User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...

    Գլխում միշտ կա այն , որի մասին մենք չգիտենք : Ենթագիտակցությունը մերթ առաջ է անցնում , մերթ շատ ետ է մնում գիտակցությունից : Նա ունի իր տրամաբանությունը : մենք միշտ ենթագիտակցորեն տեսնում ենք ինքներս մեզ : Դա մեր մեջ միշտ կա :
    Ենթագիտակցորեն անհանգստանում ենք ապագայի համար , երբ դեռ դրա համար կարծես հիմք չկա , ենթարկվում արգելված հակումների , նկատում ենք իրերի մի ողջ զանգված , ինչ-որ բան կասկածում , կառուցում և անիրագործելի , և միանգամայն իրական պլաններ :
    Իսկ ի՞նչ է գիտակցությունը : Գիտակցություն… Դա միջմարդկային կաղապարների անհամար բազմություն է , որը , տպավորվելով ուղեղում , առաջացնում է զգացումներ և ցանկություններ , մտքեր և դատողություններ , վճիռներ ու արարքներ , իսկ մենք դրանք մերն ենք համարում :
    Անհայտ է ինչքան զգացումներ , կռահումներ , գաղափարներ են ապրում ,ննջում և հանգչում մեր մեջ , այդպես էլ մնալով <<փակ >> , չհասնելով <<վերևին>> :Այս կամ այն պատկերացման , զգացումի , մտքի և այլնի << կյանքի>> ժամանակը գիտակցությամբ որոշելը հեշտ է , ենթագիտակցության մեջ այդ ժամանակը որոշված չէ .և անցյալի արձագանքը , և ապագայի ուրվագիծը նրա մեջ շարժվում են կարծես թե խարխլված , կախույթային վիճակով , առանց փոխադարձ կապի և այդ պատճառով էլ երբեք չի կարելի լիովին հավատացած լինել`ինչ կա այնտեղ և ինչ չկա …
    Մոտավորապես այսպես կարելի է աստիճանավորել բացարձակ անգիտակցության մակարդակից մինչև լիովին գիտակցականությունը : Անորոշ են սահմանները . անգիտակցականությունը <<վերև>> և գիտակցականության <<ներքևը>> և միշտ իրար մեջ են անցնում և երբեմն պարզապես անհնար է լինում ասել , թե ինպես է գործում մարդը` գիտակցաբա՞ր , թե՞ ենթագիտակցորեն:
    Պարզ օրինակ`
    Գնում ենք տուն , բարձրանում աստիճաններով , մոտենում դռանը…Անհրաժեշտ բանալին արդեն մեր ձեռքին է . ինչպես այն հայտնվեց , չնկատեցինք , դա եղել է ինքնին , գիտակցությունը միայն նշել է արդյունքը `ահա բանալին :Երբեմն չգիտակցելով , մտածմունքի մեջ բացում ենք դուռը , մտնում սենյակ, վառում լույսը , հանում վերարկուն …Մեր մեջ փակված այդ հսկա ու անհանգիստ ոլորտի գոյության մասին իմացել են անհիշելի ժամանակներից , բայց մինչև հիմա չկա որոշակի սահմանում :
    Չկա ոչինչ ենթագիտակցական , որ հնարավոր չլինի վաղ թե ուշ գիտակցել , և չկա ոչինչ գիտակցական , որ հնարավոր չլինի անցնելու ենթագիտակցության մեջ :
    Իսկ դուք ինչպե՞ս կբացատրեք այս երկու ոլորտները , ինչպե՞ս տարբերել մեկը մյուսից :

    Կներեք մի-քիչ երկար ստացվեց
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 27.04.2008, 22:38:
    Чеширский КотЭ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  2. Տղամարդկանց հիասթափությունները
    Հեղինակ՝ գյումրեցի աղջիկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 193
    Վերջինը: 29.11.2012, 18:04
  3. Ամենասիրելի կանացի կինոկերպարը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.10.2010, 08:20
  4. Լողանանք տղամարդավարի/կանացի
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 25
    Վերջինը: 30.01.2008, 00:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •