User Tag List

Նայել հարցման արդյունքները: «Դար» ակումբում օգտագործվող vBulletin ֆորումային համակարգի թարգմանությունը հաջո՞ղ է

Քվեարկողներ
68. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    43 63.24%
  • Ոչ

    1 1.47%
  • Նորմալ է

    23 33.82%
  • Դժվարանում եմ պատասխանել

    1 1.47%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: «Դար» ակումբի թարգմանությունը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Դար» ակումբի թարգմանությունը

    Քանի որ առաջիկայում պետք է նորանոր համակարգեր հայերեն լեզվով թարգմանենք, հաշվի առնելով «Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն» թեմայում հնչած մի քանի կարծիքները, ցանկանում եմ պարզել ընդհանուր կարծիքը vBulletin ֆորումային համակարգի մեր թարգմանության վերաբերյալ: Արդյոք այն հասկանալի՞ է, հարմա՞ր է, թե՞ ոչ: Խնդրում եմ ոչ միայն քվեարկել, այլև գրել Ձեր կարծիքները, նաև քննադատությունները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    40
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Չուկ ջան, էնքան հաջողա, որ ես ընդհանրապես ինտերնետից ու կայքերից գաղափար չունենալով հենց սկսել եմ ինտերնետի հետ շփվել, առանց դժվարության լրիվ յուրացրել եմ akumb.am-y:

  3. #3
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Ընտրել եմ "Այո", չնայած բացեր կան (հենց հիշեմ կգրեմ ) բայց հաստատ "Նորմալ է"-ից շատ բարձր է (ավելի մանրամսն գրել եմ "Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն"-ում):

    Շնորհակալություն թարգմանության համար, Chu՛k:

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Շնորհակալություն կարծիքների համար

    Բայց խնդրում եմ թեմայում բոլորի ակտիվությունը, որովհետև իրոք սրանից է կախված մի շարք այլ նախագծերում «հայերենի տեսքը»: Առջևում շատ ծրագրեր կան և քանի-դեռ ուշ չէ, անհրաժեշտության դեպքում պետք է փոխենք մեր մարտավարությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Չուկ ջան: Ես հարակից թեմայում ասել եմ իմ կարծիքս, ու այն չեմ փոխել:
    Ինձ համար վիրտուալ աշխարհում ավելի հասկանալի է յուզեր-ը քան օգտագործող-ը:

    Հ.Գ.
    Ինչու՞ չօգտվել այս բացառիկ առիթից, երբ ծնվել ու մեծանում է մի նոր աշխարհ: Ինչու՞ փոխանակ մտածենք ինչպես արագ ինտեգրվենք ու դառնանք էտ նոր աշխարհի մի մասնիկը, հերթական անգամ մեզ տարանջատում ենք, ու արհեստականորեն փորձում դառնալ յուրահատուկ: Ինչ է, ռուսները չէի՞ն կարող բռնել թարգնանել: Կարող էին, սակայն նրանք մեծ հավեսով օգտվում են էտ տերմինը ստեղծողի անվանումից: Ուրիշ հերց է, որ եթե մենք էլ ինչ որ մի երևույթ կամ գործիք հայտնագործեսնք, ապա այդ գործիքի անունը մենք կդնենք, իսկ աշխարհը վստահ եմ, որ առանց որևէ կոմպլեկսի կօգտվի այդ տերմինից: Ինչպես ասենք դուդուկին աշխարհը ասում է դուդուկ, առանց թանգմանելու կամ մի "ազգային" - յուրահատուկ բան մտածելու…

    Հ.Գ. 2
    ինչ վերաբերվում է Չուկի թարգմանական տեխնիկային, ապա այն շատ-շատ անգամներ է գերազանցում մեր "լեզվաբանների" մոգոնած թարգմանություններին:

    Բայց միևնույն է Ոչ՝ թանգմանություններին

  6. #6
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    dvgray, ես էլ էի առաջ միանշանակ դեմ, բայց հետո տեսա, որ լինում են բացառություններ

  7. #7
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Իսկ ինձ ամեն ինչ դուր է գալիս, իսկ եթե մի բան սկզբից չեմ հասկանում, պրպտում եմ, ըմբռնում եմ։ Իսկ ես ահավոր հետաքրքրասեր եմ ու պրպտող։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  8. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ է թարգմանված: Եթե թերություններ հիշեմ, կգրեՄ:
    Քվեարկել եմ ''այո'':


  9. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,288
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Թարգմանությունը իհարկե լավն է, բայց մի քանի բան մի գուցե կարելի է փոխել:
    Օրինակ.
    1. (սրա մասին էլի եմ ասել), խախտումների կողքը, որ գրվում ա «անձնական», չգիտեմ անգլերեն տարբերակում ինչ ա գրված, բայց իմ կարծիքով էդ «անձնականի» փոխարեն կարելի մի ուրիշ բան գրել, ասենք գրառումը ջնջված է…

    2. Ձեր վերջին այցելությունից հետո կատարվել է 41 նոր գրառում: Վստահ չեմ, բայց մի գուցե այստեղ «նոր» բառը ավելորդ է: Կարծում եմ, եթե լինի «Ձեր վերջին այցելությունից հետո կատարվել է 41 գրառում», իմաստը չի փոխվի:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Ձեր յուրաքանչյուր գրառման մոտ մյուսները տեսնում են, ձեր վարկանիշի աստիճանը: Եթե դուք ցանկանում եք թաքցնել ձեր վարկանիշի աստիճանը, ընտրեք այս դրույթը:

    Ցույց տալ իմ հեղինակության աստիճանը



    Բայց իրականւոմ հակառակն է՝ եթե ուզում ենք թաքցնել, պետք է չընտրենք
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.04.2008, 22:41: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան: Ես հարակից թեմայում ասել եմ իմ կարծիքս, ու այն չեմ փոխել:
    Ինձ համար վիրտուալ աշխարհում ավելի հասկանալի է յուզեր-ը քան օգտագործող-ը:

    Հ.Գ.
    Ինչու՞ չօգտվել այս բացառիկ առիթից, երբ ծնվել ու մեծանում է մի նոր աշխարհ: Ինչու՞ փոխանակ մտածենք ինչպես արագ ինտեգրվենք ու դառնանք էտ նոր աշխարհի մի մասնիկը, հերթական անգամ մեզ տարանջատում ենք, ու արհեստականորեն փորձում դառնալ յուրահատուկ: Ինչ է, ռուսները չէի՞ն կարող բռնել թարգնանել: Կարող էին, սակայն նրանք մեծ հավեսով օգտվում են էտ տերմինը ստեղծողի անվանումից: Ուրիշ հերց է, որ եթե մենք էլ ինչ որ մի երևույթ կամ գործիք հայտնագործեսնք, ապա այդ գործիքի անունը մենք կդնենք, իսկ աշխարհը վստահ եմ, որ առանց որևէ կոմպլեկսի կօգտվի այդ տերմինից: Ինչպես ասենք դուդուկին աշխարհը ասում է դուդուկ, առանց թանգմանելու կամ մի "ազգային" - յուրահատուկ բան մտածելու…
    Նախ, չնայած հատուկ վերլուծություն չեմ արել, բայց որքան նկատել եմ, ռուսներն էլ են թարգմանում կոմպյուտերային ոլորտում օգտագործվող շատ բառեր։ Օրինակ, հենց քո նշած user-ը՝ пользователь։
    Որ ասում ես. «Ինձ համար վիրտուալ աշխարհում ավելի հասկանալի է յուզեր-ը քան օգտագործող-ը», իհարկե, դու վիրտուալ աշխարհում user–երևույթին ծանոթացել ես հենց անգլալեզու միջավայրում, այդ պատճառով քեզ, ինչպես նաև ինձ համար user-ն ավելի ընկալելի է (ու էդ պատճառով ես ու դու հաճախ ընդհանրապես կհրաժարվենք ծրագերի հայերեն թարգմանությունները օգտագործելուց)։ Բայց կարծում եմ, որ նույնը չի կարելի ասել այն մարդկանց համար, որոնք այս միջավայր մտնելիս արդեն լեզվի ընտրության հնարավորություն կունենան, ու նրանց մայրենի լեզուն հայերենն է։ Կարծում եմ, որ մայրենի լեզվով նոր ոլորտին ինտեգրվելը շատ ավելի հեշտ ու հարմարավետ կլինի։ Չէ՞ որ տվյալ ոլորտի նոր ու յուրահատուկ լինելը ինչ–որ լեզվով չի պայմանավորված։ Բոլորովին այլ հատկանիշներ են նրան այդպիսին դարձնում։

    Իսկ ընդհանրապես, բառերը թարգմանել–չթարգմանելու հետ կապված, ինչու՞ ևս մի օտար բառ ներմուծել, մեզ արդեն հայտնի հայերեն համարժեքները օգտագործելու փոխարեն, ինչ է թե դրանք հիմա օգտագործվում են մի նոր ոլորտում (տվյալ դեպքում՝ կոմպյուտերային)։ Այսինքն՝ կարծում եմ այդպիսի դեպքերում պետք է թարգմանել։
    Ու նույն սկզբունքով (ավելորդ չծանրաբեռնվել), կարծում եմ, որ պետք չի թարգմանել այն բառեր–տերմինները, որոնք մեզ համար նոր են ի հայտ եկել(այսինքն՝ այն երևույթը, որն արտահայտում է տվյալ բառը) ու մենք՝ հայերս դրանց հետ ծանոթացել ենք հենց օտար լեզվով ու չունենք հայերեն համարժեքը։ Նման դեպքերում սխալ եմ համարում զոռով հայերեն թարգմանություն մոգոնելը։ Ավելի լավ է օգտագործել միջազգային տերմինը՝ ուղղակի այն հայերեն տառերով ու հայերենին հատուկ առոգանությամբ/հնչողությամբ ներկայացնելով։ Որոշ քիչ դեպքերում գուցե նույնիսկ դա էլ չարժի անել։

    Իհարկե, հաճախ հանդիպում է վերը նշածս դեպքերի միջանկյալ իրավիճակ ու դժվար է լինում կողմորոշվել տվյալ բառը առաջի՞ն խմբին է պատկանում, թե՞ երկրորդ։ Ասենք, ինչ–որ անգլերեն բառի հայերեն թարգմանությունն ունենք, բայց այդ բառը(օտար լեզվով տարբերակը), կամ դրա մոդիֆիկացիան հիմա տվյալ ոլորտում որոշ իմաստափոխում է ունեցել։ Համարե՞նք, որ սա մեր իմացած բառն է, որի թարգմանությունն ունենք ու օգտագործենք հին թարգմանությունը, թե՞ համարենք նոր բառ, տվյալ ոլորտի տերմին ու չթարգմանենք։ Կարծում եմ, որ նման հարցերը կոնկրետ բառի դեպքում պետք է տեղում որոշվի։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.04.2008, 00:07:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Իսկ թեմայի վերաբերյալ, կասեմ, որ սկզբում կարծեմ անգլերեն լեզվով էի մտնում։ Հիմա արդեն ընդհանրապես էական չէ ինչ լեզու է, ամեն ինչ գրեթե անգիր եմ հիշում։

    Իսկ թարգմանությունը իմհկ լավն է։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.04.2008, 22:06:

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, չնայած հատուկ վերլուծություն չեմ արել, բայց որքան նկատել եմ, ռուսներն էլ են թարգմանում կոմպյուտերային ոլորտում օգտագործվող շատ բառեր։ Օրինակ, հենց քո նշած user-ը՝ пользователь։
    Էտ բառերի քանակը էնքան սահմանափակ է, ասենք մի 100-200 բառ, որ ով էլ ուզեն կարող է մի 2 օրում սովորել: Երեխա ժամանակ ոնց ենք մայրենի, կամ օտար լեզու սովորում: Դրա համար չարժի աղավաղել տերմինների իմաստային մասը:
    Օրինակ ինչ թարգմանություն էլ առաջարկեք "կամպյուպեր" կամ "ֆայլ" , "դիրեքտորի", "միկրոպրոսեցոր", "կամպիտիատոր", "տրանսլիարոր", "ինտերպրետատոր", "պրոքսի"..."ինտերնետ", "ուինդոզ" ... և այլն տերմինների համար, դրանք իմ համար կլինեն անհասկանալի և անբնական: Շնորհակալ եմ, որ գոնե "if else goto" և այն չեն թարմանել ի շնորհիվ կամպիլիատրների անհասանելիության:
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կարծում եմ, որ նույնը չի կարելի ասել այն մարդկանց համար, որոնք այս միջավայր մտնելիս արդեն լեզվի ընտրության հնարավորություն կունենան, ու նրանց մայրենի լեզուն հայերենն է։ Կարծում եմ, որ մայրենի լեզվով նոր ոլորտին ինտեգրվելը շատ ավելի հեշտ ու հարմարավետ կլինի։ Չէ՞ որ տվյալ ոլորտի նոր ու յուրահատուկ լինելը ինչ–որ լեզվով չի պայմանավորված։ Բոլորովին այլ հատկանիշներ են նրան այդպիսին դարձնում։
    Բան էլ հենց այն է, որ հատկանիները պայմանավորված են տվյալ լեզվով ու այն կրողների յուրահատկությամբ:Եթե էլէկտրոնիկան կամ ծրագրավորումը/ճիշտը պրոգրամավորումը/ կտրենք անգլիախոս միջավայրից, ապա նրանից կմնա միայն չոր ու ցամաք "ոսկորները":
    Նայիր օրինակ երաժշտության դեպքը:
    Ասվում է "մինոր, մաժոր, դիեզ, բեմոլ, բեկար" և այլն: Ասվոմ է սիմֆոնիա, կոնցերտ, պարտիտուրա և այն: Ու ոչ մեկի մտքով էլ չի անցնում դրանք թարգմանել: Ու ճիշտը դա է:

  13. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    32
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. «Դար» ակումբի թարգմանությունը

    Բոլոր շնորհակալությունները

    Բոլոր շնորհակալությունները: 391
    262 շնորհակալություն 148 գրառման համար
    Գտնել Rammstein-ի բոլոր շնորհակալություն ստացած գրառումները
    Գտնել բոլոր գրառումները, որոնց Rammstein-ը շնորհակալություն է հայտնել


    Բոլոր ի՞նչ շնորհակալությունները` հայտնա՞ծ, թե ստացած։ Մի քիչ չի հասկացվում։ Կարծում եմ ճիշտ կլինի`

    Հայտնած շնորհակալությունները: 391
    Ստացել է 262 շնորհակալություն 148 գրառման համար

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (21.05.2009)

  15. #14
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    32
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Դար» ակումբի թարգմանությունը

    Մի քանի բան դեռ վաղուց էի նկատել, բայց չեմ գրում «Նկատված վրիպակներ»-ում, քանի որ կարող է մի մասը վրիպակ չհամարվեն։ Բայց մի քանի վրիպակ հաստատ կա։

    Անձնագրում մի տեղ գրված է «Նշեք Ձեր սեռը», մեկ այլ տեղ` «Ինչպե՞ս ձեզ հետ կապվել Google Talk-ի միջոցով»։ Իմ իմանալով ճիշտը մեծատառն է, բայց եթե փոքրատառ էլ ենք գրում, ապա պիտի բացառություններ չլինեն։ Նույնը կասեմ նաեւ Բլոգներ-Բլոգեր-ի մասին։

    Հետո, անձնագրի խմբագրման էջում. «Եթե դուք ցանկանում եք, որ մյուսները կարողանան ձեր հետ արագ կապվել...», կարծեմ գրական ձեւն է «ձեզ հետ»-ը։

    Վրիպակ. Անձնագրի անվտանգություն էջում տառ կա բաց թողնված, մի հատ էլ ստորակետ. «Եթե ցանկանում եք ոմանց համար ձեր անձնագրային էջի որոշ հատվածների ցուցադրումը սահմանփակել, ապա ընտրեք{,} թե ում կարող է ցուցադրվել անձնագրի տվյալ հատվածը:»

    Անձնագրի ոճը խմբագրելիս, երբ բացում ենք «Կրկնել» մենյուներից մեկը, տեսնում ենք «Երկուսն էլ, Հորիզոնական, Ուղղահայաց, Ոչինչ», պիտի լինի «Ուղղաձիգ»։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.09.2009), Kita (15.09.2009), Հայկօ (15.09.2009), Ուլուանա (15.09.2009)

  17. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Դար» ակումբի թարգմանությունը

    Rammstein, շնորհակալություն ուղղում-դիտարկումների համար, սակայն խնդրում եմ, որպեսզի հաջորդ դեպքերում օգտվես «Նկատված վրիպակներ» թեմայից, որպեսզի երբ վերջապես ժամանակ գտնեմ վրիպակները դիտարկելու տեսնեմ ու զբաղվեմ սրանով: Իսկ սա ասացիր, վաղը մոռանալու եմ (համակարգչի մասնագետի հիվանդություն):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի ազդեցությունը
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 42
    Վերջինը: 22.05.2014, 15:52
  2. Smiley կամ emoticon. ընտրեք ձեր նախընտրած թարգմանությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 03.05.2008, 15:57
  3. Թարգմանությունը
    Հեղինակ՝ Tigana, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 03.01.2008, 20:31
  4. Smiley կամ emoticon. հայերեն թարգմանությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.05.2007, 20:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •