Հարգելիներս, իսկ ծրագրերի թարգմանությունը դուք ոնց եք պատկերացնում?
Միթե open source-երի մեջ ինչ որ մեկը կնստի ու կաշխատի (ընդ որում դրդված հայրենասիրությունից): Նման բանը ահռելի ֆինանսավորում է պահանջում.
Այլ խնդիր է, որ "հայրենական" ծրագրավորողներս սկսենք գրել հայերեն interface(ամոթ է, բայց հայերեն տարբերակը չգիտեմ )-ով ծրագրեր:
Իսկ ձեր առաջ քաշած խնդիրը պահանջում է պետական մոտեցում:
Բայց այն հանգամանքը որ այս խնդիրը այսօր դուրս է եկել քննարկման, հույս է տալիս որ օրերից մի օր էլ կկարողանանք հանել ֆորումի շջանակներից ու.... մի գուցե լուծում ստանա (ու 3D Max 11.0 -ի install-ի ժամանակ կկարողանանք ընտրել հայերեն տարբերակը):
Այս օպտիմիստական նոտայով, թերևս, ավարտեմ:
Ավելացնեմ միյայն, որ ինքս հնարավորություններիս սահմաններում կօգնեմ այս նվիրական խնդրի լուծմանը...