Օրինակ, ես անամոթաբար խոստովանում եմ, որ երբեք չեմ հետևում երթևեկության կանոններին։ Կյանքումս փողոցն անցնելիս լուսակրին նայած չկամ...Հենց տեսնում եմ՝ մեքենա չկա, վազում եմ։ Կամ էլ, որ տեսնում եմ մեքենան մոտենում է, մտածում եմ՝ որ վազեմ, տեսնես կհասցնե՞մ, թե՞ չէ...
Երբեմն մտածում եմ, որ չէ, բայց վերջին պահին փոշմանում ու որոշում եմ, այնուամենայնիվ, «բախտս փորձել»...
ու վազում եմ՝ մի կերպ խուսափելով մեքենայից... Բա, այ տենց խայտառակ բաներ...
![]()
![]()
Բայց հակառակ ծայրահեղությունն էլ է լինում. երբեմն սպասում եմ, մինչև բոլոր մեքենաներն անցնեն, նոր անցնեմ, ու տենց էլ կանգնած մնում եմ ժամերով...ու վերջը գալիս եմ էն եզրակացության, որ հարկավոր է պահը բռնացնել ու վազե՜լ, քանի մեքենան չի հասել...
Մի խոսքով, խայտառակ վիճակ է... Տեսնես ինձ նմանները շա՞տ են...![]()
Էջանիշներ