Առավել անպատասխանատու հայտարարություններ դժվար է պատկերացնել: Իգոր Մուրադյանը և իր նման "արհամարհված" մարդիկ 1988 թվականին կարողացան ժողովրդական շարժում բարձրացնել, ինչի արդյունքում Արցախը այսօր մաքրված է թուրքերից: Հիմա կարևոր է, թե դա "մեծ պապայի ուկազով" են արել, թե ոչ: Հողը մնացել է հայերին: Ինչ վերաբերում է այսպես ասած նրանց արհամարհված լինելուն, ապա խորհուրդ եմ տալիս գտնել 1988-1989 թթ. հանրահավքների կադրերը և տեսնել, թե ոնց է ժողովուրդը արհամարհում Մուրադյանին:dvgray-ի խոսքերից
Հիմա անցնենք Վրաստանի քաղաքականությանը ջավախահայերի և այլ փոքրամասնությունների վերաբերյալ: Կարծում եմ, որ Մարդուկի բերած փաստերը կարող են անտեսել միայն նրանք, ովքեր ի սկզբանե ունեն ապազգային գաղափարներ: Իսկ Կվեմո-Քարտլիի կամ Բորչալուի (ոնց ուզում եք ասեք) թուրքերը միշտ են բողոքելու: Բայց բողոքելով արդեն Վրաստանում մոտ 300 հազար են դառել: Էնպես որ մենք իսկապես լուրջ մտածելու և անհանգստանալու պատճառներ ունենք:





Մեջբերել
Էջանիշներ