mtahog-ի խոսքերից
Հարգելի Մելիք, քանի որ սկսել ես մտքիդ ճկունության հրապարակային ցուցադրումը հետեվապես առանց չարության փորձեմ հիասթափեցնել քեզ:
Նախ "Ուրիշ պարագայում, երևի այլ կերպ պատասխանեի, բայց քանի որ տվյալ դեպքում անիմաստ եմ համարում" այս միռքդ նման է նրան որ ասենք ինչ կլիներ եթե Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը Կատյուշաներ ունենար: եթե ունենար դա կլիներ արդեն ուրիշ պարագա(առարկայական իմաստով կհասկանալ պարագա բառը, եւ չհարցնել թե ինչպիսի պարագա, սափրվելու, լվացքի եւ այլն), իսկ քանի որ չուներ ապա անիմաստ է խոսել դրա մասին, երբ կունենա(ժամանակային առումով քիչ հավանական է եթե ոչ բացառված) ապա թողնել ունենալու պարագային:
Էդ մարդը (գրել էի, որ մեծ կրծիքի չեմ), 100 շեֆ ա փոխել արդեն - ուրեմն ինչքան ինձ հայտնի է Հայաստանում եղել են 3 նախագահներ(չնշել որ եթե նրանցից 2 ապօրինի են ինչու եմ գրում 3), մի տասնյակից ավել վարչապետեր ու մի քանի Սյունյաց մարզպետներ, հետեվապես դրանց մոտավոր գումարը չի հասնում 100-ի նույնիսկ 1 դասարանի աշակերտի հաշվարկներով: Եթե իհարկե չենք ընդունում որ հարեվաններն ու քաղաքի տաքսու վարորդները համարվում են շեֆեր: Հետաքրքիր է, ստո՞ւմ էիք` ասելով 100, թե ուղակի մի 0 ավել էիք գրել:
Էջանիշներ