User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ
    ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է աշխատանքի կազմակերպման նորույթների մասին, որոնցից մեկը վերաբերում է ԶԼՄ-ներին: Վարչապետը մասնավորապես ասել է. "Այսուհետ փոխվելու է մեր աշխատանքը զանգվածային լրատվական միջոցների հետ: Մասնավորապես, առաջին սկզբունքը, որը դրել է մեր առջեւ Հանրապետության նախագահը, հետեւյալն է. եթե մենք ուզում ենք ունենալ պատասխանատու լրատվական միջոցներ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու իշխանություն: Ի±նչ է սա նշանակում: Այսուհետ հասարակական մեծ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք իրենց տեղն են գտնում ԶԼՄ-ներում, մենք պարտավոր ենք արձագանքել: Վարչապետի աշխատակազմը վերլուծության է ենթարկելու նման խնդիրները, եւ մենք պատասխանելու ենք: Մենք նպատակ ունենք պաշտպանելու մեր գործընկերների, պաշտոնյաների պատիվը եւ արժանապատվությունը, եւ եթե ԶԼՄ-ներում հայտնվում են զրպարտական լուրեր կամ սուտ տեղեկատվություն, մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին արձագանքել: Համապատասխան հանձնարարական Հանրապետության նախագահի կողմից տրված է, որպեսզի օրենսդրական փոփոխություններ նախապատրաստվեն` հստակեցնելու իրավական հարթությունը այս հարցում, որ մենք լինենք ձեզ հետ միասին պաշտպանված":
    http://www.lragir.am/src/index.php#top

  2. #2
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    "Գալա"-ից անցում դեպի թերթերը, պաստորեն սկսվում է նոր գործընթաց:
    շուտով կսկսեն փակվել թերթերը, կեցցե մեր ազատությունը որ թաղվում է ՄԱՆԴՐԻՑ

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Շնորհակալություն Monk
    Փաստորեն ճիշտ եմ հասկացել էլի։ Քոչարյանը՝ հեռուստատեսություն, եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց՝ թերթերը, հաջորդը ինտերնետին կանցնի...

  4. #4
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Monk
    Փաստորեն ճիշտ եմ հասկացել էլի։ Քոչարյանը՝ հեռուստատեսություն, եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց՝ թերթերը, հաջորդը ինտերնետին կանցնի...
    Խնդրեմ
    Ինտերնետին ոնց պիտի անցնեն?

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ
    Ինտերնետին ոնց պիտի անցնեն?
    Դե, հաշվի առնելով, որ գործողությունները գնալով ավելի են անհեթեթանում… Եսիմ, էն 20 օրվա ընթացքում ո՞նց էին անցել

  6. #6
    Լիարժեք անդամ Վարդանանք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2008
    Գրառումներ
    97
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Իսկ չեք գտնում, որ թերթերը նույնպես պետք է կոռեկտությոն սահմաններում լինեն և գրածները զուտ բամբասանք չլինեն: Օրինակ, եթե ես լինեի մեր ղեկավարության տեղը, ապա կփակեի Չորրորդ իշխանություն թերթը, որտեղ այնտեղ վիրավորանքից և ապատեղեկատվությունից բացի ոչինչ չկա:

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Վարդանանք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ չեք գտնում, որ թերթերը նույնպես պետք է կոռեկտությոն սահմաններում լինեն և գրածները զուտ բամբասանք չլինեն: Օրինակ, եթե ես լինեի մեր ղեկավարության տեղը, ապա կփակեի Չորրորդ իշխանություն թերթը, որտեղ այնտեղ վիրավորանքից և ապատեղեկատվությունից բացի ոչինչ չկա:
    Այդ դեպքում կարելի է փակել բոլոր, բացարձակապես բոլոր թերթերը, որովհետև ես չեմ հանդիպել որևէ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք թերթ, որտեղ մեծ քանակությամբ ապատեղեկատվություն ու նաև վիրավորանքներ չլինի: Մեկում մի քիչ շատ, մյուսում մի քիչ ավելի քիչ:

    Բայց չէ որ ցանկացած տեղեկատվության համար կարելի է հերքում հրապարակել:
    Բայց չէ որ եթե պատկան մարմիններն ավելի նորմալ ու ճիշտ տեղեկատվություն ապահովեն նման բաները կպակասեն:
    Բայց չէ որ ցանկացած վերլուծաբան իրավունք ունի յուր վերլուծությունները հրապարակել:
    ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    Authorised Member Adam_Smith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2008
    Հասցե
    The Earth
    Տարիք
    41
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Վարդանանք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ չեք գտնում, որ թերթերը նույնպես պետք է կոռեկտությոն սահմաններում լինեն և գրածները զուտ բամբասանք չլինեն: Օրինակ, եթե ես լինեի մեր ղեկավարության տեղը, ապա կփակեի Չորրորդ իշխանություն թերթը, որտեղ այնտեղ վիրավորանքից և ապատեղեկատվությունից բացի ոչինչ չկա:
    Ընդհակառակը, "Չորրորդ իշխանության" գոյությունը վկայում է ՀՀ-ում մամուլի ազատության մասին: Քանի որ ոչ մի երկրում նման վիրավորական ու գռեհիկ արտահայտումը որևէ մեկի հասցեին հաստատ անպատիժ չի մնա: Ինչ վերաբերում է իշխանական կամ չեզոք թերթերին, նշեմ, որ մինչև հիմա ես վերը նշված թերթի ոճով որևէ գրառում չեմ տեսել

  9. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Monk
    Փաստորեն ճիշտ եմ հասկացել էլի։ Քոչարյանը՝ հեռուստատեսություն, եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց՝ թերթերը, հաջորդը ինտերնետին կանցնի...
    Ի նկատի ունես Սերժը մնա նախագահ?
    Բա հիմա կարողա նախագահ չի?
    <եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց> - Երևի Լևոն Տեր-Պետրոսյանին շատ ես սիրում:

  10. #10
    Պայքար Պայքար մինչև բաքու Artsakh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.04.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Կարծում եմ, որ չի կարելի սահմանափակել վերլուծաբանների գործողությունները, բայց ապատեղեկատվությունը և զրպարտանքները պետք է վերացվեն, եթե թերթը մի բան է գրում ապա նա պետք է անհրաժեշտության դեպքում կարողանա ապացուցել իր տված տեղեկության ճշմարտացիությունը
    Друзья с НАМИ !
    БОГ над НАМИ !
    Враги под НАМИ !
    Победа за НАМИ!
    Армения -Сила!

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի նկատի ունես Սերժը մնա նախագահ?
    Բա հիմա կարողա նախագահ չի?
    <եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց> - Երևի Լևոն Տեր-Պետրոսյանին շատ ես սիրում:
    բացարձակապես որևէ «սիրո» զգացում չունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, իսկ իմ գրառման մեջ հստակ գրված է, թե ինչ եմ ի նկատի ունեցել և այնտեղ ոչ մի կերպ չկա ժխտում, որ Սերժը տվյալ պահին նախագահ չէ, այլ հարց է, թե ինչպե՞ս է նախագահ ու որքա՞ն մարդ է ընդունում նրան որպես նախագահի։
    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացել է ընդամենը Առավոտը, էն էլ իր փայլուն խմբագրի շնորհիվ: Մնացած թերթերը իմ տպավորությամբ շատ միջակ են:
    Իրականում Պ.Ս. ջան, ընթերցողների ճնշող մեծամասնությունը նույն տեսանկյունն ունի և իշխանությունները նույնպես քաջ գիտակցում են, որ ազատ թերթերից ամենաբարձր հեղինակությունը ունի հենց այդ թերթը ու հենց դա է պատճառը, որ սկսել են հենց Առավոտ թերթից։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործողը պատասխանատու՞ է իր ստեղծածի համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 02.12.2009, 00:20
  2. Օդապարիկային միջոցառում Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու առթիվ
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 13.04.2008, 19:05
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 19.11.2007, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •