Ինչեր ասես որ չի անի Բյուրը, մենակ թե թեզից շեղվի: Հլը ինչ եմ գտել, տիպ ա էս Թորին
Էսօր բան հիշեցի
Երևի շատերդ չգիտեք, որ Ալանիս Մորիսեթը մինչև ավտոյի մեջ նստած Ironic երգելը կամ You Oughta Know-ով ոմն մեկին գրողի ծոցն ուղարկելը ու էդ երգերով աշխարհահռչակ դառնալը դասական պապսովիկ ա էղել ու իր հայրենի Կանադայում էնպես ոչինչ հաջողություն ա ունեցել: Սա էլ իրա էն վախտվա հիթերից.
Երկու պապսովիկ ալբոմ թողարկելուց հետո ընկել ա փնտրտուքների մեջ, տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ Գլեն Բալարդը նկատել ա իրան ու սկսել առաջ տանել: Արդյունքում` Ալանիսը դարձել ա աշխարհահռչակ ռոքերուհի, բայց իրա «մութ» անցյալը գրեթե մոռացվել ա: Jagged Little Pill-ը շատ ժամանակ նշվել ա որպես իրա առաջին, ոչ թե երրորդ ալբոմ: Մի խոսքով, երկար ժամանակ իր անամոթ անցյալն իգնոր անելուց հետո մի օր հանկարծ Ալանիսը որոշեց համերգի ժամանակ իր հին երգերից մեկը վերածնել: Ու ստացվեց էսպիսի մի բան.
Ես իրենց անցած տարի եմ որոշակի ուսումնասիրել:՝ մանավանդ Alanis-ին: Tori-ն էդքան չի տպավորվել, գուցե սխալ երգեր եմ ընտրել: Վերջինիս cover-ներից էլ եմ փորձել լսել էս տարվա սկզբերում, էդքան չի տպավորվել... հըլը որ:
Alanis-ից երգեր կան, որ բավականին հավանել եմ՝ «Thank U», «Hand In My Pocket», «You Learn», «One» և վերջապես, անմահական «Uninvited»-ը
Բյուրից չէի սպասում, որ Alanis-ի մասին վատ արտահայտվի, քանզի ինչքան կարդացել եմ վերջինիս մասին Բյուրի գրառումները, միշտ մե՜ծ երկրպագությամբ էր խոսում: Հա, մեկ էլ անցած տարի ինձ ասել էր, որ «One» երգը չի սիրում
Ի միջի այլոց, լսել ե՞ք Susan Justice![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սմոք ջան, դե նենց չի, որ Ալանիսին քիչ եմ սիրում, ուղղակի եթե էշություն ա անում, ասում եմ՝ էշություն ա: Մասնավորապես, իրա առաջին երկու ալբոմներն էշություն են (քանի որ էս մտքի հետ Ալանիսն ինքն էլ ա համաձայն, նույնիսկ էն իրա ոտերը լպստող ֆանատները չեն սիրում), վերջին ալբոմն էշություն ա՝ բացառությամբ մի քանի երգի, նախավերջին ալբոմն էշություն ա՝ բացառությամբ վերջին երգի ու բոնուսների, դրա նախորդներն էնքան էլ վատը չեն, բայց դե Jagged Little Pill-ից լավը չկա, Supposed Former-ն էլ մի քիչ ա զիջում: Իսկ Uninvited ու Still երգերը, որ ոչ մի ալբոմում չկան, ամենագժանոց երգերն են:
Դե One երգի մասին արդեն ասել եմ: Որպես տեքստ հզոր ա, բայց երաժշտական առումով մի քիչ պապսոտ ա:
Թորիի քավըրները լավն են, բայց փորձի նաև օրիգինալներ լսել: Այ, Թորիի դեպքում լրիվ հակառակն ա. իմ սիրած ալբոմը հենց վերջինն ա՝ Night of Hunters-ն ա: Հլը փորձի լսել Carry, Ghost ու Job's Coffin երգերը:
Էս քո ասածին էլ չեմ լսել: Մերսի, հեսա փորփրեմ:
Smokie (09.10.2013)
Avril Lavigne-ը իր «Complicated» ու «Sk8er Boy» տեսահոլովակներով վախտին թվում էր, թե նրանցից ա, ում որ սկզբունքորեն չէի սիրում (օրինակի համար նշեմ Pink-ին, իր «Get The Party Started»-ով): Բայց դե զգում էի, որ հաճելի էր, կամաց-կամաց դուրս գալիս էր իր կերպարը: Չգիտեմ համերգներին ո՞նց ա երգում, ընդհանրապես իրան քիչ եմ ուսումնասիրել, չեմ էլ ուզում էդքան՝ բայց որ նշածս տեսահոլովակներում լավն ա երգերով հանդերձ, դա փաստ ա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Գիտե՞ս, պարզվում ա իմ մոտ Tori-ի լիքը երգեր կան, մի քանիսը նույնիսկ կրկնվում են: Ալբոմներ էլ կան: Բայց մի բան ինձ համար հարց մնաց... «L'Affaire d'Amoureuse»-ը ի՞նչ համերգային ալբոմ ա: Wikipedia-ում ինչի՞ չկա, ընդհանրապես ինետում էլ քիչ գտա բնութագիրը, որոշ երգեր ունեմ էդ ալբոմից, 1992 թիվը հուշում ա, որ Tori-ի կարիերայի սկզբնական շրջանն աՈր համեմատում եմ իր առաջին ալբոմի հետ, հա՛մ նույն երգերից կան, հա՝մ տարբերվող:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սմոք, էդ ի՞նչ ես պեղելինքը տենց ալբոմ չունի: Աչքիս բութլեգ ա: Վրայի երգերն էլ հենց «առաջին» ալբոմի երգերից են: Լավն են
ի դեպ, էդ Smells Like Teen Spirit-ի վիդեոն նայի, սպանիչ ա:
Ի դեպ, Ալանիսի նման Թորին էլ մութ անցյալ ունի: Y Kant Tori Read խմբի հետ մի, թե էրկու տուֆտա ալբոմ ա թողարկել: Ասա՝ իսկականից ճիշտ ա էլի երևույթներն անձնականացնելը: Հենց սկսում են ինքնակենսագրական երգեր գրել, միանգամից հաջողության են հասնում:
Էլի Tory-ի cover-ների շարքից
Իմ սիրելի երգերը
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էս լսեք... ես մտածում էի` Ալանիսի անցյալ տարվա ալբոմը թափելու բան ա: Բայց միշտ մոռանում էի, որ ախր էդ դիսկը հետը մի հատ էլ DVD ունի, իսկ էդ DVD-ն կենդանի ա, իսկ կենդանի տարբերակով որոշ երգեր սպանիչ են... Մի խոսքով, էսօր ինձ էս երգը տանում ա, լսեք:
Մեկ էլ որ Սոլեյի մասին առանձին թեմա չբացեմ, Բյորքի թեման էլ չպղտորեմ, ասեցի` ստեղ դնեմ: Իսլանդուհի ա, համեմատաբար թազեքից: Մի քիչ Բյորքին ա հիշեցնում: Իրա երգերը նենց կայֆ անջատում են ներվերս:
Շուտով Թորիի նոր ալբոմն ա դուրս գալու: Ինձ նենց դուր ա գալիս, թե ինչ ա ինքը դարձել էս տարիների ընթացքում՝ թե՛ իրա վերադարձով դեպի դասական երաժշտություն (Night of Hunters ալբոմն օրինակ), թե՛ արվեստի այլ ոլորտներից ոգեշնչվելով (օրինակ, նոր ալբոմում կա Սեզանից ոգեշնչված երգ), թե՛ ֆոլկլյորով տարվելով: Սենց մի տեսակ ավելի խորն ա դառնում ինքը, ավելի շատ բան ես սովորում իրան լսելով:
Ու հավեսն էն ա, որ էս շրջագայության ժամանակ ինքը բեմին մենակ ա լինելու՝ մենակ ինքն ու իրա զանազան ստեղնաշարային գործիքները:
Ուզում եմ մի երկու երգ դնել նոր ալբոմից:
Սա առաջին սինգլն ա, որտեղ Փորձանքն անձնավորված ա: Սենց բաներ սովորաբար ԱՄՆ-ի հարավներում են անում. անձնավորում են վերացական երևույթներ:
Սա էլ Սելկին: Սելկիները կելտական և սկանդինավյան դիցաբանության մեջ փոկամարդիկ են: Նրանք ծովից դուրս են գալիս, մի կողմ թողնում փոկի կաշին ու դառնում շատ սիրուն կին կամ տղամարդ, որոշ ժամանակ ապրում մարդկանց մեջ, հետո նորից հագնում փոկի կաշին, մտնում ջուրը:
Երգի էս տարբերակը ստուդիայինը չի, ռադիոյում կենդանի կատարում ա: Իրոք ցնցող ա, թե ոնց ա Թորին ինքը մենակով ու մի դաշնամուրով սենց սիրուն կատարումներ ստեղծում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ