User Tag List

Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #31
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Հոգնել ենք նրա շարժումներից, ուրիշ բան չգիտի? Ամեն անգամ որ հայտնվում է քաղաքական ասպարեզում զոհեր են լինում, դրա մասին չեք մտածել?

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայիսի 2-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Շարժման առաջին կոնգրեսն անցկացվեց 2007-ի հոկտեմբերին:

    Հայտնի է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Երեւանի բոլոր պետական եւ ոչ պետական կառույցներն ընդհանրապես հրաժարվում էին իրենց տարածքը տրամադրել Շարժման լիդեր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին` անկախ նրանից, թե ինչ միջոցառում էր նախատեսվում անցկացնել: Ու քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են տարածք տրամադրել նաեւ կոնգրեսի անցկացման համար, մեր տեղեկություններով, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված եղել` այն Վրաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին: Կատարվել են նաեւ որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Սակայն վերջին պահին կոնգրեսի անցկացման համար տրամադրվել է կառավարության նիստերի դահլիճը:

    http://hzh.am/
    Ավելացվել է 4 րոպե անց
    Բա ոնց ՀՅԴ-ի վրա էլ ցեխ շպրտեք, ղարաբաղցիների վրա ել, այնպիս բան կա որի վրա լտպն ցեխ չշպրտի? փաստորեն ինքն այնքան խելացի է որ չենք իմացել, բա ինչու երկիրը մինչև վերջ դրեց գրպանը? Ինչու երբ մազութ կար հսանք չեր տալիս? Դե ասեք, թե էլի ամեն ինչ հերքելու եք ծիծաղելու աստիճան: Եվ ժողովրդի անունը մի տվեք ժողովուրդը նրան արդեն գնահատել է: Որ իրան թողես ամբողջ Հայաստանի պատմությունը սուտ կհանի կասի ես եմ հաղթել ղարաբաղում բայց եկեք զորքը քչացնենք մինչև 1 0 000 որ թուրքերը էլի գրավեն, հետո ես կփախնեմ:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ


    Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտասանած ելույթը մի առանձնահատկություն ուներ. էմոցիոնալ շեշտադրումներով այն համահունչ էր դահլիճում տիրող համընդհանուր մթնոլորտին, բայց միաժամանակ չափազանց պրագմատիկ եւ հավասարակշռված էր: Դա համաժողովրդական շարժման առաջնորդի ելույթ չէր, դա պետության նախագահի ելույթ էր: Այդպես ելույթ են ունենում ոչ թե իշխանության ձգտողները, այլ իշխանության հասածները:

    Հիմնավորենք ասվածը: Ելույթի առաջին մասում Լեւոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ փաստերով ապացուցեց այն, ինչը հասարակությունն առանց այն էլ շատ լավ գիտեր: Նա ապացուցեց, որ մարտի 1-ի արյունալի իրադարձությունները ռեժիմի կողմից մանրամասն ծրագրված էին, հետեւաբար` այդ ամենի մեղավորը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ռեժիմն է: Տեր-Պետրոսյանը փաստեց նաեւ, որ հասարակությունն այսօր ավելի քան երբեք համախմբված է, եւ հսկայական ճեղքվածք գոյություն ունի ոչ թե հասարակության տարբեր հատվածների, այլ հասարակության եւ ռեժիմի միջեւ: Բայց այս ամենն ընդամենը հանրահայտ իրողությունների արձանագրում է: Ինչո՞վ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը տարբերվում քաղաքական (թեկուզ հզորագույն) ուժի ղեկավարի ելույթից:

    Եթե նրա նպատակը ցանկացած գնով իշխանության հասնելը լիներ, նա, բնականաբար, կձգտեր, որ միջազգային կառույցները տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Հայաստանի նկատմամբ: Տեր-Պետրոսյանն, ընդհակառակը, միջազգային կառույցներին կոչ արեց ոչ մի դեպքում Հայաստանի նկատմամբ այդպիսի պատժամիջոցներ չկիրառել, որովհետեւ դա առաջին հերթին կվնասի պետությանը: Ռեժիմի համար սա կարող է պետական մտածողության դաս լինել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, այս նույն թեմայով խոսելիս հասկացրել էր, թե թքած ունի այդպիսի պատժամիջոցների վրա («եթե պետք լինի, ֆինանսավորման ուրիշ աղբյուրներ կգտնենք»): Այս փոքրիկ դրվագն ընդամենը ցույց է տալիս, թե ով է մտածում պետության մասին, եւ ով` բացառապես սեփական իշխանության ամրության մասին:

    «Ամեն գնով իշխանության հասնել ձգտող» ցանկացած մեկն, անկասկած, կոգեւորվեր «սոցիալական բունտի» հեռանկարից եւ կձգտեր դա օգտագործել իր նպատակների համար: Լեւոն Տեր-Պետրոսյանն, ընդհակառակը, խոսեց սոցիալական բունտը կանխելու անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ: Որովհետեւ դրանից կցնցվեր ոչ միայն ռեժիմը, այլեւ պետությունը: Իսկ պետական մտածողություն ունեցողի համար դա անթույլատրելի է: Բնականաբար, Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան խնդրին: Եվ դարձյալ` ոչ թե քաղաքական ուժի ղեկավարի, այլ պետության համար պատասխանատուի դիրքերից: Եվ հայտարարեց, որ եթե արտաքին սպառնալիքն առարկայական դառնա, ինքն իր կողմնակիցներին կոչ կանի առժամանակ դադարեցնել շարժումը եւ համախմբվել այդ հարցի կարգավորման շուրջ: Տեղին է հիշեցնել, որ այսօր «ազգային կոալիցիայի» մաս կազմող ՀՅԴ-ն ղարաբաղյան պատերազմի ամենածանր օրերին ոչ միայն «առժամանակ չդադարեցրեց պայքարը», այլեւ սպառնում էր կախաղան հանել Հայաստանի իշխանություններին: Բայց սա` իմիջիայլոց:

    Այսպիսով, Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսն ազդարարեց, որ Հայաստանում կա քաղաքական ուժ, որը ոչ միայն ի վիճակի է երկիրը դուրս բերել ստեղծված ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խայտառակ վիճակից, այլեւ պետության ապագայի նկատմամբ պատասխանատվության այնպիսի աստիճան ունի, որ պատրաստ է դրան հասնել միայն այնպիսի քայլերով, որոնք չեն վնասի պետությանը: Պարզ ասած` կա ռեժիմ, որը պատրաստ է հանուն սեփական իշխանությունը պահպանելու կործանել երկիրը, եւ կա համաժողովրդական շարժում, որը ցանկացած պահի կարող է վերցնել իշխանությունը, բայց չի ցանկանում դա անել պետությանը վնաս հասցնելու գնով:

    Ձեւավորված նոր քաղաքական ուժը` «Հայ ազգային կոնգրեսը», փաստորեն իր առջեւ հենց այս խնդիրն է դրել. իշխանությունը վերցնել այնպես, որ պետությունը չտուժի: Սա, հասկանալի է, շատ բարդ խնդիր է: Ճիշտ այնպես, ինչպես բարդ է պատանդ վերցրած ահաբեկիչների դեմ պայքարելը, որովհետեւ խնդիրը միայն ահաբեկիչներին ոչնչացնելը չէ. պետք է դա անել այնպես, որ պատանդները չտուժեն: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանը պահում են պատանդի կարգավիճակում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստորեն հայտարարեց, որ պայքարը մտնում է նոր փուլ, եւ այդ փուլի հիմնական նպատակը պատանդի անվնաս ազատագրումն է լինելու:

    Ա. Միքայելյան
    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ Լևոնը մի հարցում էլ ա ճիշտ. ինքը կասկած է հայտնել, որ մեր իշխանությունները գուցե Արցախի հարցում խոստումներ են տվել, ուրեմն Եվրոպայի, Ամերիկայի.... վրա հույս դնելը անիմաստ ա. մնում ա մենք մեր ուժերով հասնենք հաղթանակի
    Ում եք հաղթելու? Մնացած 2.5 մլն հայերին կոտորելու եք որ հաղթեք? Պոլ-Պոտին եք սիրում?

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ անքան էլ երկար պետք չէ մտածել՝ հասկանալու համար մի պարզ բան, որ, եթե ԼՏՊ-ն սպանվեր այդ 10 տարիների ընթացքում, այդ դեպքը ժողովրդի կողմից այնպիսի դժգոհություն չէր առաջացնի, որքան կառաջացնի, եթե ԼՏՊ-ն սպանվի հիմա: Այսքանից կարելի է հետևություն անել, որ այժմ ավելի դժվար է սպանել ԼՏՊ-ին, քան անցած տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ԼՏՊ-ն այժմ ավելի ապահովված է, չնայած, որ հիմա ավելի են շատացել նրա՝ իշխանության վերին օղակներում գտնվող թշնամիները:
    Չեմ գտնում որ նրան կսպանեն, որովհետև այս իշխանությունը այնքան արյունարբու չէ ինպես լևոնի ժամանակ, որ բոլորին վերացնում էին հերթով: Չնայած ես որ լինեի իշխանություն նրա գլխին "թագ" կդնեի, ինչպես արեց Սմբատ Բագրատունին Մերուժան Արծրունուն:
    Վերջին խմբագրող՝ smtp: 21.05.2008, 15:39: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մայիսի 28-ը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.05.2013, 10:15
  2. Շարժման երաժշտությունը
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 25.08.2009, 10:49
  3. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  4. Շարժման ակցիաներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.12.2008, 18:25
  5. ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի՞ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 19.11.2008, 01:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •