող ինչ–որ օբյեկտում էր, որտեղ ես ոչ մեկի չէի ճանաչում։ Խառնվել էի ահավոր... Արդեն մտածում էի, որ վերջ, պայուսակս էլ չեմ տեսնի...
Լավ է, որ գոնե էդ տղան ինձ ճանապարհելուց հետո պիտի էլի հետ գնար, խնդրեցի, որ պայուսակս գտնի, հետ բերի։ Լավ էր, որ գտել էր...
Կարծում եմ, որ եթե ցրվածությունը բնածին չի, ուրեմն ամենայն հավանականությամբ գերհոգնածությունից է կամ սիրահարվածությունից։ Դե, իսկ եթե մարդը բնածին ցրվածություն ունի, բայց համ էլ գերհոգնած է և/կամ սիրահարված, նրան հաստատ նախանձել չի կարելի։
Բայց ասեմ, որ տարիների ընթացքում ցրվածությունս զգալիորեն պակասել է։ Ինձ նոր ճանաչող մարդիկ գուցե չհամաձայնեն, քանի որ իմ նախկին ցրվածությունը տեսնելու բախտ չեն ունեցել, բայց տարբերությունը ես ինքս զգում եմ, հետևաբար գոնե ինչ–որ չափով բուժելի է։
![]()
Էջանիշներ