User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    95% խիստ բացասական: 5%-ն էլ վերաբերում է սխալ դատապարտվածներին:
    Ես մի քանի անգամ դիտելով "02" հաղորդաշարը (մասնավորապես օրինաչափ դարձած "3 անգամ դատված", "2 անգամ դատված" կամ "նախկինում դատված" արտահայտությունները լսելով) եկել եմ այն համոզման, որ տեղին է ժողովրդի "Ձու գողացողը ձի էլ կգողանա" ասացվածքը:
    Ես երկու ձեռքով կողմ եմ որոշ մուսուլմանական երկրներում տարածված, գողի ձեռքը կտրելու ավանդույթին:
    Գոնե 2 անգամ նույն հանցանքն գործած մարդը 3-րդ անգամ ի վիճակի չի լինի:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Կարծում եմ՝ "բանտարկյալ" հասկացությունը շատ լայն է միանշանակ պատասխանելու համար, թե ես ոնց եմ վերաբերվում նրանց: Բանտարկյալ էլ կա, բանտարկյալ էլ
    Մեր բակում մեկը կա, էս վերջերս է դուրս եկել բանտից, նստած էր շատ ծանր հանցանքի համար: Ու իր ամբողջ ջահելությունը խորտակեց բանտում: Հիմա մոտ մի 40 տարեկան կլինի, բայց լրիվ քայքայված վիճակում ա, ոնց որ մի 65 տարեկան: Ու երբ նրան տեսնում եմ, հաստատ չեմ մտածում "տեղն էր քեզ" կամ "քո նմաններին դա էլ է քիչ" ուղղակի անցնում եմ՝ առանց նրա աչքերին նայելու: Ու էստեղ ոչ թե ինձ նեղում է նրա "մի ժամանակ բանտարկյալ" լինելու փաստը, այլ իր մարդկային տեսակը:

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Պիտակավորում ցանկացած բնագավառի համար էլ կա: Եթե մեկը ժամանակին նկարիչ է եղել ու, ասենք, այժմ էլ չի նկարում, մարդիկ, այնուամենայնիվ, ասում են, թե արվեստագետ է ու ենթադրում, որ ցնդած մտածողություն պիտի ունենա: Եթե նախկինում բանտարկյալ է եղել, կարծում են, որ հանցագործ է ու վտանգավոր մտածողություն պիտի ունենա և զգուշանում են: Ասել է, թե աչքը տեսածիցա վախենում:

    Ամեն դեպքում, մարդս պիտի մարդ լինի: Բայց, ցավոք, բանտարկությունը, որը հանցագործին իր արարքները կշռադատելու, մեղանչելու ու փոխվելու հնարավորություն պետք է ընձեռեր, հակառակ ազդեցություն է ունենում` պայմանավորված մյուս բանտարկյալների թողած "փսեվդո" ազդեցությամբ:

    Իսկ ընդհանրապես, մենք չենք, որ պետք է դատենք:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  4. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտարկյալ. հավերժ պիտա՞կ:

    Խիստ բացասաբար եմ վերաբերվում, և ինձ մոտ միշտ էլ անվստահություն ու վախ կառաջանա շփվել նման մարդու հետ: Ես չեմ ասում, որ դատում եմ: Դատելու իրավունք ես չունեմ, սակայն ունեմ շփվելու կամ չշփվելու իրավունք: Ուրիշ բան անարդարացի բանտ նստողին... դա այլ հարց է: Ըստ իս, շատ ճիշտ է «ձու գողացողը ձի էլ կգողանա» նախադասությունը, որովհետև տվյալ հանցանք կատարած մարդը հանցանք կատարելուց լավ էլ գիտակցում է իր կատարածի սարսափելիությունը և վատ կողմերը, և գիտակցելով հանդերձ՝ գնում է այդ քայլին: Այդպիսի մարդիկ բանտից հետո էլ չեն ուղղվում: Եվ կատարում 2-րդ 3-րդ 4-րդ հանցագործությունը: Տվյալ մարդը հստակ գիտակցում է, որ դրանից հետո «բանտարկյալ» պիտակը անխուսափելի է լինելու և դա էլ հասկանալով հանդերձ՝ կատարում է հանցագործությունը: Ինչի՞ օրինակ ես հանցանք չեմ գործում (չնայած ով գիտի...) , որովհետև գիտակցում եմ այն ինչը տեղի է ունենալու հետագայում: Մտովի պատկերացնում եմ իմ բանտից դուրս գալու ու կյանք մտնելու պրոցեսը... և հասկանում, որ դա սխալ ուղի է: Եվ առհասարակ կոչ եմ անում բոլոր ապագա հանցագործներին... որոնք պատրաստվում են հանցանք գործել.
    «Նախ մինչև գործողություն անելը, մտովի տեղափոխվեք ապագա.... տեսեք ինքներդ ձեզ այդ ամենից հետո: Արդյո՞ք դուք դա եք ուզում: Արդյո՞ք ուզում եք կործանել ինքներդ ձեզ»:
    Եվ հետո միայն որոշեք. անելու՞ եք հանցանքը թե ոչ:
    Ըստ իս, բանտից դուրս եկողի միակ ելքը դեպի հին ու լավ կյանք... դա փախնելն է այն երկրից, որտեղ քեզ ճանաչում են: Փախնել ուրիշ երկիր ու նոր կյանք սկսել, որտեղ ոչ մեկ չի իմանա ձեր անցյալի մասին: Սա ասում եմ եթե իրոք ուզում եք լավ կյանքով ապրել, եթե չեք գնալու ուրիշ երկիր ու նույն բաները էնտեղ անելու:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լեոնիդ Ենգիբարյան- հավերժ հայտնի և հավերժ անհայտ
    Հեղինակ՝ Koroleva, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 30.06.2011, 20:50
  2. Սուգը հավերժ է, երբ պայքար չկա. . .
    Հեղինակ՝ Nikol Pashinyan, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 224
    Վերջինը: 10.04.2008, 02:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •