mtahog-ի խոսքերից
ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋԱՐԿ բոլոր նրանց ովքեր համարում են որ ԼՏՊ-ի քաղաքականությունը կործանարար ու դավաճանական է, բոլոր նրանց ովքեր համարում են որ Շարժումը վտանգավոր է Հայաստանի հանրապետության համար ու բոլոր նրանց ովքեր համարում են որ ՌՔՍՍ-ն օգտակար ու անվնաս են Հայաստանի Հանրապետության համար, առաջարկում եմ մեջլիսից անցնել բանավեճի ու ապացուցել որ իրենց կարծիքը ոչ թե սնվում է հայլուրական էկրաններից, այլ սնվում է սեփական ուղեղի վերլուծություններից ու տրամաբանությունից առկա փաստերի համադրությամբ: Մի խոսքով առաջարկում եմ օդավիրտուալ կրակոցները փոխարինել փաստերով ու նրանց տրամաբանական վերլուծությամբ: Դրա համար առաջարկում եմ մի քանի հարցեր, ակնկալում նրանց պատասխանները փաստերով ապացուցված պատասխանողների տրամաբանական վերլուծություններով: Խնդրվում է առանց խուսանավելու, սեփական վերլուծությունը առանց փաստերի=0: Հուսով եմ հարուստ արխիվ ունեցողները գոնե կպատասխանեն հարցերիս:
Հարց 1. Որտեղ, երբ է ԼՏՊ-ն հայտարարել որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կամ պետք է Ղարաբաղը տալ թուրքերին: Մեջբերումներ նրա ելույթներից, հոդվածներից կոնկրետ փաստերով ու հղումներով առանց ընդհանուր կոնտեքստից կտրելու: Խնդրանք- ես այդպես եմ կարծում կամ հաստատ կարամ ասեմ պատասխանները չեն ընդունվում այն պարզ պատճառով որ տարբեր մարդկանց հայերեն բառերի ընկալումը տարբեր է, նրանց սուբեկտիվ կարծիքը գոյություն ունենալու իրավուք ունենալով հանդերձ բացարձակ ճշմարտություն լինելուն չի կարող հավակնել, օրինակ ՏԱՆՁ բառը լսելիս տարբեր մարդիկ, կախված իրենց մտացողությունից ու դաստիրակությունից տարբեր բան են հասկանում, սակայն նրանք չեն կարող պնդել որ դրանից տանձը պտուղից փոխակերպվում է մի այլ բանի:
Հարց 2. Ստամբուլի 1999թվականի վեհաժողովում ով՞ է ՀՀ անունից իր ստորագրությունը դրել մի փաստաթղթի տակ, որտեղ ի թիվս այլ դրույթների ամրագրված էր նաեւ Ադրբեջանի հանրապետության տարածքային անձեռնամխելությունը իր սովետական սահմաններով:
Հարց 3. Արտերկրում ելույթի ժամանակ ով է ազատագրված շրջանների համար օգտագործել օկուպացված տարածքներ բառը՞
Հարց 4. Ում կառավարության տարիներին է Ղարաբաղի բնակչությունը նվազել մի քանի տասնյակ հազարներով:
Հարց 5. Ում իշխանության ժամանակ էր Դաշնակցական գործիչները համարվում քաղբանտարկյալ, եւ եթե իրոք նրանք քաղբանտարկյալներ էին Դրոյի գործով, ինչու մինչեվ այսօր բանտերում իրենց պատիժն են կրում այդ նույն գործով դատապարտվածները, ինչու երբ իշխանությունը փոխվեց ազատ չարձակեցին այդ գործով դատապարտվածներին: Ազատ են արձակվել ՄԻԱՅՆ ղեկավարները, այն էլ ոչ դատարանի արդարացմամբ այլ իրավիճակի փոփոխության պատճառով, ինչպես նշված է պաշտոնապես:
Հարց 6. Ում իշխանության տարիներին են բանտերում հայտնվել ազատամարտիկներ որոնք հայտարարում էին ներկա իշխանությունների աղատագրված տարածքները հանձնելու մասին:
Հարց 7 ԼՏՊ-ի ժամանակ քննարկված ու սկզբունքորեն որպես բանակցության հիմք ընդունելի համարվող Փուլային տարբերակը ինչով էր վատ ՌՔ-ի ժամանակ արդեն քննարկվող "Ընդհանուր պետություն" տարբերակից:
Հարց 8. Կան Հայաստանում քաղբանտարկյալներ, եթե ոչ ապա ինչ ստատուսով են դատվել Ժ. Սեֆիլյանը, Վ.Մալխասյանը եւ ուրիշներ:
Առայժմ այսքանը, ակնկալում եմ պատասխաններ ու պատրաստ եմ ներկայացնել իմ հիմնավորումները բոլոր պատասխաններին որոնց հետ համաձայն չեմ:
Ակնկալում եմ որ այս քննարկմանը մասնակցող բոլոր հակա-լեվոնական անձինք իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն այս հարցերիս պատասխանելիս ու միգուցե նաեւ ինձ կարողանան փաստերով ու տրամաբանությամբ համոզել որ ես ու իմ նման բազմաթիվ մարդիկ մոլորության մեջ ենք: Լեվոնին ու շարժմանը սեվացնելու ակտիվության 10 տոկոսն էլ ներդրվի հարցերիս պատասխանելիս ապա կստացվի առողջ մարդկային բանավեճ:
Շնորհակալություն
Էջանիշներ