Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Աստղ ջան, ինձնից խորհուրդ, ուզում ես ընդունիր, ուզում ես չէ
Մի պահանջիր մարդուց էն, ինչը չի կարող տա: Ի՞նչ փաստ ասի, որ չկա:
Հիմա մարդ ա, խոսում ա, թող խոսի: Գրածի կողքով սիրուն շրջադարձ, անցանք առաջ: Ուղղակի պետք չի կարդալ: Երեկ մի քանի գրառումով համոզվեցի, որ կոնկրետ այդ անդամի դեպքում ես տենց եմ անելու![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋԱՐԿ բոլոր նրանց ովքեր համարում են որ ԼՏՊ-ի քաղաքականությունը կործանարար ու դավաճանական է, բոլոր նրանց ովքեր համարում են որ Շարժումը վտանգավոր է Հայաստանի հանրապետության համար ու բոլոր նրանց ովքեր համարում են որ ՌՔՍՍ-ն օգտակար ու անվնաս են Հայաստանի Հանրապետության համար, առաջարկում եմ մեջլիսից անցնել բանավեճի ու ապացուցել որ իրենց կարծիքը ոչ թե սնվում է հայլուրական էկրաններից, այլ սնվում է սեփական ուղեղի վերլուծություններից ու տրամաբանությունից առկա փաստերի համադրությամբ: Մի խոսքով առաջարկում եմ օդավիրտուալ կրակոցները փոխարինել փաստերով ու նրանց տրամաբանական վերլուծությամբ: Դրա համար առաջարկում եմ մի քանի հարցեր, ակնկալում նրանց պատասխանները փաստերով ապացուցված պատասխանողների տրամաբանական վերլուծություններով: Խնդրվում է առանց խուսանավելու, սեփական վերլուծությունը առանց փաստերի=0: Հուսով եմ հարուստ արխիվ ունեցողները գոնե կպատասխանեն հարցերիս:
Հարց 1. Որտեղ, երբ է ԼՏՊ-ն հայտարարել որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կամ պետք է Ղարաբաղը տալ թուրքերին: Մեջբերումներ նրա ելույթներից, հոդվածներից կոնկրետ փաստերով ու հղումներով առանց ընդհանուր կոնտեքստից կտրելու: Խնդրանք- ես այդպես եմ կարծում կամ հաստատ կարամ ասեմ պատասխանները չեն ընդունվում այն պարզ պատճառով որ տարբեր մարդկանց հայերեն բառերի ընկալումը տարբեր է, նրանց սուբեկտիվ կարծիքը գոյություն ունենալու իրավուք ունենալով հանդերձ բացարձակ ճշմարտություն լինելուն չի կարող հավակնել, օրինակ ՏԱՆՁ բառը լսելիս տարբեր մարդիկ, կախված իրենց մտացողությունից ու դաստիրակությունից տարբեր բան են հասկանում, սակայն նրանք չեն կարող պնդել որ դրանից տանձը պտուղից փոխակերպվում է մի այլ բանի:
Հարց 2. Ստամբուլի 1999թվականի վեհաժողովում ով՞ է ՀՀ անունից իր ստորագրությունը դրել մի փաստաթղթի տակ, որտեղ ի թիվս այլ դրույթների ամրագրված էր նաեւ Ադրբեջանի հանրապետության տարածքային անձեռնամխելությունը իր սովետական սահմաններով:
Հարց 3. Արտերկրում ելույթի ժամանակ ով է ազատագրված շրջանների համար օգտագործել օկուպացված տարածքներ բառը՞
Հարց 4. Ում կառավարության տարիներին է Ղարաբաղի բնակչությունը նվազել մի քանի տասնյակ հազարներով:
Հարց 5. Ում իշխանության ժամանակ էր Դաշնակցական գործիչները համարվում քաղբանտարկյալ, եւ եթե իրոք նրանք քաղբանտարկյալներ էին Դրոյի գործով, ինչու մինչեվ այսօր բանտերում իրենց պատիժն են կրում այդ նույն գործով դատապարտվածները, ինչու երբ իշխանությունը փոխվեց ազատ չարձակեցին այդ գործով դատապարտվածներին: Ազատ են արձակվել ՄԻԱՅՆ ղեկավարները, այն էլ ոչ դատարանի արդարացմամբ այլ իրավիճակի փոփոխության պատճառով, ինչպես նշված է պաշտոնապես:
Հարց 6. Ում իշխանության տարիներին են բանտերում հայտնվել ազատամարտիկներ որոնք հայտարարում էին ներկա իշխանությունների աղատագրված տարածքները հանձնելու մասին:
Հարց 7 ԼՏՊ-ի ժամանակ քննարկված ու սկզբունքորեն որպես բանակցության հիմք ընդունելի համարվող Փուլային տարբերակը ինչով էր վատ ՌՔ-ի ժամանակ արդեն քննարկվող "Ընդհանուր պետություն" տարբերակից:
Հարց 8. Կան Հայաստանում քաղբանտարկյալներ, եթե ոչ ապա ինչ ստատուսով են դատվել Ժ. Սեֆիլյանը, Վ.Մալխասյանը եւ ուրիշներ:
Առայժմ այսքանը, ակնկալում եմ պատասխաններ ու պատրաստ եմ ներկայացնել իմ հիմնավորումները բոլոր պատասխաններին որոնց հետ համաձայն չեմ:
Ակնկալում եմ որ այս քննարկմանը մասնակցող բոլոր հակա-լեվոնական անձինք իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն այս հարցերիս պատասխանելիս ու միգուցե նաեւ ինձ կարողանան փաստերով ու տրամաբանությամբ համոզել որ ես ու իմ նման բազմաթիվ մարդիկ մոլորության մեջ ենք: Լեվոնին ու շարժմանը սեվացնելու ակտիվության 10 տոկոսն էլ ներդրվի հարցերիս պատասխանելիս ապա կստացվի առողջ մարդկային բանավեճ:
Շնորհակալություն
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 03.05.2008, 15:15:
Նաեվ սույն հարցերի պատասխանները փնտրելը առիթ կհանդիսանա որպիսի կարդաք
ավելի շատ, ինչպես նաեվ կձեվավորի չիմացածի մասին չխոսելու հույժ անհրաժեշտ բնավորության գիծ ու կունենք նաեվ այլընտրանքային ինֆորմացիաի աղբյուր ընթերցելու կարիք, այնպես որ three in one
ՀԳ
Նշեմ որ հարցերին չպատասխանելը կդիտվի որպես տրամաբանությունից զուրկ կույր ատելություն ԼՏՊ-ի անձի նկատմամբ, ազգային-ազատագրական շարժումը անձնավորելու նույնչափ անտրամաբանական քայլ, որը նույնպես անհասկանալի է քանի որ եթե տեսականորեն ընդունում եք որ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության նախկին անդամը, հայատյաց ու հայակեր Կեւորկովի նախկին օգնականը կարող է դարձի գալ ու դառնալ նժդեհյան գաղափարախոսություն դավանող հայ ազգային կուսակցության նախագահ, ապա ինչու չի կարելի առանց ատելության նայել այն փաստին որ ՀՀ հիմնադիր նախագահը որի օրոք ՀՀ ազատագրվել է Արցախը, կարող է իր "մեղավոր" անցյալից ձերբազատվել ու դարձի գալով փորձել ազնիվ մղումներով պայքարել մերօրյա կեվորկովների դեմ:
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 03.05.2008, 15:47:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամների հայտարարությունը
12:46 • 03.05.08
Ինչպես հայտնում է «Ասպարեզ» ակումբը, ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լևոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի և Արթուր Սաքունցի հայտարարություն են հրապարակել ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին.
Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ամերիկյան կորպորացիայից 235,65 մլն դոլարով 5 տարում էական զարգացում պիտի բերի Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգվելու է 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար, ցուցադրական տնտեսություններ, մոտ 60.000 գյուղացիների համար անցկացվելու են հատուկ դասընթացներ, գյուղացիական տնտեսություններին տրվելու է 8,5 մլն դոլար վարկ և այլն: Այս ծրագիրն իր մասշտաբներով և արդյունավետությամբ աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու ծրագրերի ցանկում:
Անցած տարվա ավարտից արդեն մտահոգող էին Հայաստանի Հանրապետությունում իրադրությունը ներկայացնող այն 17 ցուցանիշները, որոնցով առաջնորդվում է ՀՄ Կորպորացիան մեր և այլ երկրների ֆինասավորելիս. 17-ից 9 ցուցանիշը մեր երկրի դեպքում ռիսկային մակարդակներում են:
ՀՀ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումները էականորեն կարող են նվազեցնել ՀՀ ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը, հասկանալի կերպով, ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք է հանդիսանում:
2008թ. մարտի 11-ին, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչը նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նախազգուշացնելով Հայաստանի Կառավարությանը «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի կասեցման իրական հավանականության մասին:
Այսով մենք լրջագույն մտահոգություն ենք հայտնում Հայաստանի գյուղացիությանն ու գյուղատնտեսությանը էական զարգացում խոստացած այս ծրագրի հավանական կասեցման կամ դադարեցման սպառնալիքի առթիվ:
Կարծում ենք, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են մանրամասնությամբ, բարեխղճությամբ, միջազգային կառույցների մասնակցությամբ, հնարավորինս արագ հետաքննել զանգվածային ընտրախախտումները, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ուժային գործողությունները, 10 հայորդիների սպանության, հարյուրից ավելի մարդու վիրավորվելու, հազարից ավելի մարդու բերման ենթարկելու, ՀՀ քաղաքացիների իրավունքների հետեւողական սահմանափակումների, մամուլի գրաքննության, քաղաքական հետապնդումների, բանտային խոշտանգումների դեպքերը և հաշվետու լինել հանրությանը: Մենք կոչում ենք ՀՀ իշխանություններին անել այդ: Այլապես մենք վտանգում ենք լրջորեն ու անվերադարձ հեռանալ ժողովրդավարությունից և համաշխարհային հանրության տարաբնույթ աջակցությունից:
Միաժամանակ մեր տարակուսանքն ու զարմանքն ենք հայտնում Ջ.Դանիլովիչի նամակի վերաբերյալ մարտի 20-ին Ռ.Քոչարյանի այն հայտարարության առթիվ, թե, եթե կասեցվի ՀՄՀ-Հայաստան ծրագիրը, Հայաստանը այլ միջոցներ կհայթայթի այդ ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար: Վերջինս նաև թվարկել է մի շարք բարեգործական հիմնադրամների անվանումներ` որպես հնարավոր օժանդակողների: Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ ունենալով այդ հիմնադրամներից ՀՀ զարգացման լրացուցիչ ծրագրերի իրականացման հնարավորությունը, իշխանությունները սպասում են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կասեցմանը: Կամ, ի՞նչն էր խանգարում ՀՀ իշխանություններին այդ հիշատակված հիմնադրամների հնարավոր միջոցները ևս ներգրավել գյուղի զարգացման այլ ծրագրերում` «ՀՄՀ-Հայաստան» ծրագրին զուգահեռ:
Մենք, ՀՄՀ-Հայաստն ծրագրի Շահառուների Խորհրդի ներքոստորագրյալ անդամներս մեր լիակատար պատրաստակամությունն ենք հայտնում վերոհիշյալ խնդիրների հարթմանը մեր կարեցածի չափով մասնակցություն ունենալու կապակցությամբ. բոլոր կարիքներին կպատասխանենք հնարավոր արագությամբ:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ
Լևոն Բարսեղյան,
Սեյրան Մարտիրոսյան,
Արթուր Սաքունց
Հայտարարությունը բաց է այլ շահագրգիռ անձանց միանալու համար
29 ապրիլի, 2008
Tert.am
հարցերս դեռ մնում են անպատասխան, չեմ ուզում հավատալ որ բանավիճելու պատրաստ մարդ չկա, այնպես որ նրանք կրկնում եմ նորից, հուսով որ գիշերը այն կտեսնեն ու կփորձեն բանավիճել քաղաքակիրթ ձեվով: Ինչքան հիշում եմ երեկ երեկոյան այստեղ բավականին ակտիվորեն, շատ լուրջ դեմքովքաղաքագետներ կային, որոնք գրեթե բացահայտել էին ՀՀ-in սպառնացող ջհուդամասոնական դավադրությունը:
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 04.05.2008, 00:12:
Հետաքրքիր հարցեր ես տալիս, ես էլ փորձեմ իմ հարցերը տալ
Հարց 1: Ում տարիներին սկսվեց բնակչության զանգվածային արտագաղթը?
Հարց 2: Ում իշխանության տարիներին էր, որ մարդիկ ապրում էին առանց լույսի, գազի, ու հետագայում էլ պարզվեց, որ Վրաստանին են վաճառել?
Հարց 3: Ում իշխանության տարիներին էր, որ թոշակները, աշխատավարձերը ամիսներով չեին տալիս,
Հարց 4: Ում իշխանության տարիներին էր, որ բանկերը իրար հետևից սնանկանում էին` գողանալով մարդկանց կողմից երկար տարիներ կուտակած դրամական միջոցները, ու նաև ում իշխանության տարիներին էր, որ կորան բնակչության` Խնայբանկում ներդրված միջոցները?
Հարց 5: Ում իշխանության տարիներին էր, երբ առաջացավ ՀՀ պետական պարտքի զգալի մասը?
Հարց 6: Ում իշխանության տարիներին էր , երբ ՀՀ ներքին արտադրությունը պարալիզված էր ու բնակչությունը սնվում էր հիմնականում պարսկական կամ թուրքական հոտած սննդամթերքով, եթե կարելի է էդպես ասել?
Հարց 7: Ում իշխանության օրոք սկսեց Օպերայի շրջակայքում սրճարանների հիմնումը
Էս հարցերը կարելի է շարունակել...
Հ.Գ. Ասածս կայանում է նրանում, որ հիմա ինչից մարդիկ բողոքում են, էդ ամենի հիմքերը դրվել են ԼՏՊ-ի օրոք: Կարելի է ԼՏՊ-ի իշխանության ժամանակների բոլոր խնդիրները բարդել Վանոյի, Վազգենի վրա, բայց դե նույն մեթոդով կարելի է Ստալինին էլ արդարացնել իր արարքների մասով:
Կա՞ որևէ փաստ, որ ԼՏՊ-ն վերը նշածներդ վաճառել է Վրաստանին:
Ավելացվել է 5 րոպե անց
Քանի որ սկսեցիր հարցին՝ հարցով, ապա, փորձեմ բանավիճել նույն տարբերակով:
Ու՞մ տարիներին շարունակվեց և, իմ կարծիքով, ավելի զանգվածային բնույթ կրեց արտագաղթը:
Խնդրում եմ հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե ԼՏՊ-ի օրոք մեր պետությունը քանի տարեկան էր և հիմա քանի տարեկան է: Վատ չի լինի, եթե հաշվի առնվի նաև այն փաստը, թե ԼՏՊ-ի օրոք որքան ժամանակ էր անցել պատերազմից, այժմ որքան է անցել:
Վերջին խմբագրող՝ Kuk: 04.05.2008, 16:41: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լսել եմ այդ հանգամանքի մասին, երբ Արշակ Սադոյանը այն ժամանակվա ԱԺ-ում մազութի հարցն էր քննարկում, բացի դրանից 2000 թվականին էդ մասին տպագիր մամուլը բավականին հանագամանալից անդրադարձել էր:
Իսկ ակնհայտ իրեղեն ապացույցներ չունեմ:
Երկրորդ հարցադրմանը պատասխանեմ, որ քանի տարեկան ուզում է լինի եթե մարդիկ արտագաղթում են, նշանակում է դժգոհ են: Բացի դրանից ես չեմ արդարացնում ներկայիս իշխանությանը, բայց ուզում են նորից շեշտել, որ ինչից բողոքում են ներկայումս մարդիկ, գրեթե լրիվ հիմքերը գնում են դեպի ԼՏՊ-ի իշխանության տարիներ:
Նույն կերպ օրինակ ԼՏՊ-ն բողոքում է ընտրությունները կեղծելուց, բայց մոռանում է, որ կեղծելու սովորությունը ինքը մտցրեց:
Նույն կոռուպցիան, հովանավորչությունը ևս իր իշխանության տարիներին ծնվեց: Չեմ կարծում, որ ասենք Խաչատուր Սուքիասյանը իր արդար քրտինքով է իր կարողությունը վաստակել:
Էս ամենը նշելով ես ամենևին չեմ արդարացնում ներկայումս տիրող իրավիճակը
Վերջին խմբագրող՝ Adam_Smith: 04.05.2008, 16:54:
Ու՞մ տարիներին էր, որ դոլարը արհեստական ձևով արժեզրկվեց, և բնակչության մի զգալի զանգված վերածվեց չքավորության, ովքեր հիմնականում իրենց ապրուստի միջոցները ստանում էին արտերկրից՝ դոլարով:
Եթե դոլարի արժեզրկումը չես համարում արհեստական, այդ դեպքում, կխնդրեմ՝ ներկայացնես հիմքերը:
Ավելացվել է 3 րոպե անց
Արշակ Սադոյանը ո՞վ ա, Ալրաղացի Լյովիկի օգնականը՞: Իր խոսքերից և ոչ մեկը ինձ մոտ չի կարող փաստ հանդիսանալ, քանի որ նա ծառայում է մի անինքնասերի, ով հանդուրժեց, երբ Հակոբ Հակոբյանը վիրավորեց նրա՝ գրեթե բոլոր սրբությունները:
Իսկ ինչ վերաբերում է տպագիր մամուլին, լավ կլինի նշես, թե տպագիր մամուլի որ տեսակն է արձանագրել այդ փաստը, քանի որ մի տպագիր մամուլ էլ` <<Ազգ>>-ը, մարտի մեկի դեպքերի մասին գրել էր մոտավորապես հետևյալը <<Այստեղով անցել են թուրքերը>>, այդքանով նա թուրք անվանեց հայ ժողովրդի բավականին մեծ զանգվածի;
Վերջին խմբագրող՝ Kuk: 04.05.2008, 16:56: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լավ, ասենք Հ1 ուժեղ ա ազդում, չեք կարողանում դիմակայել, բայց ուր մնաց պատճառ հետևանքային կապը՞՞՞՞
Ժող, առանց լույսի, գազի ու այլնի ապրել ենք, որովհետև.
1. Սովետի սաղ երկրները իրար միս էին ուտում, փակել էին սահմանները, մասնավորապես, աբխազները փակել էին իրենց սահմանը ու ձեռի հետ էլ տրաքացնում էին Վրաստանին սնուցող գազատարը: Դե հիմա էլի նստեք, սեմշկա չռթող ջադուների նման ասեք, "Վայ, աման, Էն քոռ շունը գազը կդրեց"
2. Չունեինք գազ, լույս, սննդամթերք,որովհետև պատերազմ սկսեցինք ադրբեջանի հետ: Էտ պայմաններում ոնցեք պատկերացնում երկրում նորմալ կյանքի պահպանումը:
Կարող ա մեկդ վեր կենա ասի, խի վերցրեցինք Ղարաբաղը, մի հատ նայեմ դրա աչքերի մեջ![]()
Իսկ մինչև պատերազմը սկսելը չունեինք լույս, գազ, ու սննդամթերք: Կամ պատերազմը ավարտվելուց հետո չտվեցին լույսը, գազը, չբացեցին սահմանները՞՞՞՞
Թե գիտեք խաղ ու պար ա էլի, մի ձեռով պատերազմ անեին, մյուսով էլ ձեզ ստեղ տաքուկ պայմաններ ստեղծեին
Ու մի բան էլ: Եթե տեղյակ չեք, հայկական ձեռնարկությունների մեծ մասը վաճառվել են ԼՏՊից հետո, Արմենտել, Կոնյակի գործարան, Ջրմուղ կոյուղի……… դրանք ռեալ շահութաբեր գործարաններ էին, որոնք կոպեկներով վաճառվեցին արտասահմանցիներին:
Իսկ ԼՏՊի թվերին սեփականաշնորհված գործարանները մինչ այսօր աշխատում են, չեն վաճառվել օտարերկրացիներին, և ռեալ բաժնետիրական ընկերություններ են, այլ ոչ թե ……… սրա նրա սեփականությունը………
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 04.05.2008, 17:00:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ