Մեջբերում arnix-ի խոսքերից
Լավ միտք է։ Ես մոտ մեկ ամիս առաջ սկսել էի 7-zip ծրագրի թարգմանությունը, բայց այդպես էլ չվերջացրեցի, հիմա կշարունակեմ Բայց ինձ թվում է իմաստ ունի թարգամենլ միայն «թարգմանվող» բառերը, իսկ տեխնիկական միջազգային տարածում գտած անգլերեն բառերը երևի պետք չէ նույնիսկ փորձել թարգմանել (օրինակ protocol բառը, կամ ասենք firewall բառը Ինչպե՞ս կթարգմանեք):
Համաձայն եմ, որ շատ տերմիններ թարգմանելն ուղղակի սխալ է:
Քո բերած օրինակների համար հիմա կդժվարանամ կարծիք ասել, թարգմանել պե՞տք է, թե՞ ոչ: Ամեն դեպքում կարող եմ ասել թե այդ տերմինների ինչ թարգմանություններ կան, որոնք արդեն որոշ տեղերում օգտագործվում են:

Protocol - Կանխագիր
Firewall - Արգելապատնեշ


Ի դեպ protocol բառի համար windows-ի թարգմանության համար բացի "կանխագիր" տերմինից առաջարկվել են նաև "դիվանակարգ" և "արձանագրություն" տերմինները
Չգիտեմ թե վերջում որ տերմինն են ընտրել: