Խիստ բացասաբար եմ վերաբերվում, և ինձ մոտ միշտ էլ անվստահություն ու վախ կառաջանա շփվել նման մարդու հետ: Ես չեմ ասում, որ դատում եմ: Դատելու իրավունք ես չունեմ, սակայն ունեմ շփվելու կամ չշփվելու իրավունք: Ուրիշ բան անարդարացի բանտ նստողին... դա այլ հարց է: Ըստ իս, շատ ճիշտ է «ձու գողացողը ձի էլ կգողանա» նախադասությունը, որովհետև տվյալ հանցանք կատարած մարդը հանցանք կատարելուց լավ էլ գիտակցում է իր կատարածի սարսափելիությունը և վատ կողմերը, և գիտակցելով հանդերձ՝ գնում է այդ քայլին: Այդպիսի մարդիկ բանտից հետո էլ չեն ուղղվում: Եվ կատարում 2-րդ 3-րդ 4-րդ հանցագործությունը: Տվյալ մարդը հստակ գիտակցում է, որ դրանից հետո «բանտարկյալ» պիտակը անխուսափելի է լինելու և դա էլ հասկանալով հանդերձ՝ կատարում է հանցագործությունը: Ինչի՞ օրինակ ես հանցանք չեմ գործում (չնայած ով գիտի...) , որովհետև գիտակցում եմ այն ինչը տեղի է ունենալու հետագայում: Մտովի պատկերացնում եմ իմ բանտից դուրս գալու ու կյանք մտնելու պրոցեսը... և հասկանում, որ դա սխալ ուղի է: Եվ առհասարակ կոչ եմ անում բոլոր ապագա հանցագործներին... որոնք պատրաստվում են հանցանք գործել.
«Նախ մինչև գործողություն անելը, մտովի տեղափոխվեք ապագա.... տեսեք ինքներդ ձեզ այդ ամենից հետո: Արդյո՞ք դուք դա եք ուզում: Արդյո՞ք ուզում եք կործանել ինքներդ ձեզ»:
Եվ հետո միայն որոշեք. անելու՞ եք հանցանքը թե ոչ:
Ըստ իս, բանտից դուրս եկողի միակ ելքը դեպի հին ու լավ կյանք... դա փախնելն է այն երկրից, որտեղ քեզ ճանաչում են: Փախնել ուրիշ երկիր ու նոր կյանք սկսել, որտեղ ոչ մեկ չի իմանա ձեր անցյալի մասին: Սա ասում եմ եթե իրոք ուզում եք լավ կյանքով ապրել, եթե չեք գնալու ուրիշ երկիր ու նույն բաները էնտեղ անելու:
Էջանիշներ