User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Մի ստեղծագործության պատմություն

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի ստեղծագործության պատմություն

    Եկեք այս թեմայում գրենք այնպիսի ստեղծագործությունների մասին, որոնք կապված են որևէ հետաքրքիր պատմության հետ: Ստեղծագործությունը կարող է լինել նկար, քանդակ, ֆիլմ, երաժշտական կամ գրական ստեղծագործություն...մի խոսքով՝ արվեստի որևէ գործ:
    Եվ այսպես.
    Ֆրանսիսկո Գոյան իր հանրահայտ «Մերկ Մահա» կտավում նկարել է պալատական բարձրանուն մի տիկնոջ՝ Կաետանային, որն իր սիրուհին էր: Նկարիչը Կաետանային նկարել էր 2 տարբերակով, առաջինը՝ մերկ, երկրորդը՝ հագուստով: Սակայն 18-րդ դարում, թերևս ինկվիզիցիայից վախենալով, կամ տիկնոջ հեղինակությունը բարձր պահելու համար, Գոյան ու Կաետանան առաջին օրինակը պահել էին երկրորդի ետևում: Դրա տեղը ոչ ոք չգիտեր: Տիկնոջ մահից հետո, երբ Գոյան եղավ նրա տանը՝ «մերկ» տարբերակն անհայտացել էր: Պարզվեց, որ գույքի ցուցակագրման ժամանակ «Հագնված Կաետանա» -ի ետևում հայտնաբերված «մերկը» `ընկել էր Մանուել անունով մի պալատականի ձեռքը, որն այլևս չվերադարձրեց նկարը հեղինակին ՝ խոստանալով դրա փոխարեն պաշտպանել նկարչին ինկվիզիցիայի ճանկերից: Դրանք երկուսն էլ պահպանվել են մինչ այսօր.
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 25.04.2008, 17:00:

  2. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի ստեղծագործության պատմություն

    Կարծում եմ բոլորս լավ գիտենք ու շատ ենք սիրում Արամ Խաչատուրյանի «Սուսերով պարը» ՝ «Գայանե» բալետից: Այնինչ հեղինակն ինքը այն բոլորովին չէր սիրում, ու միշտ զարմանքով ասում էր. «այսքան հրաշալի ստեղծագործություներից հենց դա՞ պիտի այդքան համբավ բերեր ինձ»: Բանն այն էր, որ երբ Խաչատուրյանը «Գայանե»-ի արդեն պատրաստ նոտաները երբ ուղարկեց Մոսկվա, ուր առաջին անգամ պիտի ցուցադրվեր բալետը, բոլորովին էլ «Սուսերով պարը» չկար դրա մեջ: Մի քանի օրից Խաչատուրյանին զանգում են Մոսկվայից ու ասում, որ գլխավոր պարուհին՝ Գայանեի դերակատարն այսպես ասած, մի կամակոր կին է և չի համաձայնում պարել, քանի որ չունի իրեն համապատասխանող մենապար:
    Բարկացած կոմպոզիտորը «զայրույթից հարվածելով» ստեղներին՝ զուտ մի քանի րոպեների ընթացքում գրում է մենապարի նոտաները, որն էլ կոչում է «Սուսերով պար» և ուղարկում Մոսկվա:
    Պատկերացնում ե՞ք, թե ինչից պիտի զրկվեր երաժշտասեր հասարակությունը, եթե տաղանդին չբարկացնեին

  3. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի ստեղծագործության պատմություն

    Հրաշալի թեմա է: Մի փոքրիկ ներդրում էլ ես ունենամ:
    Պատմությունը կապված է Լեոնարդո Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի հետ (բայց Դեն Բրաունի հետ կապ չունի ) Հիշողությամբ եմ վերարտադրում, մի 10-15 տարի առաջ եմ կարդացել և խնդրում եմ շատ խստապահանջ չլինել:
    Երբ Դա Վինչին պատրաստվում է նկարել Քրիստոսի երկրային կյանքի վերջին հանգրվանային դրվագներից մեկը, սկսում է որոնել մարդկանց, որոնց կարող է պատկերել Քրիստոսի և առաքյալների կերպարներում: Բնականաբար առաջին խնդիրը լինում է Հիսուսի կերպարին համապատասխան մարդ գտնելը: Տարբեր թեկնածուներից ընտրվում է մի երիտասարդ, ում արտաքինն էլ հավերժացնում է Դա Վինչին իբրև Հիսուսի: Այնուհետև հերթով սկսում է փնտրել առաքյալների կերպարներին համապատասխան անձանց: Երբ հիմնական խնդիրը լուծվում է, ամենադժվարին հարցը ներկայացնում է Հուդայի կերպարը: Ի վերջո Դա Վինչիին հաջողվում է գտնել անբարո կյանքի անդուդը գլորված մեկին, ով համապատասխանում է նկարչի` Հուդայի կերպարի վերաբերյալ ունեցած պատկերացումներին: Նկարելու ընթացքում այդ մարդու հետ շփումներից Դա Վինչին ցնցվում է մի բացահայտումից... դա նույն մարդն էր, ում ժամանակին նկարիչը ընտրել էր Հիսուսի կերպարի համար...
    Կցված նկարներ Կցված նկարներ

  4. #4
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի ստեղծագործության պատմություն

    Ստրադևարիի այս ջութակը աշխարհին հայտնի է ո՛չ միայն իր հրաշագեղ հնչողությամբ, այլ նաև հետաքրքիր մի պատմությամբ.
    Ստրադևարին այն պատրաստել էր հարուստ ու հեղինակավոր իտալացի մի կոմսի պատվերով: Ջութակը կոմսի ձեռքն անցնելուց մի որոշ ժամանակ անց, անհայտ պարագաներում կորչում է: Հարուստ կոմսը շարունակ փորձում է գտնել անգին ստեղծագործությունը, սակայն` ապարդյուն: Ամիսներ անց, կոմսի ձիապանը առավոտ վաղ գալիս է կոմսի մոտ, խնդրում, որ իր հետ գա ախոռ: Իսկ ճանապարհին պատմում է, թե ինպես իր երազում մի ձայն իրեն հուշում էր, որ ինչ-որ ջութակ պահված է խսիրի տակ: Կոմսի զարմանքն անսահման է լինում, երբ չոր խոտերի տակ անվնաս գտնում է գործիքը:
    Այդ դեպքից մոտ մի դար հետո, գործիքը կորչում է կոմսի ժառանգորդից, ու էլի ապարդյուն փնտրտուքից բավականին ուշ` հայտնվում է հենց տիրոջ տանը: Իսկ երրորդ անգամ` կորչում ու զարմանալիորեն հայտնվում է ռուս մեծահարուստ մի իշխանի մոտից, որը ձեռք էր բերել այն աճուրդի ժամանակ կարծեմ 19-րդ դարում...
    Ինչ տարօրինակ է չէ՞.....
    Կցված նկարներ Կցված նկարներ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիագնոզ ըստ ստեղծագործության
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 11.09.2014, 21:21
  2. 30 պատմություն
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 21.06.2013, 00:05
  3. Տնտեսական պատմություն
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.05.2013, 03:08
  4. Գրառումներ: 183
    Վերջինը: 13.10.2012, 21:46
  5. Պատմություն
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.07.2007, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •