Կա խոսք որի հեղինակ Հեգելն է եթե չեմ սխալվում... "Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին"...
Կարծիքներ...![]()
Կա խոսք որի հեղինակ Հեգելն է եթե չեմ սխալվում... "Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին"...
Կարծիքներ...![]()
Loading your personal settings....
Իմ կարծիքով 5000 դրամներն այդքան էլ մեծ դեր չեն խաղում ընտրություններում, առավել ևս վերջին ընտրության ժամանակ այն մեծ դեր չխավաց.Յուրաքանչյուր ընտրության ժամանակ էլ դրանք լինում են![]()
Առավել վտանգավոր են լցոնումները, քանի որ նրանք կարող են հասնել հսկայական չափերի ինչպես եղավ վերջին ընտրության ժամանակ![]()
Հարգելիս:
Սենց լիքը մտքեր կան ասված ու չասված:
Հա: Իհարկե երկուսին գումարած երկու հավասար է չորսի: Ոչ չորսուկեսի, ոչ էլ չորսհազարի: Այլ ուղիղ չորսի:
Սակայն հարցը ոչ թե էն է, թե ով ում է արժանի, քանի որ ամեն մի մտածող ու հասկացեղ մարդ էլ գիտի հավասարության ձախ կողմում եղած գումարելիների գումարից ինչ թիվ է ստացվելու, այլ հարցը էն է, թե ոնց անենք, որ հավասարության մեջ ի հայտ գան նոր անդամներ: Ու նաև ի՞նչ նոր անդամ ինչ նոր արժեքի կբերի:
Օրինակ, եթե այնտեղ կիրառենք ասենք Կոնֆուցիոսի ուսմունքի պրակտիկ կրողների մի մեծ խումբ, ապա կարող ենք ստանալ լրիվ նոր, անսպասել արդյունքներ: Իսկ ինչպիսի՞ արդյունքներ… Այ էս հարցի պատասխանը կարող էինք ունենալ, եթե մեր մոտ քաղքականությամբ զբաղվեին ոչ թե եսիմ ովքեր, այլ լուրջ գիտական ներդրում ունեցող գիտնականներ:
Սակայն մեր մոտ բարդ, երրորդ կարգի դիֆերենցիալ հավասարումենրը լուծում են եսիմ ովքեր: Ու քեզ համար պարզ չի՞, որ մի քիչ տետրը ձեռները քնելուց հետո, հավասարման աջ կողմում մի հատ թիվ են նկարում լուրջ դեմքով /ասենք վագրի թռիչք 15 %/, ու աշխարհի գիտնականները գլուխ են ջարդում հասկանալու համար թե էս ոնց՞ եղավ:
Բայց դիտակից աշխարհը գոնե մի բան լավ գիտի, որ էտպես "տուտուցներին" մի անգամ խաբելուց հետո երկրորդ անգամ ոչ մեկը "շան տեղ չի դնում": Իսկ մե՞նք: Մենք դնում ենք ամենակարևոր տեղերում, ու մի հատ էլ լեգենդներ պատմում իրար, թե "գիտե՞ս ինչ խելոք ա… գիտե՞ս ինչ ամենակարող ա"
Այ սա իսկապես խնդիր է: Խոշոր խնդիր, որը քիչ-քիր կվերան միայն գրագիտության տարածելուց հետո:
Որքան որ ինձ հայտնի է, այս արտահայտության` "Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին" հեղինակը Նապոլեոնն է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ