Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին
A.N.D.O.-ի խոսքերից
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒՆԻ ՏԱՐԱՆՋԱՏՎԵԼՈՒ ՇԱՆՍ
Այդ ամենը Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է այն բանի համար, որպեսզի ցույց տա, որ մարտի 1-ին իրականում եղել է ոչ թե բախում ցուցարարների ու ոստիկանների միջեւ, ինչպես նշում է իշխանական քարոզչամեքենան, այլ եղել է նախապես պլանավորված, մշակված եւ կազմակերպված սպանդ ժողովրդի դեմ, որի գլխավոր պատասխանատուն ու կազմակերպիչը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանն է:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա առաջին նախագահը համարում է, որ նա որպես ընտրյալ նախագահ պետք է թույլ չտար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը գնար այդօրինակ քայլի: Այդուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ Սերժ Սարգսյանն ունի լավ հնարավորություն, հանրությանը ցույց տալու համար, որ ինքը պատասխանատու չէ այդ արյունահեղության համար: Շանսը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, մարտի 1-ի իրապես անկախ հետաքննություն ապահովելն է, այլապես, եթե անցնի հազար տարի էլ, Սերժ Սարգսյանն էլ միեւնույն է իր վրա կրելու է ժողովրդի արյան մեղքը:
lragir.am
Օ~, մեծ քաղաքականություն... Ամեն ինչ վաճառվում է. չեմ զարմանա, եթե ձեր սիրած Լևոնն ու ատելի Սերժը վաղը "համբուրվեն": Մանրից հող են նախապատրաստում անցում կազմակերպելու համար: Միջանկյալ քայլ էր...
Վերջին խմբագրող՝ Fedayi: 02.05.2008, 18:17:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Էջանիշներ