User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

Քվեարկողներ
24. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Չէ. Օրենքը մնում է օրենք

    9 37.50%
  • Քիչ, բայց կախված է

    5 20.83%
  • Ավելի շատ, կախված է

    3 12.50%
  • Հա. Միանշանակ

    5 20.83%
  • <Այլ տարբերակ> (խնդրվում է մեկնաբանել)

    2 8.33%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

  1. #1
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

    Թեման ավելի շատ փիլիսոփայական է, բայց վախենամ քաղաքականացվելու է, այդ պատճառով բացում եմ համապատասխան բաժնում:

    Հարց՝ Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից:


    ինձ թվում է հարցը հասկանալի է, էլ բան չբացատրեմ

  2. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

    Որոշ չափով կախվածա, երկրի նախագահը օրենքը պահպանելուց, դե չբացատրեմ, որ երկրի առաջին օրենք պահպանողը նախագահն է, կախված է նաև նախագահի կողմից ստեղված երկրի ընգհանուր մթնոլորտը, եթե ամենթողություն է պարզ է, եթե նույնիսկ չուզես էլ պետք է օրենք խախտես, մի պարզ օրինակ Հյաստանում հիմա մարդ չկա, որ օրենք խախտած չլինի` պատճառներից մեկը երկրի ղեկավարության կողմից սկսվող և մինչև պետական ապարատի մինչև ստորին օղակները ձգվող անօրինականություններն են:
    Վերջին խմբագրող՝ Norton: 26.04.2008, 00:15:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

    Սենց քննարկումների ժամանակ միշտ Վրաստանի օրինակն ա աչքիս առաջ։ Մարդիկ, որոնց հետ երեկ կռիվ էի անում ճանապարհը սխալ տեղ անցնելու, աղբը սխալ տեղ գցելու համար, բայց ապարդյուն, այսօր իրենք են ինձ նկատողություն տալիս։ Ուղիղ կապ չկա ղեկավարության ու պահվածքի հետ, բայց կապ կա պահվածք-ընդհանուր մթնոլորտ-ղեկավարություն։

  4. #4
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

    Ընտրել եմ "Այլ տարբերակը" : Մեր հասարակությունը օրենք է խախտում ամեն օր , առօրյայում , կենցաղում : Այս վատ սովորությունը մենք մասամբ ժառանգել ենք խորհրդային ժամանակաշրջանից : Սակայն այսօր մենք խախտում ենք օրենքը հարկադրված : Գործարարը ստիպված է խուսափել հարկերից , թաքցնել եկամուտը քանի որ նա չի կարող կաշառք չտալ հարկայինի պաշտոնյային , այլապես նրա բիզնեսում այնքան օրինախախտումներ կգտնեն , որ նա ստիպված կփակի իր գործը :
    Ինչ վերաբերում է իշխանություններին , ասեմ , որ մեր երկրում այս ամենը կատարվում է իշխանությունների անմիջական հովանավորությամբ և նախաձեռնությամբ :
    Հարցն ունի նաև մեկ ուրիշ ասպեկտ ՝ անհնազանդությունը ուժային կառույցներին : Եթե երկրում առկա է վերը նշվածը , ապա միանշանակ գործ ունենք բռնապետության հետ : Նորմալ երկրում քաղաքացին իր պաշտպան է համարում ոստիկանին , ինչը չես ասի մեր երկրի մասին : Վերջին ամիսներին անհնազանդությունն ու անվստահությունը ոստիկանության հանդեպ աճել է ՝ հասնելով գագաթնակետին : Երբ քաղաքացին չի հնազանդվում օրինապահին , ապա նա կամ հանցագործ է կամ ապրում է մեր երկրի նման երկրում : Այս դեպքում քաղաքացին ճշմարտացի է իր անհնազանդության դրսևորման մեջ , քանզի հնազանդվելով օրինապահի դիմակի տակ թաքնվածին ՝ նա կարող է կորցնել ավելին քան անհնազանդության դեպքում . ասածիս ապացույց են մարտի 1-ի և դրան հաջորդող մեզ հայտնի որոշ իրադարձություններ :
    Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից
    Եթե իշխանավորից ես դժգոհ եմ , ես ենթարկվում եմ նրան , եթե իշխանավորը նաև կոռումպացված է մինչև ուղն ու ծուծը , ես ենթարկվում եմ նրան , եթե իշխանավորը սպանում է ինձ , ես ստիպված եմ չենթարկվել նրան :

  5. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

    Հասարակությունը հիմնականում առաջնորդվում է գործող օրենքներով։ Ծիծաղելի բաներ եմ ասու՞մ։ Ասում եմ՝ գործող։ Գործող օրենքները մեր պետության քրեական կամ քաղաքացիական օրենսգրքի մեջ գրվածների հետ կարող է հեչ էլ չհամապատասխանեն։ Օրինակ գործող օրենքով, ավելի շուտ գործող սահմանադրությամբ, ուժեղ է նա, ով շատ փող ունի ու ունի Մեծ Ախպոր հետ փայ մտնելու ցանկություն ։
    Կամ օրինակի համար Երևան քաղաքում մարդիկ որոշել են, որ կենտրոնական փողոցներում կայանելու համար մեքենայի վարորդը պիտի վճարի 100–200 դրամ դեղին կուրտկայով ու իր անուն ազգանունը կրծքի վրա կրող մարդուն։ Անկախ այդ հատվածում «վճարովի կայանատեղի» նշանը կա՞, թե՝ ոչ։ Ու այդ դեղին կուրկայով մարդը ձեզ կտրոն չի տալու վճարի համար, այսինքն Աստված գիտի, գումարը գնում է պետական բյուջե, ասենք՝ կայանատեղին բարեկարգելու համա՞ր. թե՞ ասենք Վաղոյի գրպանը, որը սիրում է շաբաթը երեք անգամ ճոխ խնջույքներ անել։ Բայց դա կարևոր չի, քանի որ հասարակությունը ընդունել է այդ օրենքը և այն գործում է։ Ես անձամբ վճարում եմ, եթե շատ են պնդում կամ ուղղություն են ցույց տալիս մեքենան հետ ու առաջ անելիս, հակառակ դեպքում անտարբեր քշում եմ (երբեմն հետևիցս անիմաստ վազում են)։ Ի՞նչ կարող ես անել, կարգն ու օրենքն է այպիսին։
    Իսկ ինչ վերաբերում է հարցին, ապա երկրի ղեկավարությունից շատ բան է կախված։ Նույնիսկ ավելին, քան կարելի է կարծել։ Երկրի ղեկավարությունը կարող է փչացնել (անգլերեն՝ corrupt, այստեղից էլ corruption-կոռուպցիա) հասարակությունը այնպես՝ որ երկար ու ձիգ տարիներ պահանջվի հասարակությանը վերստին դաստիարակելու ու օրենքներ հարգող հասարակություն դարձնելու համար։
    Si vis pacem, para bellum

  6. #6
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    36
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր կողմից օրենք պահպանելը կախվա՞ծ է երկրի ղեկավարությունից

    Ընտրել եմ "ավելի շատ կախված է" տարբերակը բացատրեմ....

    Ուղիղ կապ չկա ղեկավարության ու պահվածքի հետ, բայց կապ կա պահվածք-ընդհանուր մթնոլորտ-ղեկավարություն։
    Այսինքն ասենք ես.... բանակի խնդիր ունեմ, ես չեմ կարա առանց .....(մարդես) գնամ հանգիստ ծառայեմ մեր այսօրվա հասարակության պայմաններում, բայց եթե հարցը վերաբերվում ա առօրյայում փողոցը ճիշտ անցնելու կամ զիբիլը աղբարկղը քցելուն և այլ մանրուքներ ետ ավելի շատ ինձնիցա կախված:

    Գ.Հ.Գագ(վարդան ջան տենց եմ ասում որ...) կարողա երեկվա իմ արարքից հետո ես հարցը ծնվեց?:
    Լավագույն տղերքը հեռանում են
    Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
    Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
    Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել...
    .....hippy w.s (-)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտանի կենդանիների հետ կապված օրենք
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 20.03.2010, 23:41
  2. Արձակ. Կախարդական երկրի բնակիչը
    Հեղինակ՝ El Tango, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 12.11.2009, 22:37
  3. Դու՝ երկրի նախագահի տղա ես կամ աղջիկ, ի՞նչ կանես...
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 31
    Վերջինը: 26.09.2008, 12:28
  4. Պայքարենք երկրի տիրոջ զգացողությամբ
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.06.2008, 19:02
  5. Երկրի և արևի գրավիտացիոն էֆֆեկտներ
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2008, 19:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •