User Tag List

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

  1. #31
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Alien-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ ուրախանում... ֆիքսում եմ մի բան, որ դու ու մյուսները մոռացել եք....
    Մի հատ մտածի. եթե հիմիկվանից արդեն խոսք ա գնում հողեր հանձնելու մասին, էն պարագայում, երբ մեր գազազած հարևաններին առիթ ա պետք իրեք զավթեն ՀՀ-ից ինչ կարող են... Ինչ պիտի անեք/անենք վերջում???? Ես հո չեմ գրել "հաղթելու ենք", դու ես չէ գրել?? Ում ես հաղթելու? ինձ? հարևանիտ? ոչ համախոհ ընկերներիտ??? Չես զգում, որ համազգային շարժման կոչ լինելու համար մի քիչ շատ ագրեսիվ ա ետ ձեր ՀԱՂԹԵԼՈՒ ենք-ը, լրիվ "ով մեր հետ չի, նա մեր դեմ ա" լեվոնական ֆրազի ոգով...
    Հավատա, հեչ չարախնդալու պատճառ ու ցանկություն չունեմ: Ու քեզնից պակաս հայրենասեր չեմ, հաստատ: Ուղղակի իտարբերություն շատերի այս ֆորումում, ոգևորվելուց ու պաթոսի գիրկն ընկնելուց առաջ մտածում եմ բոլոր հնարավոր սցենարների մասին.... ու մեկ էլ լիդերապաշտությամբ վարակված չեմ: իմ համար լիդերը շարժման ծառան ա նախևառաջ, ոչ թե պարագլուխը կամ դոնը:
    Եհ, մեկ ա, ուժեղ վիրուս ա կպել մեր ծերացած ու զառամյալ ազգին, ինքը երևի էս վիրուսից էլ վարի գնա...
    Ո՞վ ա հող հանձնում...ու՞ր ա...փաստ

  2. #32
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Alien ջան, մենք հաղթելու ենք ոչ թե քեզ, այլ այն իշխանությանը, որին բռնապետական ենք համարում: Հաղթելու ենք բռնապետական կարգերին: Հաղթելու ենք իմ ու քո, մեր մյուս հայրենակիցների համար: Հաղթելու ենք, որ հող չզիջենք: Հաղթելու ենք, որ ոնց որ ազատ ստեղ կարող ես կարծիքդ գրես, նենց էլ Հ1-ով ասես, հաղթելու ենք, որ իրար հետ ջերմ լինենք, չունենանք այսպիսի սուր բանավեճերի առիթներ: Հաղթելու ենք, որ ապացուցենք, որ ինչքան էլ ծերացել է մեր ազգը, մեկ է, դեռ երիտասարդ է, մեջը թարմ արյուն կա, շունչ կա, հոգի կա, ոգի կա: Դու ես քո ուղին որոշողը, իսկ մենք որոշել ենք պայքարել իմ ու քո համար: Որտև ճիշտ է, դու երբ որ գրեցիր գաղթելու եք, կողքը ենթագիտակցաբար ժպտալու նշան դրիր, բայց մեկ է, մեր եղբայրն ես, մեր արյունից ես, մերն ես: Էնպես որ ոչինչ, դու գրիր քո կարծիքը, որի հետ ես ու իմ համախոհները համաձայն չենք, բայց մտածիր, արժի արյունակից եղբորդ այդպես ագրեսիվ գրել, մեղադրել: Չէ որ ինքը նաև քո համար է պայքարում: Հա, ի դեպ: Հաղթելու՛ ենք: Հի՛մա՛

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #33
    Հեռվից եկած Alien-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2008
    Հասցե
    ճամփորդ եմ
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    հուսով եմ, որ բանը փաստերին չի հասնի: Ես քանի անգամ լսել եմ հարգարժան լիդերի /դե պարզա չէ թե ում/ խոսքերն էն մասին, թե ինչքան ավելի լավ կլինի էդ հոգսից ազատել էս մեր չարքաշ ժողովրդին... հողեր-մողեր.... այ մարդ հանգիստ ապրեք, իրար սիրեք, սահման-մահման ջնջեք...
    Հիմա ինչ ա նստեմ ինտերնետից հատընտիր անեմ էն բոլոր ուղակի կամ անուղղակի ձևակերպումների, որոնք ցույց են տալիս, որ իր պարագայում մեր հողերը հարևաններին էին բաժանվելու???
    Չէ, կներեք, էդ արդեն շատ կլինի իր համար:

    Ավելացվել է 7 րոպե անց
    ես անկեղծորեն մաղթում եմ, որ հաղթեք բռնապետությանն էլ, մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով բազմացող ու "հաղթող" լիդերներին էլ, եղեռնաբաղձ ու արյունարբու մանյակներին էլ ի դեմս թուրք, ադրբեջանցի, ամերիկացի որոշ քաղաքագետների /ոչ երբեք նշված ազգերի խաղաղ բնակիչներին/, պատվերով հեղափոխություններ իրականացնողներին էլ, իրենց կանանց ու երեխաներին դավաճանող կրիմինալներին էլ, մեր անտառներն ու կենդանական աշխարհը ավերող հրեշներին ու գազանանոցի կենդանիների սնունդի գումարները գրպանողներին էլ, խաղաղ ցույցերի ժամանակ գիտակցաբար պրովոկացիաներ հրահրողներին էլ, սուտ լուրեր տարածողներին էլ, կեղծ ու կաշառված լրագրողներին էլ /դրանց ավելի ճիշտ ա լրաԳՈՂ անվանելը/ ու մյուս բոլոր դժվար մանկություն ունեցած արարածներին էլ.....
    Վերջին խմբագրող՝ Alien: 03.05.2008, 02:59: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Իր համար, Alien, իսկ մեզ համա՞ր էլ շատ կլինի:
    Ախր չիմանանք ու՞մ հետևից ենք գնում: Որտև ես ճիշտն ասած ահագին ուսումնասիրել ու տենց բան չեմ տեսել: Փոխզիջումներ, հա՛: Ներկաներն էլ են ասում: ուրիշ տարբերակ չեմ էլ տեսնում: Բայց որ սենց բռնեն ու ասենք Ղարաբաղ տան... ինչ-որ ոչ մեկն էլ չի ասել ոնց որ: Հը՞

    Ավելացվել է 10 րոպե անց
    Հա, Alien, ի դեպ չալարենք ու կարդանք Տեր-Պետրոսյանի հենց այսօրվա ելույթի տեքստն ու այնտեղ այսպիսի խոսքերի հանդիպենք.

    Շարունակելով սկզբունքային եւ վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաեւ անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից եւ երկրի կայու նությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտա հայտվող տրամադրությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժո ղովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դա դա րեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտ պանության նվիրական գործին։
    Հը՞: Ո՞նց ա
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.05.2008, 03:11: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #35
    Հեռվից եկած Alien-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2008
    Հասցե
    ճամփորդ եմ
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Պատկերացնում ես, հանդիպում ենք մարտի դաշտում, ամենքս մի զենքով, շուրջբոլորը աղմուկ, տուրուդմփոց, պատերազմ ա մոլեգնում, էն բանից հետո, որ լտպ-ն եկավ ու համենայնդեպս պարզվեց, որ ինքը ուզում ա գոնե մի բան տա հարևաններին, դե որ չնեղվեն էլի, մարդ են չէ? Էդ պահին սենց նայում եմ քեզ, դու էլ նենց մի տեսակ ել լինում, բայց բան չենք խոսում, համ էլ սենտիմենտալ բաների, կամ առավելևս սարկազմի ժամանակը չի,,,, ու գնում ենք մարդա մեր խրամատը... տեսնես ապագայի խրամատներում օնլայն ֆորումներ կլինեն??
    Դու իմ ասածները թեթև տար, ոնց որ ես քո ասածները:

  6. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Չէէ, չէ: Էլի պատերազմ: Հա, խնդիր չկա, պետք լինի, կգնանք: Ի դեպ, ասում են վատ հրամանատար չեմ...
    Հա, ի՞նչ էի ասում: Ուրեմն էս մեր պայքարը որ կա, ուրեմն ինքը (պայքարը), ասում ա. «Եկեք աշխատենք ամեն ինչ խաղաղ ձևով լուծենք»: Չէ: Էլի սխալ չհասկանաս, ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ ես, ոչ էլ Պայքարը չենք ասում Ղարաբաղ տանք: Ուրիշ տարբերակներ կան՝ բանակցություններ, դիվանագիտություն, բան-ման: Ահագին բարդ բաներ են ի դեպ: Էս մեր հիմիկվա իշխանավորները ոնց-որ դրանց մասին չգիտեն, բայց հոգ չէ, կփոխենք իրանց, իմացողներին կդնենք: Իսկ Պայքարն ասում ա. «Տղերք ջան, Chuk ջան, Alien ջան, եկեք էդ խրամատի փոխարեն մի ուրիշ տեղ իրար հանդիպեք, նստեք մի բաժակ գարեջուր խմեք, ուրախացեք, կյանք ա, ուրախ ա, ժպտալ ա պետք»: Այ էդ ա ասում էս Պայքարը, իրա նպատակն էդ ա: Հը՞: Չարժի՞

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #37
    Հեռվից եկած Alien-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2008
    Հասցե
    ճամփորդ եմ
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    շատ լավն ա, բայց տակը մի բան պակասում ա, գրեմ, եթե կարաս փոխանցի թող ավելացնի օկ?
    "երդվում եմ"
    ինչ ես կարծում, կհամաձայնվի ավելացնել ետ բառը տեքստի վերում??

  8. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Alien-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ լավն ա, բայց տակը մի բան պակասում ա, գրեմ, եթե կարաս փոխանցի թող ավելացնի օկ?
    "երդվում եմ"
    ինչ ես կարծում, կհամաձայնվի ավելացնել ետ բառը տեքստի վերում??
    Պարոն Սարգսյանի նմա՞ն Չէ է, չարժի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #39
    Հեռվից եկած Alien-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2008
    Հասցե
    ճամփորդ եմ
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    ...արժի արժի...
    երևում ա ես էլ պիտի տանեմ սև ակնոցներս վարդագույն ներկել տամ, ու գնամ հյուսիսային պողոտայում ամեն օր զբոսնեմ: Ասում են, թե եթե էդ տիպի ակնոցով ադրբեջանցուն նայում ես, ինքը միանգամից մոռանում ա, որ փոքր ժամանակվանից իրանց ռադիոյով լսած "հայ"-ն ու "հրեշը" նույն բանն էին նշանակում: Ու ամեն ինչ լավ ա լինում դրանից հետո:
    Համ էլ լևոնն իր մարիոտի հանդիպման ժամանակ ասեց, որ սովետի օրոք հայերը ադրբեջանցիներին ոչխարի բուրդ էին վաճառում ու էդ նենց էր հայերին պերյոդ գցում, որ համարյա էլ ուրիշ հոգս չէր մնում.... Իսկապես, ինչ կարիք կա խոսել տարբեր ստից մտից բաների մասին, եթե կարելի ա տենց հեշտ ու հանգիստ լուծել բոլոր խնդիրները??

  10. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Լավ, լավ ես պրծնում եմ: Անիմաստ ա
    Դու մեկ է ամեն անգամ մի միտք ես բերելու, կոնտեքստից կտրած: Հետո հիմնավորուներն էլ էդքան պետք չի

    Իսկ մեր պայքարն անկասելի է ու էդ պայքարը նորմալ երկիր ստեղծելու համար է: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ Տեր-Պետրոսյանի էսօրվա ելույթը

    Բարի գիշեր (օֆֆֆ, բիձցել եմ, օֆֆտոպում եմ)

    Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #41
    Հեռվից եկած Alien-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2008
    Հասցե
    ճամփորդ եմ
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    գիտես, ինչ որ լավ բան կա նրանում, որ եդ պայքարը տենց համառորեն փորձում եք առաջ տանել.... հայերը շատ հին ազգ են, չափից ավելի հին.... էդքան ապրել չի կարելի... արդեն ժամանակն ա տեղը զիջել մյուսներին, ավելի ջահել ու թարմ ազգերին))))) մասնավորեցնեմ, թե արդեն պարզ ա , թե ում ինկատի ունեմ? հուշեմ. իրանք 1919 թվից են էս տարածաշրջանում հայտնվել:
    Բարի գիշեր

  12. #42
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Լևոնի 96 թվի կեղծված ընտրություններից առաջ կարդացած ճառերը:

  13. #43
    Հեռվից եկած Alien-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2008
    Հասցե
    ճամփորդ եմ
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Միտք ա!!!!! Դու դրանք կարաս ճարես?? Պետք ա հրատարակել ու բացօթյա ֆոտոցուցահանդես կազմակերպել, ցույց տալու համար ճառերին ուղղակիորեն հետևած սարսափներն ու դրանց հետ կապված բոլոր սոցիալ-քաղաքական մետաստազները:
    Լուրջ, որտեղից կարելի ա դրանք ճարել, մի հատ խորհուրդ տուր հայրենակից ջան:
    Իսկ վերոնշյալ կոնգրեսի հետ կապված մի հատ առաջարկ ունեմ. եկեք իրան անվանենք "Համալևոնիստական շարժման 2-րդ ԿՈՄՊՐԵՍ մայիսի 2-ին"

  14. #44
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Alien-ի խոսքերից Նայել գրառումը
    Միտք ա!!!!! Դու դրանք կարաս ճարես?? Պետք ա հրատարակել ու բացօթյա ֆոտոցուցահանդես կազմակերպել, ցույց տալու համար ճառերին ուղղակիորեն հետևած սարսափներն ու դրանց հետ կապված բոլոր սոցիալ-քաղաքական մետաստազները:
    Լուրջ, որտեղից կարելի ա դրանք ճարել, մի հատ խորհուրդ տուր հայրենակից ջան:
    Իսկ վերոնշյալ կոնգրեսի հետ կապված մի հատ առաջարկ ունեմ. եկեք իրան անվանենք "Համալևոնիստական շարժման 2-րդ ԿՈՄՊՐԵՍ մայիսի 2-ին"
    հարգելի Ալիեն, մի քանի անմեղ դիտարկումներ: Ի տարբերություն կայունապաշտներից շատերի դու տիրապետում ես հայերենի ու գոնե գրառմանդ շարահյուսությունը անթերի է ի տարբերություն գրառումներիդ տրամաբանությանը: Սա ուղղակի որպես գովասանք:
    Որպեսի երկար ու բարակ չգրեմ ԼՏՊ եվ ՌՔՍՍ տարբերության մասին, ուղղակի քեզ խորհուրդ տամ, ավելի շատ կարդա ու ավելի քիչ Հ1 նայիր: Մասնավորապես հողերի հանձնման հայլուրական ֆանտաստիկ սցենարները լսելու փոխարեն խորհուրդ կտամ կարդալ այն փաստաթուղթը որ եղել է 1998 թվականին, եւ նրանք որ եղել են դրանց հետո: Վստահ եմ որ որպես խելացի մարդ դու անպայման կտեսնես դրանց տարբերությունները, որն էր ավելի շահեկան Հայկական պետության համար(խնդրանք բոլոր նրանց ովքեր ծանոթ չեն այդ փաստաթղթերին խնդրվում է զգացմունքադաշնակցական ելույթներ չունենալ): Գիտես թե ինչն է ամենազվարճալին, որ համարելով ԼՏՊ-ին հողեր հանձնող դավաճան, խելացի կայունապաշտները անուղղակիորեն դավաճան են համարում այդ հողերը արյունով գրավված ու այդ հողերի համար կռված այնպիսի մարդկանց ինչպիսին են Հ.Հակոբյանը, Ժ. Սեֆիլյանը, Ս. Միքայելյանը ու ուրիշներ որոնք պաշտպանում են ԼՏՊ-ին: Թե ինչքանով է դա բարոյական, թող սառնասիրտ կարդացողները որոշեն: Իսկ ամենաողբալին այն է որ կայունապաշտները հալած յուղի տեղ են ընդունում Ադրբեջանական կոմունիստական կուսակցության անդամ եղած, այդ նույն թուրքաբոլշեվիկյան դպրոց անցած երկու պարտիական չինովնիկների բարբաջանքները որոնցով նրանք մեղադրում են 600 տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ տարած երկրի նախագահին հենց նույն(իրենց նախկին կուսակցության) ադրբեջանից ֆինանսավորվելու մեջ: Բայց մեր օրերում արդեն դժվար է զարմանալ նման հիմարությունների վրա, քանի որ Հայաստանի միակ մասոնական ակումբի անդամները իրենց հեռուստատեսությամբ ԼՏՊ-ին մեղադրում են մասոն լինելու մեջ, դավաճան Կեվորկովի օգնականը ԼՏՊ-ին մեղադրում է թուրքամետ լինելու մեջ, զույգ ու գույնզգույն ծաղիկների կառավարությունը խոսում է քրիստոնեական արժեքների մասին, մեջբերելով Շնորհալուց, իսկ նժդեհյան կուսակցության նախագահը(խեղճ Նժդեհ ականջդ կանչի) Ադրբեջանի կոմունիստական կուսակցության նախկին անդամ է եղել, ի պաշտոնե օգնել Կեվորկովին:

    Հ. Գ.
    Ալիեն, քեզ խնդրանք, հաջորդ անգամ շարժման նպատակների մասին ու հայ ազգի հին ու արդեն ուրիշ ազգով փոխարինելու մասին վիրավորական արտահայտություններ անելիս անպայման օգնության կանչիր ուղեղիդ, ի վերջո մարմնի հենց այդ օրգանն է նախատեսված մտածելու համար, ու փորձիր ավելի զուսպ արտահայտվել, կարդա կարծիք, արտահայտիր կարծիք առանց քո լավագույն որակները մեզ ի ցույց դնելու, խոսիր փաստերով տրամաբանված, ֆոռումը մեջլիսի հետ չխառնելով: Ես քեզ խոստանում եմ եթե շարունակես նույն ոճով. ընդհանրական վիրավորել կամ դավաճանի պիտակ կպցնել ինչ որ սկզբունքների կամ գաղափարների հետեվից գնացող մարդկանց, անպայման կանդրադառնամ վարմունքիդ բարոյահոգեբանական պատճառներին:
    Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 03.05.2008, 12:22:

  15. #45
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Alien-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ ուրախանում... ֆիքսում եմ մի բան, որ դու ու մյուսները մոռացել եք....
    Մի հատ մտածի. եթե հիմիկվանից արդեն խոսք ա գնում հողեր հանձնելու մասին, էն պարագայում, երբ մեր գազազած հարևաններին առիթ ա պետք իրեք զավթեն ՀՀ-ից ինչ կարող են... Ինչ պիտի անեք/անենք վերջում???? Ես հո չեմ գրել "հաղթելու ենք", դու ես չէ գրել?? Ում ես հաղթելու? ինձ? հարևանիտ? ոչ համախոհ ընկերներիտ??? Չես զգում, որ համազգային շարժման կոչ լինելու համար մի քիչ շատ ագրեսիվ ա ետ ձեր ՀԱՂԹԵԼՈՒ ենք-ը, լրիվ "ով մեր հետ չի, նա մեր դեմ ա" լեվոնական ֆրազի ոգով...
    Հավատա, հեչ չարախնդալու պատճառ ու ցանկություն չունեմ: Ու քեզնից պակաս հայրենասեր չեմ, հաստատ: Ուղղակի իտարբերություն շատերի այս ֆորումում, ոգևորվելուց ու պաթոսի գիրկն ընկնելուց առաջ մտածում եմ բոլոր հնարավոր սցենարների մասին.... ու մեկ էլ լիդերապաշտությամբ վարակված չեմ: իմ համար լիդերը շարժման ծառան ա նախևառաջ, ոչ թե պարագլուխը կամ դոնը:
    Եհ, մեկ ա, ուժեղ վիրուս ա կպել մեր ծերացած ու զառամյալ ազգին, ինքը երևի էս վիրուսից էլ վարի գնա...
    Քեֆս բերիր...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մայիսի 28-ը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.05.2013, 10:15
  2. Շարժման երաժշտությունը
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 25.08.2009, 10:49
  3. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  4. Շարժման ակցիաներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.12.2008, 18:25
  5. ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի՞ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 19.11.2008, 01:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •