Chuk-ի խոսքերից
Իմ համեստ կարծիքով պետք է շեշտը դնել նրա վրա, որ կարդացողը հասկանա, թե խոսքն ինչի մասին է գնում: Համենայն դեպս իմ թարգմանություններում փորձել եմ այդպես անել ու խոստովանեմ, հաճախ չի ստացվել:
Բայց մի քանի բան.
- Աշխատել եմ չօգտագործել այն ընդունված թարգմանությունները, որոնք ըստ իս շփոթեցնելու են օգտագործողին, նա չի հասկանալու խոսքն ինչի մասին է գնում, անծանոթ է լինելու:
- Աշխատել եմ կատարել ոչ թե բառացի թարգմանություններ, այլ իմաստային: Իմ թարգմանությունները հաճախ բնագրի հետ համեմատելիս կարելի է զարմանալ, թե ի՞նչ կապ ունի այս բառն այս թարգմանության հետ: Մինչդեռ այդ բառի օգտագործման համատեքստում ինքն իր իմաստն արտահայտել է:
- Հաճախ նույնիսկ ինչ-որ տերմինների թարգմանությունների առկայության դեպքում նախընտրել եմ օգտագործել դրանց չթարգմանված տարբերակները, օրինակ proxy բառը հենց լատիներեն proxy գրելով, կամ internet-ը հայերեն ինտերնետ գրելով (ես ոչ մի կերպ դեռ չեմ համակերպվում համացանց թարգմանության հետ ու գտնում եմ, որ այդ բառը թարգմանել պետք չի):
Երևի այսքանը:
Էջանիշներ