Alien-ի խոսքերից
չեմ ուրախանում... ֆիքսում եմ մի բան, որ դու ու մյուսները մոռացել եք....
Մի հատ մտածի. եթե հիմիկվանից արդեն խոսք ա գնում հողեր հանձնելու մասին, էն պարագայում, երբ մեր գազազած հարևաններին առիթ ա պետք իրեք զավթեն ՀՀ-ից ինչ կարող են... Ինչ պիտի անեք/անենք վերջում???? Ես հո չեմ գրել "հաղթելու ենք", դու ես չէ գրել?? Ում ես հաղթելու? ինձ? հարևանիտ? ոչ համախոհ ընկերներիտ??? Չես զգում, որ համազգային շարժման կոչ լինելու համար մի քիչ շատ ագրեսիվ ա ետ ձեր ՀԱՂԹԵԼՈՒ ենք-ը, լրիվ "ով մեր հետ չի, նա մեր դեմ ա" լեվոնական ֆրազի ոգով...
Հավատա, հեչ չարախնդալու պատճառ ու ցանկություն չունեմ: Ու քեզնից պակաս հայրենասեր չեմ, հաստատ: Ուղղակի իտարբերություն շատերի այս ֆորումում, ոգևորվելուց ու պաթոսի գիրկն ընկնելուց առաջ մտածում եմ բոլոր հնարավոր սցենարների մասին.... ու մեկ էլ լիդերապաշտությամբ վարակված չեմ: իմ համար լիդերը շարժման ծառան ա նախևառաջ, ոչ թե պարագլուխը կամ դոնը:
Եհ, մեկ ա, ուժեղ վիրուս ա կպել մեր ծերացած ու զառամյալ ազգին, ինքը երևի էս վիրուսից էլ վարի գնա...
Էջանիշներ