բա էն ազատությունը) մի նոտայից ճանաչում ես՝ որ "ազատության" վրա ես․
մտովի քարե դար ես տեղափոխվում ու արագ փոխում ալիքը
"Հայ FM" 105.5
Ռադիո "Հայ" 104.1
"Արձագանք" ռադիոկայան 103.5
Ռադիո "Վան" 103.5
"Արարատ" ռադիոկայան 90.7
"Նոր" ռադիո 90.2
"Ազատություն" ռադիոկայան
Ռադիո "Երևան"
"Հանրային" ռադիո 107.6
"City" FM 106
բա էն ազատությունը) մի նոտայից ճանաչում ես՝ որ "ազատության" վրա ես․
մտովի քարե դար ես տեղափոխվում ու արագ փոխում ալիքը
Միայն մեքենայի մեջ եմ լսում ու հիմնականում սա:
![]()
հիմա միայն ռադիո Վան եթերի մատուցման ու հաղորդավարների որակի, ու երաժշտության բազմազանության համար, նաև եթերի մեծ մասի ռուսերենի համար... ուրախալի ա, որ նրանք դեռ մտածում են այն մասին, որ հայ ազգը մեծն ու զորեղ այդ լեզուն անվերադարձ չմոռանա...
առաջ, երբ եթերում կային հաղորդումներ ու անկրկնելի Չախոյանի ձայնը, նաև շատ էի լսում Հայ ֆմ, բայց հիմա էդքան չէ... չնայած երբ ուզում եմ օրիգինալ երաժշտություն լսել, թեքում եմ 105 ու 5-ի վրա) ես ընդհանրապես լսում եմ միայն ռադիո, հեռուստացույցով միայն ֆուտբոլ եմ դիտում))
---------- Ավելացվել է՝ 22:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:41 ----------
Միացրու մեկ մեկ ռադիո Իմպուլս, այտեղ կա ամեն ինչ հայոց մշակույթի մասին... հայոց պատմության էջերից սկսած մինչև աշուղական երաժշտություն... հաճախականությունը ֆմ 106.5
---------- Ավելացվել է՝ 22:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:48 ----------
Ախպերսսս))) քեզ մենակ մի բառ կասեմ - բինգոոսրտիցս ես խոսում
![]()
Հիմնականում երեք ռադիոկայան եմ լսում: Առաջին տեղում միանշանակ Իմպուլսն է՝ 106.5, երկրորդում՝ Հանրայինը, երրորդում՝ Վեմը:
Ութ-տասը տարի առաջ, երբ մեր գյուղում հայկական ռադիոկայաններից միայն Հանրայինն էր հնարավոր լսել, համ էլ էն ժամանակ «Ստերեո ստուդիան» կար, կապվեցի Հանրայինի հետ, ու այսօր էլ նրանց հաղորդումները, հատկապես՝ մանկապատանեկաններն ու երիտասարդականները, հաճույքով եմ լսում, որովհետև հետաքրքիր են ու մարդավարի հայերեն լսելու հնարավորություն են տալիս…
Իմպուլսն ու Վեմը իմ կյանքում հայտնվել են գրեթե միաժամանակ՝ մեկուկես տարի առաջ, երբ ունեցա ռադիո լսելու հնարավորությամբ բջջային: Իմպուլսն իմ պաշտելի ռադիոկայանն է, որովհետև կարողանում եմ լսել այն երաժշտությունը, որն աշխարհում ամենաշատն եմ սիրում: Վեմն էլ անփոխարինելի է դասական և հոգևոր երաժշտության քաղցի դեպքում:
Իսկ ինչ վերաբերում է Արարատ ՖՄ-ի գիշերային «անկապ» եթերներին և հաղորդավարների՝ ռադիոլսողների հետ ընտանեվարի խոսելուն, կարող եմ հավատացնել, որ ռադիոլսողներն ու հաղորդավարները գրեթե բոլորն իրար բավական լավ են ճանաչում, շատերն ընկերներ են: Ներողություն, բայց ես ոչ մի պարագայում չէի համաձայնի Արմի, Հրաչի կամ Հայկի հետ խոսել այնպես, ինչպես կխոսեի, ասենք, Ժակի հետ, որովհետև Արմը, Հրաչն ու Հայկը ինձ և շատերի համար շատ լավ ընկերներ են: Ես իմ ընկերների հետ պիտի Դուք-ո՞վ խոսեի…
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Եթե լսում եմ, միայն վեմն եմ լսում: Դասական երաժշտութան ժամերն եմ սիրում, ստեղծագործությունների վերլուծությունների մասին հաղորդումները:
Հավես ա, որ տարբերում եմ օրվա աշխատողի ձեռագիրը, այսինքն տվյալ աշխատողի երաժշտական նախընտրությունը: Մի հերթափոխը սիրում է սիմֆոնիկ ու մեծակտավ ստեղծագործություններ, իսկ մյուսը կամերային, վոկալ-գործիքային:![]()
Նաիրուհի (09.07.2010)
Էս վերջերս ռադիո սկսել եմ ավելի ու ավելի քիչ լսեմ, բայց ժամանակին ամեն երեկո քնելուց առաջ լսում էի: Հատուկ մի ալիքի վրա չէի դնում, անդընդհատ փոխում էի՝ փնտրելով լավ երաժշտություն, լավ երաժշտությունն էլ հիմնականում City FM-ով էր լինում՝ 106 FM: Ժամանակին այդտեղ Хит FM-ն էր, դա ամենաշատն էի հավանում, հետո փոխվեց, դարձավ City FM, հետո՝ Retro FM, հիմա էլ ոնց որ նորից Хит FM ա, բայց էլ էն Хит FM-ը չի, որը սիրում էի, արդեն փչացրել են:
տարբեր ու կախված տրամադրությունից, բայց Հանրային ռադիո, ռուլզ........
անկեղծ ասած օրինակ ինձ դուր ա գալիս ամեն գիշեր արդեն ծանոթ ու սիրելի երաժշտությունը լսել ու դրա տակ քնել, բայց դա չի նշանակում, որ անընդհատ նույնն ա... դե, իսկ որակի մասին այս ռադիոկայանի եկ էլ չխոսենք... եթե ուզում ես անընդհատ տարբեր երաժշտություն լսել, մի տարբերակ կա` փոխիր ալիքները![]()
Չեմ տենում Ավրորան ։Ճ 100,6
Վերջին խմբագրող՝ ar4i_s: 15.07.2010, 10:27:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ