Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կարելի էր ուղղակի «ՈՉ» ասել:
Այսպիսով, հռետորական հարցեր. Կար զգալի հասարակության զանգված, ով գտնում էր, որ Գալայի դեմ անարդարություն է եղել ու կանգնել է: Դու ինչու՞ ես այդ զգալի զանգվածի վրա նոր գործ գցում, ի՞նչ է, քեզ թվում է էդ մարդիկ ուրիշ բան ու գործ չունեին, հանրահավաքներին նվիրված ժամանակն ուրի՞շ կերպ չէին կարող ծախսել, նվիրաբերած գումարը ծախսելու տեղ չունեին: Դու, որ չպայքարող ես տենց բաների համար, ինչի՞ ես կարծում, որ ուրիշները բան ու գործ չունեն: Ո՞րն է ազգային հարցիդ համար պայքարելը: Ի՞նչ ես անում: Ինչի՞ ես վստահ, որ Գալայի փակումը, եթե ենթադրում ենք, որ դա միակ ազատ հեռուստաալիքն է, ազգային հարց չի:

Ինչու՞ ես ենթադրում, որ եթե որևէ թերթ փակելու հրահանգ լինի, այս իշխանությունը ժողովրդի կոչը լսելով հրահանգը հետ է վերցնելու, եթե էդ հրահանգը լինի ասենք դատական որոշման տեսքով: Որտե՞ղ ես տեսել այս իշխանությունների կողմից կամք ասենք նույն Ա1+-ի հարցը կարգավորելու ուղղությամբ, եթե էլի բողոքներ եղել են ու ոչ միայն հայ հասարակության կողմից:

Ինչի՞ ենք թաքնվում իրականությունից, Վարդան
Մինչև այս գրառում կատարելդ քննարկումը բավականին լուրջ ուղղությամբ էիր տանում, բայց վերջում, հանձինս այդ գրառմանդ, պարզապես դատարկություն զետեղեցիր: Համաձայն եմ այն կարծիքին, որ եթե ՀՀ-ում կան ՉԻ և ՀԺ էլ չեմ ասում ա մեկ պլյուս, ապա չի կարելի մամուլի ազատության խնդիրը վիճարկել: