Հիշում եմ, շատ վաղուց՝ դատական հոգեբանության դասընթացներին, Էլդա Գրինն ասում էր մեզ, որ պետք չէ կալանավորներին վերաբերվել՝ իբրև այլ «սորտի» մարդկանց, որ մեծ աշխարհ է, ու մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է հայտնվել նրանց տեղում: Թեև ինչ-որ ճշմարտություն կար այդ խոսքերի մեջ, այնուամենայնիվ բանտարկյալների նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքը, միևնույն է, շարունակում էր ապրել ամեն մեկիս հոգում:
Այս հարցում ավելի մեծ հետաքրքրության է արժանի այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում մարդկանց, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով բանտարկված են եղել: Կարո՞ղ է հասարակությունը և մեզնից յուրաքանչյուրը ընդունել նրանց՝ որպես սոցիումի լիարժեք անդամ, ՄԱՐԴ, որին կարելի է վստահել, աշխատանք տալ, որի հետ կարելի է ընկերություն անել, որի հետ հնարավոր է պարզապես հանգիստ շփվել, ինչպես մնացած մարդկանց հետ: Թե՞ դա այն պիտակն է, որից նրանք երբեք չեն ազատվում, քանի որ մենք՝ հասարակության անդամներս, պատրաստ չենք ընդունել նրանց, ինչպես այլոց:
Կուզենայի իմանալ ձեր վերաբերմունքը այս հարցին: Ինչպե՞ս կվերաբերվեիք այն մարդուն, որը նախկին կալանավոր է եղել: