ԲԻԲԼԻԱԿԱՆ 2
" Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը ավելի տանելի կլինի, քան ձեզ համար" Մաթեոս 11.24-25
ԲԻԲԼԻԱԿԱՆ 3
" Ոչ միգուցե որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք: Թողեք որ երկուսն էլ միասին աճեն մինչեվ հունձքը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ նախ այդ որոմը քաղեցեք եւ դրանից խուրձեր կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ" Մաթեոս 13.29-31
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 04.05.2008, 21:49:
Ընկեր ջան, ինչի ես ինձ ներքաշում օդային անպտուղ մենամարտի՞,
գիտեմ իմ անկումը կուրախացնի շատերին, բայց ներող չեմ կարա օդային կրակոցներ անեմ, տարիքս ու դաստիրակությունս չեն ներում: Հարցեր եմ գրել, կարող ես էներգիադ էդ ուղղությամբ ծախսել, համ ավելի բարեկիրթ կլինի, համ չես անձնավորի ու հանձին ինձ քո համար թշնամու պատրանք չես ստեղծի, նենց որ կարդա գրածներս, գրիր կարծիքդ, ժամանակդ ու ինտեռնետային րոպեներդ ծախսելու ավելի գերադասելի ձեվ է:
Փա՞ստ եք ուզում: Փաստերը լիքն են, մենակ տեսնել ա պետք:
Ես կասեմ մենակ մեկի մասին, որի մասին բազմիցս ասել եմ, ի պատասխան փաստեր փնտրողների ու դրանք անտեսողների (բնականաբար բազմիցս շրջանցվելա էդ փաստը): Հիմա, ի նկատի ունենալով ձեր ճկուն միտքը ու սոփեստության հակումը, հույս ունեմ` չի շրջանցվի:
Կոնկրետ մեկն եմ ասում, որովհետև դրա մասին տեղյակ եմ ո՛չ թե միջնորդված աղբյուրներից, այլ լսել եմ թե մի կողմի անմիջական մասնակիցներից, թե մյուս կողմի:
Փաստը վերաբերվում է Լևոնի` մարդկանց քաղաքացիական իրավուքների վրա թքած ունենալուն (տվյալ դեպքում` ընտրական իրավունքների):
ՓԱՍՏ.
Լևոնի թագավորության (ո՛չ իշխանության, այլ` թագավորության) օրոք ոմն Սուրեն` կոչեցյալ Լիցկա, վայելելով Լևոնի հովանավորությունը, զինված զավթեց Գորիսի քաաքապետի պաշտոնը:
Իսկ ձեր ներկայիս չնտրյալ նախագահը մարդկանց իրավունքների վրա խորապես թքած ուներ, ու հիմա եկել սիրուն սիրուն ճառերա կարդում օրինականությունից:
Միայն էդ քո հավաստի աղբյուրներից ճշտի թե նախկին քաղաքապետը ումից Լիսկան զավթեց իշխանությունը, ում շտաբի անդամ էր վերջին ընտրություններում, ու երեվի հարցիդ պատասխանը կստանաս: Հետո ճշտի թե Լիսկան ինչ առաջխաղացում ունի քո ընտրված նախագահի օրոք այսինքն հիմա, հետո կարդա հարցերս ու պատասխանիր հարցերիս:
Հետո էլ քանի որ քեզ չեմ ճանաչում կոնկրետ քո հավաստի աղբյուրները իմ համար արժեք չունեն:
Մի փոքր օֆտոպ- թեմատիկ անեկդոտ ներկան օբյեկտիվ չգնահատողների համար:
Ամուսինը երեկոյան գալիս է տուն ու սկսում գոռգոռալ կնոջ վրա.
- Ո՞նց էիր կոշիկիս շնորոքները կապել, որ ճամպին 6 անգամ քանդվավ - կապեցի:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 04.05.2008, 22:29:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես շատ լավ տեղյակ եմ, թե ումից խլեց, անձամբ ճանաչում եմ, ու առանձնապես մեծ կարծիքի չեմ նրա մասին իբրև քաղաքական գործիչի: Բայց օրինական ընտրված անձից իշխանությունը զինված խլելը (անկախ քաղաքական գործչի որակներից), կարող է արդարացվել, թերևս, միայն ՀՀՇ-ական կառավարման չափանիշներով:
Տեղյակ եմ նայև Լիցլաի առաջխաղացումներին լևոնական սիստեմի հաջորդ կառավարչի օրոք (ո՛չ իմ ընտրյալ նախագահի), բայց դա չի արդարացնում անցյալը:
Հետո էլ, ինչքան որ քեզ ճանաչում եմ քո գրառումներից, ցանկացած հավաստի աղբյուր, որը կմատնանշի քո հայացքները չհիմնավորող փաստ, քեզ համար արժեք չի ունենա:
Ձեռդ չգնաց գրեիր ումից ա խլել ու ում շտաբի անդամ է խլվածը: Ուրեմն ասեմ նախկին քաղաքապետը ումից Լիսկան քո ասելով Լեվոնի "դաբրոյով" խլել է իշխանությունը, այսօր Լեվոնի շտաբի անդամ է, հետեվապես հլը նայի ինչ հակասական բան ա ստացվում, մարդը ումից Լեվոնի դաբրոյով խլել են քաղաքապետությունը, այսօր պայքարում է Լեվոնի համար, Մելիք դու էդ մարդուն ճանաչում ես կարողա սկռելոզ ունի չի հիշում, թե Լեվոնի հիպնոսից հետո մոռացել ա: Հետո արդեն հոգնել եմ կրկնելուց բայց էլի հատուկ քո համար, անցյալը չեմ արդարացնում:
հեռո քեզ արդեն ասեցի չէ որ անձնական հարթություն մի տեղափոխիր մեր զրույցը:
Հիմա քանի որ արդեն տեղափոխել ու սկսել ես ինձ զրպարտել(մեղմ եմ արտահայտվում)
կարող ես իմ գրառումներից մի մեջբերում անել որտեղ ես հավաստի աղբյուրները հերքել եմ, չես կարող, հետեվապես ստում ես գրելով " ցանկացած հավաստի աղբյուր, որը կմատնանշի քո հայացքները չհիմնավորող փաստ, քեզ համար արժեք չի ունենա: Հավաստի աղբյուրը գրքերն են, պաշտոնական տվյալները եւ այլն, իսկ անհավաստի աղբյուրները " ես եմ ասըմ, իմ մոտիկ ախպոր ընգերն ա ասել, մեր քուչի Գուգոյի հոպարի լավ ախպերներն են ասել" ու նման աղբյուրները իմ համար հավաստի չեն, հիմա կնշես որտեղ եմ հավաստի աղբյուրները հերքել:
Իրոք որ մեծ լռություն կտիրեր եթե մարդիք ասեին միայն այն, ինչը գիտեն: ?.?.
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Էդ մարդը (գրել էի, որ մեծ կրծիքի չեմ), 100 շեֆ ա փոխել արդեն: Նա պատրաստա ծառաել ում ասես, փոքրիկ վարձատրության կամ նույնիսկ վարձատրության ակընկալության դիմաց: Էնպես որ, զարմանալու չի, ոն նա հիմա Լևոնին ա ծառայում:
Ինչ վերաբերվումա "ստում ես"-ին: Ես ասեցի, որ կարծիք եմ կազմել քո գրառումներին հետևելով: Ու ոնց որ դու գիտես (հուսով եմ), դիտարկումների արդյունքում ձևավորված կարծիք արտհայտլը ստելել չի ,վատագույն դեպքում կարա սխսլվել լինի: Ուրիշ պարագայում, երևի այլ կերպ պատասխանեի, բայց քանի որ տվյալ դեպքում անիմաստ եմ համարում, կբավարարվեմ էսքանով ու վերջում մեծահոգաբար ժպտալով:
Ինչևէ, վերադառնանք բուն թեմաին:
Եթե քեզ իրոք հետաքրքրում են փաստերը, ու քանի որ իմ ասածը չի կարող քեզ համար հիմք լինել, մեծ դժվարություն չի լինի գտնել վերոհիշյալ մարդուն (մանավանդ, որ գիտես որտեղ գտնել): Կարող ես գտնել նրան ու իրենից հարցնել, թե ինչը ոնց ա եղել:
Որից հետո ուղղակի քեզ հարց տուր, հնարավոր էր արդյոք նման բան առանց Լևոնի թույլտվույան կամ անմիջական հրամանի:
Հ.Գ. Մի քիչ էլ ստելու մասին.
Հայլուրը հաղորդում է պաշտոնական տվյալներ, բայց դուք, կարծեմ, դրանք անհավաստի եք համարում (ի դեպ` ես էլ):Հավաստի աղբյուրը գրքերն են, պաշտոնական տվյալները եւ այլն...
Նախաքննության ու հետաքննության հրապարակված արդյունքները պաշտոնական տվյալներ են համարվում (անկախ անմեղության կանխավարկածից) , բայց դուք որոշ անձանց դեպքում դրանք անհավաստի եք համարում:
Հետաքրքիր է, ստո՞ւմ էիք` ասելով որ պաշտոնական տվյալները հավաստի եք համարում, թե ուղակի ձեզ համար հավաստի համարվող աղբյուրների ցանկը նշելիս սխալվել եք:
Հարգելի Մելիք, քանի որ սկսել ես մտքիդ ճկունության հրապարակային ցուցադրումը հետեվապես առանց չարության փորձեմ հիասթափեցնել քեզ:
Նախ "Ուրիշ պարագայում, երևի այլ կերպ պատասխանեի, բայց քանի որ տվյալ դեպքում անիմաստ եմ համարում" այս միռքդ նման է նրան որ ասենք ինչ կլիներ եթե Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը Կատյուշաներ ունենար: եթե ունենար դա կլիներ արդեն ուրիշ պարագա(առարկայական իմաստով կհասկանալ պարագա բառը, եւ չհարցնել թե ինչպիսի պարագա, սափրվելու, լվացքի եւ այլն), իսկ քանի որ չուներ ապա անիմաստ է խոսել դրա մասին, երբ կունենա(ժամանակային առումով քիչ հավանական է եթե ոչ բացառված) ապա թողնել ունենալու պարագային:
Էդ մարդը (գրել էի, որ մեծ կրծիքի չեմ), 100 շեֆ ա փոխել արդեն - ուրեմն ինչքան ինձ հայտնի է Հայաստանում եղել են 3 նախագահներ(չնշել որ եթե նրանցից 2 ապօրինի են ինչու եմ գրում 3), մի տասնյակից ավել վարչապետեր ու մի քանի Սյունյաց մարզպետներ, հետեվապես դրանց մոտավոր գումարը չի հասնում 100-ի նույնիսկ 1 դասարանի աշակերտի հաշվարկներով: Եթե իհարկե չենք ընդունում որ հարեվաններն ու քաղաքի տաքսու վարորդները համարվում են շեֆեր: Հետաքրքիր է, ստո՞ւմ էիք` ասելով 100, թե ուղակի մի 0 ավել էիք գրել:
Հայլուրը հաղորդում է պաշտոնական տվյալներ, բայց դուք, կարծեմ, դրանք անհավաստի եք համարում (ի դեպ` ես էլ):
Նախաքննության ու հետաքննության հրապարակված արդյունքները պաշտոնական տվյալներ են համարվում (անկախ անմեղության կանխավարկածից) , բայց դուք որոշ անձանց դեպքում դրանք անհավաստի եք համարում:
Հետաքրքիր է, ստո՞ւմ էիք` ասելով որ պաշտոնական տվյալները հավաստի եք համարում, թե ուղակի ձեզ համար հավաստի համարվող աղբյուրների ցանկը նշելիս սխալվել եք: Պաշտոնական աղբյուրներ համարվում են պաշտոնական(միանշանակ օրինական) իշխանության տարբեր մարմինների(մարմին չհասկանալ ուղիղ իմաստով) հրապարակած տեղեկությունները որոնք չեն հակասում պետության օրենքներին ու Սահմանադրությանը: Օրինական իշխանություն ըստ ՀՀ Սահմանադրության(չհարցնել հին թե բարեփոխված) համարվում է համապետական ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեվավորված իշխանությունը(չհարցնել 1996 թ ընտրությունների մասին): Քանի որ նույնիսկ դու, Լեվոնի հանդեպ ունեցած օրգանական ատելությամբ հանդերձ չես հերքի որ նախագահական ընտրությունները( չհարցնել որ, չնայած 1991-ից հետո Հայաստանում չեն եղել նորմալ ընտրություններ) անցել են ոչ արդար ու ոչ էլ ազատ հետովապես օրենքի ու Սահմանադրության կոպիտ խախտումներով օրինական իշխանությունը բռնազավթած մարդկանց խումբը ու նրանց շահերին ծառայող պետական մարմինների աշխատողների հրապարակած տվյալները չեն կարող համարվել պաշտոնական, լավագույն դեպքում դա կարող է համարվել վարչախմբի պաշտոնական կարծիք: Հետեվաբար ի հիասփաթություն քեզ ոչ ստել եմ ոչ էլ սխալվել, նկատի եմ ունեցել պաշտոնական աղբյուրները բառի ամենաիսկական իմաստով, ի տարբերություն 100 շեֆ վարկածին: Եզրափակեմ որ սա շարադրել եմ քո ճկուն մտքի օրինակով ու նրա հանճարեղ տրամաբանությամբ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ