Մայիսի 2-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Շարժման առաջին կոնգրեսն անցկացվեց 2007-ի հոկտեմբերին:
Հայտնի է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Երեւանի բոլոր պետական եւ ոչ պետական կառույցներն ընդհանրապես հրաժարվում էին իրենց տարածքը տրամադրել Շարժման լիդեր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին` անկախ նրանից, թե ինչ միջոցառում էր նախատեսվում անցկացնել: Ու քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են տարածք տրամադրել նաեւ կոնգրեսի անցկացման համար, մեր տեղեկություններով, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված եղել` այն Վրաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին: Կատարվել են նաեւ որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Սակայն վերջին պահին կոնգրեսի անցկացման համար տրամադրվել է կառավարության նիստերի դահլիճը:
http://hzh.am/
Էջանիշներ