User Tag List

Նայել հարցման արդյունքները: ՏՏ տերմինները թարգմանելիս պե՞տք է արդյոք կատարյալ մաքուր հայերեն համարժեքներ փնտրել,

Քվեարկողներ
36. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Պետք է լեզուն մաքուր պահել:

    7 19.44%
  • Պեդանտությունա սաղ թարգմանելը:

    14 38.89%
  • Երկուսն էլ պետք է կիրառման մեջ մտցնել:

    15 41.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    ՏՏ տերմինները թարգմանելիս պե՞տք է արդյոք կատարյալ մաքուր հայերեն համարժեքներ փնտրել, թե կարելի է վերձնել արդեն ընդունված նորամուծությունները

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏՏ տերմինները թարգմանելիս պե՞տք է արդյոք կատարյալ մաքուր հայերեն համարժեքներ փնտրել, թե կարելի է վերձնել արդեն ընդունված նորամուծությունները
    Իմ համեստ կարծիքով պետք է շեշտը դնել նրա վրա, որ կարդացողը հասկանա, թե խոսքն ինչի մասին է գնում: Համենայն դեպս իմ թարգմանություններում փորձել եմ այդպես անել ու խոստովանեմ, հաճախ չի ստացվել:

    Բայց մի քանի բան.
    - Աշխատել եմ չօգտագործել այն ընդունված թարգմանությունները, որոնք ըստ իս շփոթեցնելու են օգտագործողին, նա չի հասկանալու խոսքն ինչի մասին է գնում, անծանոթ է լինելու:
    - Աշխատել եմ կատարել ոչ թե բառացի թարգմանություններ, այլ իմաստային: Իմ թարգմանությունները հաճախ բնագրի հետ համեմատելիս կարելի է զարմանալ, թե ի՞նչ կապ ունի այս բառն այս թարգմանության հետ: Մինչդեռ այդ բառի օգտագործման համատեքստում ինքն իր իմաստն արտահայտել է:
    - Հաճախ նույնիսկ ինչ-որ տերմինների թարգմանությունների առկայության դեպքում նախընտրել եմ օգտագործել դրանց չթարգմանված տարբերակները, օրինակ proxy բառը հենց լատիներեն proxy գրելով, կամ internet-ը հայերեն ինտերնետ գրելով (ես ոչ մի կերպ դեռ չեմ համակերպվում համացանց թարգմանության հետ ու գտնում եմ, որ այդ բառը թարգմանել պետք չի):

    Երևի այսքանը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.04.2008, 14:47:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    (ես ոչ մի կերպ դեռ չեմ համակերպվում համացանց թարգմանության հետ ու գտնում եմ, որ այդ բառը թարգմանել պետք չի):
    Իսկ ես այդ "համակարգիչ" բառի հետ:

    Դեմ եմ ընդհանրապես որևիցէ տերմին թարգմանելուն. լինի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, լինի շինարարությունից:

    Ամեն մի տերմին իր մեջ նաև առաջացման պատմություն է ներառնում, որը թարգմանելուց կորում է ոչ միայն այդ պատմությունը, այլ նաև լրիվ համն ու հոտը:
    Հետո, ի՞նչ է նշանակում թարգմանել հայերեն այն դեպքում, երբ եթե մի քիչ ուշադիր նայես, ապա էտ "թարգմանված" բառերի 99 տոկոսի կամ արմատները, կամ բառերը ամբողջովին ՝ կամ հունարեն են, կամ եսիմ ինչերեն:

  4. #4
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ եմ ընդհանրապես որևիցէ տերմին թարգմանելուն. լինի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, լինի շինարարությունից:
    Իմ կարծիքով թարգմանել (նկատի ունեմ "դնել, լրիվ թարգմանել") միշտ չէ, որ ճիշտ է, բայց բացառություներ կան:

    Օրինակ, առաջի ֆորումը որին սկսեցի մասնակցել Ակումբն էր , ու ֆորումային տերմինները իմ համար միանգամից հասկանալի էին ու տպավորվել են, ասենք ինձ ավելի մոտ է "նամակ" բառը, չնայած շատերը, հավանաբար այլ` ոչ հայերեն, ֆորումների փորձով ասում են "ՊՄ"(մարդիկ կան, չիմանալու պատճառով փորձում են ՊՄ հապավումը "բացել" հայերեն, ու չի ստացվում ):

    Մյուս կողմից այնքան էլ ճիշտ չէ թարգմանել, այն էլ առանց հանրության մասնակցության, տերմիններ, որոնք արդեն կիրառվում են:
    Այդ դեպքերում պետք է սպասենք մինչև բառերը "ծնվեն", օրինակ՝ Run-ի փոխարեն վաղուց "մտել" է "քշել"ը (գոնե իմ ու ընկերներիս մոտ) ու լավ էլ արտահայտում է իմաստը:

    Հ.Գ.
    Մի կես տարի առաջ թարգմանեցի Mozillaյի մենյուները հայերեն (անձնական նպատակների համար), իմ ուզած ձևով, իմ ուզած հայերենով (չէ՛, ժառգոն չի) ու արդեն այդքան ժամանակ է օգտագործում եմ ու զգում եմ, որ հաճելի ու intuitive (ներըմբռնողական ) է այդպես աշխատել:

    Շատ խառնեցի իրար, մի խոսքով ո՛չ ամեն ինչ թարգմանելուն, ո՛չ անիմաստ շատ օտար բառերի օգտագործմանը

    Վստահ եմ խնդիրը կլուծվի ինտերնետի արագացման, օգտագործողների կոմպետենտության աստիճանի և ընհանրապես ՏՏ ոլորտի (ու մթնոլորտի) զարգացման հետ (թե չէ Ղրղստանի մոտերքում գտնվելով մի քիչ զարմանալի է մեր ոգևորությունը ):
    .
    .
    <օֆֆտոպ>
    Սա իմ 100րդ գռարումն է Ակումբում ,
    խնդրեմ, կարող եք ինձ շնորհավորել
    </օֆֆտոպ>

  5. #5
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համեստ կարծիքով պետք է շեշտը դնել նրա վրա, որ կարդացողը հասկանա, թե խոսքն ինչի մասին է գնում: Համենայն դեպս իմ թարգմանություններում փորձել եմ այդպես անել ու խոստովանեմ, հաճախ չի ստացվել:

    Բայց մի քանի բան.
    - Աշխատել եմ չօգտագործել այն ընդունված թարգմանությունները, որոնք ըստ իս շփոթեցնելու են օգտագործողին, նա չի հասկանալու խոսքն ինչի մասին է գնում, անծանոթ է լինելու:
    - Աշխատել եմ կատարել ոչ թե բառացի թարգմանություններ, այլ իմաստային: Իմ թարգմանությունները հաճախ բնագրի հետ համեմատելիս կարելի է զարմանալ, թե ի՞նչ կապ ունի այս բառն այս թարգմանության հետ: Մինչդեռ այդ բառի օգտագործման համատեքստում ինքն իր իմաստն արտահայտել է:
    - Հաճախ նույնիսկ ինչ-որ տերմինների թարգմանությունների առկայության դեպքում նախընտրել եմ օգտագործել դրանց չթարգմանված տարբերակները, օրինակ proxy բառը հենց լատիներեն proxy գրելով, կամ internet-ը հայերեն ինտերնետ գրելով (ես ոչ մի կերպ դեռ չեմ համակերպվում համացանց թարգմանության հետ ու գտնում եմ, որ այդ բառը թարգմանել պետք չի):

    Երևի այսքանը:
    Լրիվ համաձայն եմ Չուկի հետ։ Կարծում եմ, ինձ համար տարբերություն չկա տերմինների առումով, բայց հաճելի ա ու հետաքրքիր, որ ամեն ինչ հայերեն ա։ Էս էլ ա պետք։ Համ էլ ունիկալ են թարգմանությունները։ Չուկ, մի հարց իմ կարծիքով ռոքեռ.ամ–ն թխել ա ամեն ինչ մեր ֆոռումից հա՛մ ձևը, հա՛մ թարգմանությունները։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    Մեջբերում Gjuk!!-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, մի հարց իմ կարծիքով ռոքեռ.ամ–ն թխել ա ամեն ինչ մեր ֆոռումից հա՛մ ձևը, հա՛մ թարգմանությունները։
    forum.rocker.am-ի ներքևում, ինչպես և մեր ակումբի ու մի քանի այլ ֆորումների ներքևում գրված է «Հայերեն թարգմանությունը՝ © «Հայերեն.am» նախագծի, 2006 - 2008»: hayeren.am-ը մեր նախագիծն է, իսկ թարգմանությունն օգտագործել թույլատրում ենք բոլորին՝ այդ տողի պահպանմամբ: Թարգմանությունը բաց տեսքով՝ օգտագործման համար, դրված է hayeren.am կայքում: Սա նպաստում է հայերեն ինտերնետի զարգացմանը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    forum.rocker.am-ի ներքևում, ինչպես և մեր ակումբի ու մի քանի այլ ֆորումների ներքևում գրված է «Հայերեն թարգմանությունը՝ © «Հայերեն.am» նախագծի, 2006 - 2008»: hayeren.am-ը մեր նախագիծն է, իսկ թարգմանությունն օգտագործել թույլատրում ենք բոլորին՝ այդ տողի պահպանմամբ: Թարգմանությունը բաց տեսքով՝ օգտագործման համար, դրված է hayeren.am կայքում: Սա նպաստում է հայերեն ինտերնետի զարգացմանը
    ՎԱյ, ապրեք դուք։ Պաչիկ ։)
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    Լիովին համաձայն եմ Chuk–ի վերը գրած կարծիքի հետ։

    Մեկ էլ ավելացնեմ այլ թեմայի քննարկման ընթացքում ասածս, որը հենց էս հարցին է վերաբերվում.
    http://www.akumb.am/showpost.php?p=795785&postcount=10
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏՏ տերմինները թարգմանելիս պե՞տք է արդյոք կատարյալ մաքուր հայերեն համարժեքներ փնտրել, թե կարելի է վերձնել արդեն ընդունված նորամուծությունները:
    Կատարյալ մաքուր հայերեն տերմիններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ տերմինները հենց հայերեն են ծնվել, այլապես կլինեն վիճարկելի ու անկատար թարգմանություններ։
    Ինչ վերաբերում է հարցին, ապա ձգտելով թարգմանել միջազգային տերմինները այդպիսով իրականում ստեղծելով նոր տերմիններ, ճոռոմացնում ենք հայերենը, ստեղծում արհեստական ծախսեր ու դժվարություններ։
    Si vis pacem, para bellum

  10. #10
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    Ո'չ, ամենևին էլ պարտադիր չէ խրթին ու կատարյալ հայերենը:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  11. #11
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պե՞տք է արդյոք կատարյալ մաքրություն

    ավելի լավ է չթարգմանել ընդհանրապես .. ՏՏ շուկան գլոբալ է և օգտագործել միջազգային տերմիները դա մի փոքր քայլ առաջ կլինի այնտեղ դեր ուեննալու համար..
    ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գո՞հ եք արդյոք ձեր աշխատավարձից
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 25.06.2014, 09:39
  2. Ատո՞ւմ եք արդյոք թուրքերին
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 302
    Վերջինը: 27.12.2012, 20:39
  3. «Արդյոք ովքե՞ր են»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.11.2007, 02:41
  4. ԿԱՏԱՐՅԱԼ (ՈՍԿԻ) Հայերեն-Անգլերեն բառարան (Ծրագիր)
    Հեղինակ՝ Նոր Հայաստան, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.11.2007, 12:08
  5. Կհասցնե՞մ արդյոք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •