Քանի որ ֆորումում բազմաթիվ նոր անդամներ կան, որոնք գուցե լսում են նմանատիպ երաժշտություն, փորձում եմ այս թեման վերակենդանացնել:
Հիմա ես Tori Amos-ի "The Beekeeper" ալբոմն եմ լսում: Երբ մոտ մի տարի առաջ (կամ ավելի վաղուց, ժամանակի զգացողությունս լրիվ կորցրել եմ) այն գնեցի, բացարձակապես տպավորություն չթողեց: Մեկ-երկու երգ մի քիչ դուրս եկան, բայց հետո դա էլ մոռացվեց:
Չգիտեմ ինչու, վերջերս նորից որոշեցի լսել այդ ալբոմը: Ուղղակի սպանիչ է: Չեմ կարողանում պոկվել: Ուրիշ կարծիքներ կա՞ն:
Ի դեպ, Tori-ի երգերի բառերն են շա՜տ խորը, որ մի քիչ ուսումնասիրում ես, քիչ է մնում՝ գժվես: Հաճախ չափից դուրս անհասկանալի են դրանք: Ուզում ես անձամբ Tori-ից հարցնել, թե ինչ է նկատի ունեցել այս կամ երգը գրելիս: Կարող ենք նաև նրա երգերի բառերն այստեղ քննարկել: