Մեջբերում LiLi E-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչքանով է ճիշտ "Համաժողովրդական շարժմում" անվանել մի շարժում, որին մասնակցում է ժողովրդի 10% , 400 000 եթե չեմ սխալվում, կամ մի քիչ ավել: Հոտո մի բան էլ Լևոնը, ոնց որ թե առաջվա նման կոշտ դիրքորոշում չունի, համաձայնվեց գնալ բանակցության , որոշակի պայմանների դեպքում, այնինչ ընդհամենը 1-2 ամիս առաջ, գոռում էր ոչ մի փոխզիջում, ոչ մի բանակցություն ..... : Չնայած ինչպես պարզ ասեց Ս. Դեմիրճյանը , պետք չէ կախվել նախընտրական շրջանում մեր լիդերի արած արտահայտություններից: Ասել է թէ բան էր ասեցինք էլի : Կարող ա Դեմիրչյանն էլ ա Սադրիչ ? :


Այո, սա ոչ միայն համաժողովրդական շարժում է, այլ ազգային-ազատագրական պայքար է: Սա շատ հստակ է, մարդիկ պայքարում են որպիսի Հայրենիքը ազատեն իշխանությունը ապօրինի զավթած անձանցից: Հիմա ինչ է տեղի ունենում, մի անգամից գրում եք բա Լեվոնը, բա 1996թվականը, բա....էս, բա էն: Ճիշտ եք գրում, Լեվոնը սուրբ չէ, ունի 10000000 սխալներ ու թերություններ, բայց դա արդյոք նշանակում է որ մենք իրավունք չունենք մեր հայրենիքը ազատելու բռնապետությունից՞, ոչ դա չի նշանակում, իսկ եթե որոշ մարդիկ համարում են որ դա համաժողովրդական շարժում չէ, կամ ազգային-ազատագրական պայքար չէ, քանի որ իրենք չեն մասնակցում, ասեմ՝ անցյալ դարասկզբին մենք ունեցել ենք ազգային-ազատագրական շարժումներ, դրան մասնակցել են մի բուռ ֆիդայիններ միայն, սակայն դա չի նշանակում որ այն չի եղել ազգային-ազատագրական պայքար: Տրամաբանությունը՝ որ եթե ես ու էլի մի քանի հարյուր հազար մարդիկ չեն մասնակցում շարժմանը հետեվապես այն շարժում չէ, չի դիմանում ոչ մի քննադատության, քանի որ 88-ի շարժմանը մասնակցում էին 1 միլիոնից ոչ ավել մարդ, այսինքն բնակչության 1/3 սակայն այն համաժողովրդական էր:
Հետեվապես, շարժումը կա, նրա հիմնական նպատակներից մեկն է նաեվ այն, որ նրա հաղթանակից հետո պետական եւ ոչ միայն հեռուստաընկերությունները պիտի լինեն ազատ, անկողմնակալ, պիտի չսերմանեն ատելություն, որպիսի այստեղ մեզ պիտակավորող ու ատող մարդկանց երեխանները ուղղակի ՉԵՆԹԱՐԿՎԵՆ հայլուրական հոգեվոր ու մտավոր տեռռորի, այսինքն ընդունեք սա թե ոչ, այս պայքարը նաեւ ձեր համար է: Ինչքան էլ ատեք, ինչքան էլ հայհոյեք միեւնույն է մենք պատկանում ենք նույն ազգին, նույն ազգի զավակներ ենք, ու հաղթանակը նաեւ ձեզ է բերելու ազատություն, մտածելու ու գեբելսյան ինֆորմացիայի զոհ չդառնալու ազատություն: Այնպես որ աշխատեք ձերբազատվել ատելությունից, ատելությամբ ապրելը դժվար է ու վնասական նախ սեփական անձի համար, ես կոնկրետ ոչ ոքի չեմ ատում, նույնիսկ ցավում եմ անկեղծորեն որ իմ սերնդակիցներին այս իշխանությունները խեղում են սրսկելով ատելության մեծ պաշար: Այս պայքարը նաեւ ձեզ համար է, հարգելիներս: