Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Այդ դեպքում կարելի է փակել բոլոր, բացարձակապես բոլոր թերթերը, որովհետև ես չեմ հանդիպել որևէ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք թերթ, որտեղ մեծ քանակությամբ ապատեղեկատվություն ու նաև վիրավորանքներ չլինի: Մեկում մի քիչ շատ, մյուսում մի քիչ ավելի քիչ:

Բայց չէ որ ցանկացած տեղեկատվության համար կարելի է հերքում հրապարակել:
Բայց չէ որ եթե պատկան մարմիններն ավելի նորմալ ու ճիշտ տեղեկատվություն ապահովեն նման բաները կպակասեն:
Բայց չէ որ ցանկացած վերլուծաբան իրավունք ունի յուր վերլուծությունները հրապարակել:
...
Անպայման չի սկզբից միանգամից փակել, կարելի է սկզբում զգուշացումների շարք տալ, փորձել հասկացնել, դատարաններ նրանց տանել և եթե նույնիսկ այդքանից հեըո շարունակեն նույն ոճով, ապա նոր...
Յուրաքանչյուր վերլուծաբան իհարկե իրավունք ունի իր տեսակետը ունենալու, բայց այդ տեսակետը չպետք է ինչ-որ մեկի ինքնասիրությանը դիպչի կամ սուտ ապատեղեկատվություն պարունակի: