User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ, շատ վաղուց՝ դատական հոգեբանության դասընթացներին, Էլդա Գրինն ասում էր մեզ, որ պետք չէ կալանավորներին վերաբերվել՝ իբրև այլ «սորտի» մարդկանց, որ մեծ աշխարհ է, ու մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է հայտնվել նրանց տեղում: Թեև ինչ-որ ճշմարտություն կար այդ խոսքերի մեջ, այնուամենայնիվ բանտարկյալների նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքը, միևնույն է, շարունակում էր ապրել ամեն մեկիս հոգում:
    Այս հարցում ավելի մեծ հետաքրքրության է արժանի այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում մարդկանց, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով բանտարկված են եղել: Կարո՞ղ է հասարակությունը և մեզնից յուրաքանչյուրը ընդունել նրանց՝ որպես սոցիումի լիարժեք անդամ, ՄԱՐԴ, որին կարելի է վստահել, աշխատանք տալ, որի հետ կարելի է ընկերություն անել, որի հետ հնարավոր է պարզապես հանգիստ շփվել, ինչպես մնացած մարդկանց հետ: Թե՞ դա այն պիտակն է, որից նրանք երբեք չեն ազատվում, քանի որ մենք՝ հասարակության անդամներս, պատրաստ չենք ընդունել նրանց, ինչպես այլոց:
    Կուզենայի իմանալ ձեր վերաբերմունքը այս հարցին: Ինչպե՞ս կվերաբերվեիք այն մարդուն, որը նախկին կալանավոր է եղել:
    Լինում են դեպքեր, երբ բառիս բուն իմաստով, Մեծ մարդիկ են հանդիպում նրանց շարքերում. ավելի իմաստուն, ավելի լուրջ, ինտելեկտով ավելի զարգացած և այլն: Զրուցելիս մեծագույն հաճույք ու անգին խորհուրդներ ես ստանում: Բայց, իհարկե, սա առանձին դեպքեր են:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  2. #2
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Բերդերում նստած մարդկանցից շատերը կարգին մարդիկ են , գողական մարդիկ : Իրանք ապրում են գողական պանյատներով , էտ պանյատներն են իսկական ճիշտը ու իրանք նստած են հենց էտ ճշտի համար , բայց սխալ տեղը : Իզուր չի , որ իրանք տենց մեծ հարգանք ունեն մարդկանց մոտ , իրանք ինչքան շատ սռոկ են նստում , էնքան ավելի հարգելի են դառնում :
    Իսկ հիմա կարող եք ճակատին թռած աչքերը վերադարձնել ակնակապիճները : Ինձ համար բանտարկյալը մնում է սովորական մարդ , սակայն , ինչպես ռուսական ասացվածքում է ասվում ՝ "Я бы с ним в разведку не пошел " : Այստեղ կառանձնացնեի դիտավորյալ և ոչ դիտավորյալ հանցագործության համար մեղադրվածներին : Երկրորդների բախտը ուղղակի չի բերել , հանգամանքներն են նրանց դարձրել հանցագործ , և նրանք ինձ համար շարքային քաղաքացիներ են , ովքեր կարող են լինել ինձ ընկեր կամ բարեկամ : Կարծում եմ ՝ չարժի նշել քաղբանտարկյալներին . վաղը նրանց ոչ ոք "նստած" չի անվանի :

  3. #3
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Ժամանակին երբ դեռ 19 տարեկան էի ինքս սիրահարվել էի մի նախքին բանտարկայալի, նրա անցյալը ինձ այնքան էլ չէր հետաքրքրում ու նա այդ ժամանակ առաջին մարդն էր ,որին ես սիրահարցեցի, սակայն այսպես ասած ինձ համար միևնույն էր, իսկ ծնողներիս ու հարազատներիս համար ոչ.... նրանք արգելեցին ինձ հանդիպել և այլն...բայց ավելացնեմ նաև որ, բացի դա ինձ այսպես ասած «ուզողների» մեջ եղել են ևս երկու քաղբանտարկյալ նենց որ շատերն ասում էին կարողա քո ճակատին գրածա որ պետքա ամուսնանաս քաղբանտարյալի հետ... դա արդեն անցյալոմ է այնուամենայնիվ նշեմ որ այդ ժամանակ ինձ հանդիպած տղաների մեջ նրանք ամենազնիվն էին ու թեև ես նրանցից ոչմեկին չընտրեցի բայց նրանք այն մարդիք էին որոնց առաջարկության մասին լրջորեն եմ մտածել...
    Love has an enemy, but it is already defeated!

  4. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Օրինակ ես հիմա հաճույքով քաղբանտարկյալ կլինեի...

  5. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես հիմա հաճույքով քաղբանտարկյալ կլինեի...
    ոնց եմ քեզ հասկանում

    բայց որ տունը ասեմ, տնեցիք կծիծաղան վրես
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես հիմա հաճույքով քաղբանտարկյալ կլինեի...
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    ոնց եմ քեզ հասկանում

    բայց որ տունը ասեմ, տնեցիք կծիծաղան վրես
    Էլի սկսեցին թեման քաղաքականացնել։

    Ինձ համար մարդու՝ նախկին բանտարկյալ լինելու հանգամանքը պիտակ չէ, սակայն տվյալ մարդուն ի սկզբանե որոշակի զգուշավորությամբ վերաբերվելու լուրջ հիմք է։ Այսինքն՝ երբ դեռ չեմ ճանաչում և նրա մասին գիտեմ միայն այն, որ բանտում է եղել, արդեն իսկ ակամա ինչ–որ անվստահության զգացողություն ու կասկածամտություն կառաջանա, բայց դա ինձ հաստատ չի ստիպի խուսափել տվյալ մարդուց։ Միաժամանակ զգուշությունս ու կասկածներս պահպանելով՝ կփորձեմ ճանաչել, ուսումնասիրել մարդուն, ու եթե որոշ ժամանակ անց զգամ, որ վստահելի ու մարդկային առումով ինձ համար ընդունելի մարդ է, ապա այդ մարդու՝ նախկին բանտարկյալ լինելն այլևս ոչ մի դեր չի խաղա իմ՝ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցում. կվերաբերեմ այնպես, ինչպես ցանկացած այլ արժանավոր մարդու։

    Միևնույն ժամանակ քիչ չեն այնպիսի մարդիկ, որոնք, թեև երբեք բանտարկյալ չեն եղել, բայց ինձ համար ավելի շատ բանտարկյալ են, քան բազմաթիվ իսկական բանտարկյալներ։ Հետո՞ ինչ, որ ինչ–ինչ նպաստավոր հանգամանքների բերումով սպրդել են բանտարկյալի կարգավիճակից։ Մի խոսքով՝ մարդս մարդ լինի։ Իսկ լավ մարդիկ կան թե՛ բանտարկյալների, թե՛ ազատ քաղաքացիների մեջ, միայն թե հարկավոր է կարողանալ տարբերել, թե ով ով է՝ անկախ բանտում անցկացրած տարիների քանակից կամ դրանց բացակայությունից...

    Եվ այսպես, ինձ համար «նախկին բանտարկյալ» կարգավիճակը պիտակ չէ, այն ընդամենը զգուշանալու ահազանգ է, որը կարող է և կեղծ լինել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    իրանք ինչքան շատ սռոկ են նստում , էնքան ավելի հարգելի են դառնում :
    Ճիշտն ասած՝ ուղեղս առաջին անգամ հանդիպեց այսպիսի ինֆորմացիայի:

    Չեմ ուզում շատ խոսել էս թեմայում, բայց որոշակի կարծիք հայտնելու ցանկություն, ամեն դեպքում, ունեմ. Պետք չէ բանտարկյալներին առանձնացնել մյուսներից, քանի որ բանտում՝ ինչպես և բոլոր հաստատություններում, կան և՛ լավ, և՛ վատ մարդիկ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #8
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Հայկո ինչ կա նախընտրելի , ես Ծովին կարողա մի տեղ հասկանամ , բայց քո ինչին ա պետք : Քննություններից ես խուսափում ?

  9. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    ՄԻ վայրկյան ի՞նչ քաղաքականցնել.. բանատարկյալներ լինում են տարբեր պատճառներով… Քաղբանտարկյալներին պիտակավորված համարել մի քիչ տարօրինակ է... Քաղաքական հայացքների համար կալանավորվածներն ազնիվ են գոնե իրենց հայացքներում /դե ես շատ չծավալվեմ/... Ամինա՛ ջան, զիլ ուզողներ ես կորցրել Ինչպես ասում է լրագրող- գրող- հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը , քաղբանտարկյալների դեպքում բանտերը լցվում են լույսով...
    Իսկ հանցագործ բանտարկյալների մասին ասեմ. մարդս մարդ լինի գործոնն այստեղ էլ է աշխատում: ճակատագրի բերումով մարդիկ տարբեր փորձանքների են ենթարկվում կամ իրենք իրենց ենթարկում... բայց ո՞վ է ասել, որ դրանով կյանքն ավարտվում է... Օրինակ իմ ծանոթներից մեկի քեռին սարսափելի ինտելեկտով, հետաքրքիր, բայց հանցաշխարհի ջրերը ընկած մի մարդ էր... ծանոթս նրան պաշտում էր ու ասում էր, որ իր կյանքի ամենավատ օրերի լավագույն ընկերն է եղել ու խորհրդատուն: Ես չեմ բացառում, որ սարսափելի մի հանցագործ հանկարծ ու բանտից ինքնամաքրված դուրս գա, մինչդեռ ազատության մեջ գտնվող մի խառնակիչ, որին ըստ օրենքի չեն դատում, հազար ու մի մարդկանց կյանք ուտի, փչացնի ու անմեղ հայացքով հանցագործներ փնտրի...
    Հ.Գ. Ասեմ, որ ըստ էության հիմա հայկական բանտերում մեծ մասը անմեղ մարդիկ են, հանցագործները փողով պլստում են: հիմնականում
    Վերջին խմբագրող՝ Selene: 01.05.2008, 18:42: Պատճառ: Գրառման չերևացող մասի ուղղում

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Հիմնականում համաձայն եմ Ուլուանաի հետ:
    Զգուշանալ պետք է: Որ հնարավորություն լիներ ամեն մարդու հանդեպ էլ իմանայիր թե ինչից զգուշանայիր ...
    Բոլոր մարդիկ էլ ունեն թերություններ, թերացումներ, վատ կողմեր... խնդիրը այն է, որ եթե նախօրոք գիտես, որ դիմացինտ օրինակ տուն թալանողին է, ապա եթե նրան զրկես քո տունը թալանելու հնարավորությունից, ապա ավելի հանգիստ կարող ես նրա հետ հարաբերվել /սակայն սա ասում եմ զուտ որպես օրինակ: եթե քո շրջապատում կա իրական տուն թալանող, ապա ինչքան հեռու ,այդքան լավ:/

    Մի խոսքով բանտ նստած հելած մարդը ի սկզբանե պետք է դիտվի որպես պոտենցիալ վտանգի աղբյուր, որովհետև եթե նա կատարել է /պատահական/ սխալ ու դրա պատճառով հայտվել է բանտում, ապա հիմնականում բանտից դուրս են գալիս կատարյալ արտիստ դարձած իրական հանցագործներ: Խոսքը սովետական-հայկական բանտի մասին է /խոսքս չի վերաբերվում գաղափարական-քաղաքական "նստողներին", չնայած նրանք էլ են բավականին փոխվում բանտում/:

    Այ ուրիշ բան է, որ հայկական բանտի իր տեղով հանցագործություն է:
    Հանցագործ է էն հասարակությունը, որը այդպիսի "օբեկտներներ" ունի: Իսկ հանցագործները՝ հենց էտ հանցագործ հասարակության հանցագործ սուբյեկտի - բանտի հանցագործ օբեկտ - արգասիքներն են:
    Շատ չնչին է հավանականությունը, որ լրիվ ազնիվ, նորմալ մարդը աստված չանի ընկնաի հայկական /ռուսական/ բանտ, ու այնտեղից որպես պատրաստի հանցագործ դուրս չգա:
    Մի հավատացեք նրանց "քնքուշ" "հայի" աչերին:
    Կարդացեք "Խաչագողի հիշատակարան", փոխանակ լսեք տարբեր հեքիաթներ "գողերի" ազնիվ կենցաղից:
    Պատկերացնում եք չէ՞ "գող" ու "ազնիվ" :
    Մի քիչ նման է չէ՞ նրան, ոնց որ ասես - "կույս" - "պոռնիկ" :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 01.05.2008, 01:50:

  11. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Ճիշտ նշեցին շատերը, որ կան տարբեր հանցագործությունների պատճառով դատված բանտարկյալներ: Ասել է թե՝ մեղմ հանցանք կատարած, կամ՝ ծանր հանցանք կատարած մարդիկ: ՈՒ մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, կարծում եմ, կախված այդ մեղմության աստիճանից՝ տարբեր է: Քաղաքական այլ գաղափարներ ունենալու համար մարդուն ազատազրկելը չափազանց է, իսկ նրանց հետ չշփվելը՝ նույնիսկ ծիծաղելի:
    Եթե մարդը գողություն է արել՝ ես խղճահարություն եմ զգում այդպիսիների հանդեպ: Սկսում եմ վերլուծել պատճառները ու խղճում եմ մարդկությանը նյութապաշտության համար: Ամեն դեպքում, գուցե տարօրինակ հնչի, գողության համար դատապարտվածներին համարում եմ մարդ՝ իրենց նյութական կախվածությամբ հանդերձ, և անգամ գիտենալով, որ կարող են ինչ-որ բան թռցնել իմ պայուսակից կամ տնից՝ խույս չեմ տալիս նրանց հետ շփումից:
    Բայց այ մարդու հոգեկանի վրա ձեռք բարձրացրած բանտարկյալներին մարդ համարել չեմ կարողանում, մանկապիղծներին, բռնաբարողներին, ի վերջո՝ գիտակցված մարդասպաններին: Նմաններին բարևս անգամ կափսոսեմ…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ
    Հեղինակ՝ Koroleva, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 30.06.2011, 20:50
  2. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .
    Հեղինակ՝ Nikol Pashinyan, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 224
    Վերջինը: 10.04.2008, 02:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •