Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կարելի էր ուղղակի «ՈՉ» ասել:
Այսպիսով, հռետորական հարցեր. Կար զգալի հասարակության զանգված, ով գտնում էր, որ Գալայի դեմ անարդարություն է եղել ու կանգնել է: Դու ինչու՞ ես այդ զգալի զանգվածի վրա նոր գործ գցում, ի՞նչ է, քեզ թվում է էդ մարդիկ ուրիշ բան ու գործ չունեին, հանրահավաքներին նվիրված ժամանակն ուրի՞շ կերպ չէին կարող ծախսել, նվիրաբերած գումարը ծախսելու տեղ չունեին: Դու, որ չպայքարող ես տենց բաների համար, ինչի՞ ես կարծում, որ ուրիշները բան ու գործ չունեն: Ո՞րն է ազգային հարցիդ համար պայքարելը: Ի՞նչ ես անում: Ինչի՞ ես վստահ, որ Գալայի փակումը, եթե ենթադրում ենք, որ դա միակ ազատ հեռուստաալիքն է, ազգային հարց չի:

Ինչու՞ ես ենթադրում, որ եթե որևէ թերթ փակելու հրահանգ լինի, այս իշխանությունը ժողովրդի կոչը լսելով հրահանգը հետ է վերցնելու, եթե էդ հրահանգը լինի ասենք դատական որոշման տեսքով: Որտե՞ղ ես տեսել այս իշխանությունների կողմից կամք ասենք նույն Ա1+-ի հարցը կարգավորելու ուղղությամբ, եթե էլի բողոքներ եղել են ու ոչ միայն հայ հասարակության կողմից:

Ինչի՞ ենք թաքնվում իրականությունից, Վարդան
Ես չեմ ասել, որ այդ մարդիկ պարապ են, ես նման բան չեմ ասել: Ես կրկին ասում եմ, որ ամեն մարդ ինքն է որոշում ինչպես օգուտ տալ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Դա իմ պայքարը չի, սակայն պետք է ասեմ ,որ նման մարդկանց դեմ ոչինչ չունեմ: Իսկ հնարավոր է, որ քո համար Գալայի փակումը կարևորագույն ազգային հարց է, ինձ համար ոչ մի պարագայում ոչ:
Ազգային հարցերից ինձ համար ամենակարևոր երկուսը կնշեմ` Արցախ և Ջավախք: Իսկ ես իմ ընկերների հետ զբաղվում եմ այդ հարցերով, պայքարում ենք յուրովի: Իսկ դու օրինակ մասնակցել ես այն ցույցին, որն ուղղված էր ի պաշտպանություն ձերբակալված Վահագն Չախալյանի:
Կապված իշխանությունների իրենց հրահանգը ետ վերցնելուն: Գիտես, ես դեռ փոքր տարիքից մի բանում եմ վստահ եղել, որ եթե դու ուժեղ ես և արդար, ապա դու անպայման հաղթելու ես: Պատմությունից օրինակներ բերել պետք չէ, դրանք շատ են:
Միայն հիշում եմ, որ մի քանի տարի առաջ, երբ իշխանությունները որոշեցին մագիստրատուրայից տղաներին բանակ տանել, ապա բոլորը դեմ դուրս եկան այդ օրենքին և այն ետ կանչվեց: Ես էլ էի նրանց շարքերում և ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ամենակարող մարդիկ չկան, բոլորին էլ կարելի է հաղթել` նույնիսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ իշխանություններին` ուժ և արդարություն և հաղթանակը քո կողմը կլինի: