Հիմնականում երեք ռադիոկայան եմ լսում: Առաջին տեղում միանշանակ Իմպուլսն է՝ 106.5, երկրորդում՝ Հանրայինը, երրորդում՝ Վեմը:
Ութ-տասը տարի առաջ, երբ մեր գյուղում հայկական ռադիոկայաններից միայն Հանրայինն էր հնարավոր լսել, համ էլ էն ժամանակ «Ստերեո ստուդիան» կար, կապվեցի Հանրայինի հետ, ու այսօր էլ նրանց հաղորդումները, հատկապես՝ մանկապատանեկաններն ու երիտասարդականները, հաճույքով եմ լսում, որովհետև հետաքրքիր են ու մարդավարի հայերեն լսելու հնարավորություն են տալիս…
Իմպուլսն ու Վեմը իմ կյանքում հայտնվել են գրեթե միաժամանակ՝ մեկուկես տարի առաջ, երբ ունեցա ռադիո լսելու հնարավորությամբ բջջային: Իմպուլսն իմ պաշտելի ռադիոկայանն է, որովհետև կարողանում եմ լսել այն երաժշտությունը, որն աշխարհում ամենաշատն եմ սիրում: Վեմն էլ անփոխարինելի է դասական և հոգևոր երաժշտության քաղցի դեպքում:
Իսկ ինչ վերաբերում է Արարատ ՖՄ-ի գիշերային «անկապ» եթերներին և հաղորդավարների՝ ռադիոլսողների հետ ընտանեվարի խոսելուն, կարող եմ հավատացնել, որ ռադիոլսողներն ու հաղորդավարները գրեթե բոլորն իրար բավական լավ են ճանաչում, շատերն ընկերներ են: Ներողություն, բայց ես ոչ մի պարագայում չէի համաձայնի Արմի, Հրաչի կամ Հայկի հետ խոսել այնպես, ինչպես կխոսեի, ասենք, Ժակի հետ, որովհետև Արմը, Հրաչն ու Հայկը ինձ և շատերի համար շատ լավ ընկերներ են: Ես իմ ընկերների հետ պիտի Դուք-ո՞վ խոսեի…