Հարգելի ազգային հարցեր աննկուն մարտիկ, եթե կարելի է մի հարց տամ քեզ:
Ժիրայր Սեֆիլյան - դատապարտված է անօրինական զենք ունենալու համար: Պայքարում էր ոչ մի թիզ հող թշնամուն չտալու համար: Համոզված էր որ ՌՔ-ի քաղաքականությունը ազգային հարցերում պարտվողական է ու վնասակար Արցախի համար: Մասնակցել ես արդյոք նրա պաշտպանության համար կատարված միջոցառումներին՞: Միայն խնդրում եմ չասել թե չգիտես արդյոք նրան իրավացիորեն են դատել թե ոչ, քանի որ նրան դատապարտել են "ապօրինի" զենք ունենալու համար այն դեպքում երբ այդ "ապօրինի" զենքը նա նվեր է ստացել մարտական սխրագործությունների համար որոնք կատարել է Արցախում: Այս փաստը այնքան անհերքելի է եղել որ դատարանը մերժել է այն ընդունել որպես փաստ:Պատկերացրեցիր:
Շանթ Հարությունյան - ուլտրա-ազգային գործիչ, ձերբակալված է: Քաղբանտարկյալ:
Մասնակցել ես արդյոք նրա ազատության համար կատարված միջոցառումներին
Արմեն Ավետիսյան - ուլտրա-ազգային գործիչ: Դատապարտված է եղել: Նրա կալանքի ժամանակ մասնակցել ես արդյոք որեվէ ակցիայի որը պահանջում էր ազատել նրան:
Ավելացվել է 11 րոպե անց
եթե աշխարհի "ամենաարդար" դատարանի անարդար որոշումների մի ամբողջ շարք ներակայացնեմ քեզ, ինչ կասես հետաքրքիր է: որոշումներ որոնք նույնիսկ հասարակ մարդկային տրամաբանության տեսանկյունից հիմարության գլուխգործոցներ են, բերեմ մեկ օրինակ՝ Սուրեն Սուրենյանցի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց հիմք ունենալով այն մեղադրանքը որ նա մասնակցել ու հրահրել է Մարտի 1-ի դեպքերը, պատկերացնում ես Նա ձերբակալված լինելով փետրվարի 23-ին՝ մասնակցել ու հրահրել է մարտի մեկի դեպքերը: Դատարանը այնքան է շտապել պեչատելու դատախազության մեղադրանքը որ սկզբնական մեղադրանքի մեջ եղող "գործուն մասնակցություն է ունեցել.." նախադասությունը նույնիսկ չեն նկատել: Հետո դա իհարկե սրբագրվել է:
Հարգելիս, Հայաստանում դատարան որպես այդպիսին ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունի:
Դատարանը Հայաստանում ընդամենը դատախազության մեղադրանքները կնքող մարմին է:
Էջանիշներ