ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ՝ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ

Երեկ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն արտոնել է ենթարկել երկամսյա կալանքի: Այդ առնչությամբ «Միասնական Ջավախք» դաշինքը վրդովմունք է հայտնել. «Ավազակային հարձակման ենթարկված եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացած Վահագն Չախալյանի, վերջինիս ընտանիքի անդամների, ինչպես նաեւ դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի դեմ կատարված բռնարարքը հետաքննելու եւ վտանգավոր հանցագործներին հայտնաբերելու փոխարեն, մտացածին մեղադրանքներով հետապնդվում է տուժողը»: Դաշինքի հայտարարությունում նաեւ ուղիղ կապ է մատնանշվում հոկտեմբերի 10-ին Չախալյանի վրա կատարված հարձակման եւ հետաքննության միջեւ, այնուհետեւ կարծիք է հայտնվում. «Հայտնի լուսանցքային ուժերը եւ քրեական կլանները ձգտում են պահպանել Ջավախքի հայության անունից հանդես գալու մենաշնորհը եւ իրենց անպատասխանատու ու սադրիչ գործողություններով լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային կայունության համար»: Դաշինքը նաեւ հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները «խոհեմ վերաբերմունք կորդեգրեն»:

Ն.Պ.
Փաստորեն հայկական իշխանությունները աջակցում են վրացական իշխանություններին ջավախահայության ազնիվ պահանջները լռեցնելու համար: Բիրտ ու կոպիտ ընտրախախտումներով ստեղծված սակրեբուլոյի դեմ բողոքողները ծեծվում եւ հալածվում են ոչ միայն Վրաստանում այլ նաև Հայաստանում: Ավելի ու ավելի է ակնհայտ դառնում հայկական իշխանությունների հակաազգային քաղաքականությունը:

Ինչ վերաբերվում է Վրաստանի խամաճիկային վարչախմբին, ապա նրա գործելաոճը զարմանալի չի: Փաստորեն վարելով հայաթափման քաղաքականություն, նա իրականում տանում է թուրքական գիծը տարածաշրջանում: Այսպես շարունակվելու դեպքում Վրաստանի թուրքացումը ուղղակի ժամանակի հարց է:

Այսօր ջավախահայությունը ընդամենը տարրական մարդկային իրավունքների հարգանք: Փոխարենը նրանք ստանում են միայն սադրանքներ ու հալածանքներ: Այսօր ջավախահայության համբերության բաժակը լցվել է, և նրանք չեն գնում բացահայտ ամպստամբության միայն Հայաստանին չվնասելու նկատառումներից: Բայց Հայաստանի վարած նման քաղաքականության դեպքում նրանք կարող են թքել ամեն ինչի վրա ու սկսել ԸՆԴՎԶՈՒՄ: