Բարեւ բոլորին:
...Իրոք որ, արժե, որ գոնե մենք այս հարցով զբաղվենք:Այդ հարցում պատրաստ եմ Ձեզ օգնել:
Բայց այստեղ մի բայց կա, որը դեռեւս չի քննարկվել այստեղ: Անպայման պետք է Unicode գրել հայերեն, ոչ թե ArmSCII: Ընդհանրապես ANSI կոդավորումը արդեն դուրս է մղվում գործածությունից եւ անցու է կատարվում Unicode-ի: Սա ես նշում եմ այն բանի համար, որ մի անգամ ինձ մի «հայերեն» ծրագիր տվեցին (browser), որը պարզվեց unicode չէր: Էլ ի՞նչ հայերեն....
Ինչ վերաբերվում է WinXP-ին, ապա արդեն նշվեց, որ Microsoft-ը բառերի թարգմանության հարցը գործնականում լուծել է: Բայց, միայն բառերի` glossary-ի: Իսկ ծրագրերի համար անհրաժեշտ են առանձին նախադասություններ, տեքստեր (օրինակ` error message-ներ): Այդ հարցում դեռ անելիքները շատ են: XP-ի համար էլ դժվար հասցնենք: Պետք է մտածել Vista-ի մասին: Նշեմ նաեւ, որ այդ թարգմանված glossary-ում տեղ են գտել տերմիններ ինչպես Windows-ից, այնպես էլ Office-ի բոլոր ծրագրերից:
Էջանիշներ