Ինձ հետաքրքում է ձեր կարծիքն ու մոտեցումը բնության ու քաղաքի մաքրության պահպանմանը: Այս ամառ ինձ բախտ վիճակվեց լինել 10 օրով Հայաստանում և այս հարցը ինձ շատ մտահոգեց: Նախ՝ մի քանի ժամով Երևանի փողոցներով քայլեցի ու նկատեցի, որ մարդիկ ասենք քաղցրավենիք ուտելիս թուղթը չեն փորձում նետել աղբամաններն այլ ուղղակի այն գետնին է հայտնվում...
Կամ՝ մոտ 30 հոգի տարիքով երիտասարդ ծանոթների հետ եղանք գետափին, խորոված, հացկերույթ և այլն: Վերջում երբ հավաքում էինք իրերը ես սկսեցի գետնից հավաքել ընկած ափսեներն ու բաժակները (դրանք մի օգտագործման էին) որպեսզի աղբը նետենք, նրանց դա ուղղակի ծիծաղելի թվաց: Իսկ ինձ այդ շատ մտահոգեց:
Իսկ դուք ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում:
Էջանիշներ