Ավրորան ,մեկել Ռուսկոե ռադիո,նորմալ բաներ են դնում լսելու, ինչու այս երկու կայանները չկան հարցումում?Նույն երգերնել չեն կրկնում մեկ րոպե մեկ:
"Հայ FM" 105.5
Ռադիո "Հայ" 104.1
"Արձագանք" ռադիոկայան 103.5
Ռադիո "Վան" 103.5
"Արարատ" ռադիոկայան 90.7
"Նոր" ռադիո 90.2
"Ազատություն" ռադիոկայան
Ռադիո "Երևան"
"Հանրային" ռադիո 107.6
"City" FM 106
Ավրորան ,մեկել Ռուսկոե ռադիո,նորմալ բաներ են դնում լսելու, ինչու այս երկու կայանները չկան հարցումում?Նույն երգերնել չեն կրկնում մեկ րոպե մեկ:
Նիկս երևի արդեն ամեն ինչ ասում է: Ես միշտ եմ ՌԱԴԻՈ լսում ու ՌԱԴԻՈ-ով միայն հաղորդումներ եմ լսում, գրեթե երբեք ՌԱԴԻՈ չեմ լսել երաժշտության համար: Լսում եմ և հայկական ՌԱԴԻՈկայանները և ռուսական և արտասահմանյան:
Նշեմ հայական ՌԱԴԻՌկայանների աըն հաղորդումները որոնք լսում եմ
ԱՐԱՐԱՏ FM-ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՐԵՎԱՆ-Հայկն ու Քնարիկը շատ խելացի ու գիտակ հաղորդավարներ են, հաղորդման ընթացքում կատարում են երաժշտական պատվերներ, քննարկում են թեմաներ և մատուցում են շատ հետաքրքիր նորություններ տարբեր բնագավառներից:
COVER VERSION-Հաղորդման ընթացքում հաղորդավար Հայկը ներկայացնում է մեկ շատ հայտնի համաշխարհային հիթի օրիգինալ կատարումը և cover տարբերակները: Մինչ երգը կամ երգչին ներկայացնելը Հայկը տեղեկություն է տալիս թե երգի մասին (երբ է ստեղծվել այդ երգը , ովքեր են հեղինակները), թե երգչի մասին: Իսկ հաղորդման վերջին հատվածում Հայկն իր տաղավարում հյուրընկալում է մեր երգիչներից մեկին, ով իր տարբերակով է ներկայացնում տվյալ հիթը:
ԱՅԼ ԼՈՒՐԵՐ-Հաղորդավար Հրաչը ներկայացնում է շատ հետաքրքիր լուրեր, տարօրինակ օրենքներ որոնք համեմվում են շատ լավ երաժշտությամբ
ԱՎՐՈՐԱ-Մի ժամանակ լսում էի Добрый вечер Аврора ու ԱՐՉԻ ՇՈՈՒՆ, բայց հիմա ընդհանրապես Ավրորա չեմ լսում, մի տեսակ հիասթափվել եմ այդ ՌԱԴԻՈկայանից
ՌԱԴԻՈ ՎԵՄ-Ժամանակ առ ժամանակ լսում եմ դասական երաժշտություն
ԵՐԵՎԱՆ FM-Համարյա թե չեմ լսում
ՌԱԴԻՈ ՎԱՆ-TIME OUT հաղորդումն եմ լսում, որը վարում են Լուլուն ւու Ժակը հաղորդման 1ժամը տրամադրում են ՌԱԴԻՈլսողների զանգերին, հետաքրքիր զրույց է ծավալվում հաղորդավարների ու զանգահարող ՌԱԴԻՈլսողների միջև
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԱԿՈՒՄԲ-հաղորդումն եմ լսում, այս հաղորդումը վարում է Լուլուն: Հաղորդումը տևում է 1ժամ, այդ 1ժամվա ընթացքում հաղորդավարը տալիս է հարց, որին պատասղանող ՌԱԴԻՈլսողը պատվիրում է իր ցանկացած կատարումը և տալիս է հաջորդ հարցը, որին պատասղանում է հաջորդ զանգահարողը և այդպես մինչև հաղորդման վերջ:
ՌԱԴԻՈ ԱՐՁԱԳԱՆՔ-Լսում եմ Արձագանքի գիշերային եթերները`
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ-Հաղորդումը վարում է Հայկ Բլբուլյանը, հաղորդումը բաղկացած է մի քանի հատվածներից` «Գիշերային պոեզիա» , «Ներաշխարհ» , «Երկուսով» , «Սիրո պատմություն», «Սերը և մեծերը» , «Հարցեր հոգեբանին և սեքսոլոգին», «Գիշերային կյանք թոք շոու»
Հինգշաբթի գիշերները, եթե հաղորդավար Արտակն ինձ համար հետաքրքիր հյուր է ունենում լսում եմ
ՀԻԹ FM-Չեմ լսում
ՌԱԴԻՈ ՀԱՅ-Առաջ շատ էի լսում, հատկապես շաբաթ գիշերները «Այս գիշեր» հաղորդումը
ՀԱՅ FM-Հիմա չեմ լսում
ՌԱԴԻՈ ՋԱԶ-Շատ լավ ջազային կատարումներ են հնչում, երբեք չեմ հոգնի նմանատիպ երաժշտություն լսելուց
ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ-Ցավոք միայն ԽԵԼՔ ԽԵԼՔԻ հաղորդումն եմ հասցնում լսել, որը վարում է Ավետ Բարսեղյանը, ով զանգողներին տալիս է 5հարց, որոնց առավել ճիշտ պատասխանողը համարվում է հաղորդման հաղթողը:
Էս վերջերս՝ 90% RFI, մնացած ժամանակ՝ ինչ պատահի:
StrangeLittleGirl (05.06.2011)
Երբ ժամանակ է լինում լսելու ինչոր ռադիոկայանի պատրաստած ծրագրերը, կամ ուղղակի լսել որակյալ երաժշտություն, ապա միշտ նախընտրում է լսել «Ռադիո Վանի» պատրաստած ծրագրերն ու լսել բարձրաճաշակ երաժծտությունը:
Ի դեպ հարցման մեջ կա սխալ, «Ռադիո Վանը» աշխատում ոչ թե 103.5 հաճախականությամբ, այլ 103.0 հաճախականությամբ:
romanista (11.12.2010)
ars83 (29.01.2011)
http://www.station.ru/OnlyFMPlayer.a...ation02&play=1
http://www.zaycev.fm
ինձ այս երկու ռադիոկայաններն են դուր գալիս, և միայն սրանք եմ լոում.
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Ես էլ Արարատն ՖՄ-ն եմ լսում: Չգիտեմ, այդտեղի թե երգերը, թե հաղորդումները ու թե դրանք վարող մարդիկ ավելի շատ են իմ դուրը գալիս քան մնացածները: Րգերը շատ ճաշակով են, իսկ հաղորդավարներն էլ չեն խոսում անկապ տափակաբանություններ, էնքան որ ժամանակը անցկացնելու համար, այլ իսկապես գիտեն, թե ինչպես հաղորդումները դարձնեն զվարճալի, հետաքրքիր, ինֆորմատիվ և այդ անում են շատ խելացի և բարձր մակարդակով![]()
Եթե մի քանի ամիս առաջ էս նույն բառերը ասեյիք նրանց գիշերային եթերի մասին, որը վարոըմ էին ՓՍ ՔԼԱԲԻ անտաղանդները, սմսի բիզնեսի վրա նստած, ես կհամարեյի, որ դուք էդ ռադիոն ընդհանրապես չեք լսել))
հիմա առավել հաճախակի ինտերնետով լսում եմ ռուսական ծանր ռոքին նվիրված Ռադիո Ուլտրան, որը իր պատմության ընթացքում իր ֆորմատի պատճառով արդեն երկրորդ անգամն ա, որ հաճախականությունից զրկվում ա) պապսան փող ա բերում, իսկ իրանք խանգարում են) բայց լավ ա ինետով օնլայն հեռարձակում կա: Ռոքի սիրահարներին խորհուրդ եմ տալիս՝ http://www.radioultra.ru
Դուք երևի միայն ՓՍ ՔԼԱԲ-ի տղաների վարած գիշերային հաղորդումներն եք լսել(Դելոյի ու Մոսոյի), բայց բացի ՓՍ ՔԼԱԲ-ի տղաներից գիշերային հաղորդումներ վարում էին նաև Հայկը-շատ ինտելեկտուալ անձնավորություն է և իրեն լսողը հաստատ չէր ասի, որ ընդհամենը 19տարեկան է (նա հենց այդ տարիքում է սկսել գիշերային հաղորդումը վարել): Հրաչն ու Խորենը-Կիրթ մարդիկ, տեղին և ինտելեկտուալ հումորով, հետո Խորենը դուրս եկավ և մնաց Հրաչը, ով ներկայացնում էր աֆորիզմներ և ՌԱԴԻՈսլողները վերլուծում էին այդ աֆորիզմները և հայտնում էին իրենց կարծիքը տվյալ աֆորիզմի վերաբերյալ: Արմենը-Հաղորդման ընթացքում տալիս էր բազում ինտելեկտուալ հարցեր, որոնց պատասխանում էին ՌԱԴԻՈլսողները, ես ինքս Արմենի եթերներից շատ բաներ եմ սովորել և ոչ միայն Արմենի եթերներից, այլ իմ նշած հաղորդավարների վարած գիշերային եթերները լսելով:
Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել
Ավելի շատ նախընտրում եմ "Նոր" ռադիոն հենց մենակ այն պատճառով, որ այտեղ քիչ են գովազդային դադարները:Բայց լսում եմ նաև "Արձագանք" ռադիոկայանը.... հետաքրքիր հաղորդումներ կան
![]()
Ռադիո Ջազ) արդեն 2 ժամ ա միացրել եմ, չեի սպասում, որ էսքան հաճելի կլինիդե, գիտեի, որ եթերում միայն ջազ ա, բայց որ ընտրված կատարումներ են, ու հիմնականում ինստրումենտալ, դրան չէի սպասում
+ գովազդ ահավոր քիչ ա
![]()
RADIOmanyachka (10.03.2011)
Ինձ մի խորհուրդ տվեք, ռադիոկայաններից որ մեկը արժե լսել...
ինձ հիմնականում հետաքրքրում ա ռոք երաժշտություն.
Իիմնակնում օնլայն եմ ռադիո լսում... ու հիմա էլ ուզում եմ մի քիչ տեղական ռադիոկայանները տեսնեմ լավն են թե չէ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ