Էս հարցը մի ձև կարա լուծվի: Ուղղակի ամենքը իրա համար պետքա մտածի ինչքանովա հաճելի մաքուր քաղաքով ման գալը ու ինչքանովա տհաճ երեկոյան զբոսանքի ժամանակ դեմքդ քամու բերած աղբից պաշտպանելը
Մարդ կա հաճույքա ստանում կեղտոտելուց, էն աստիճանի ,որ աղբամանի կողքը կանգնած ,էլի աղբը գետնինա շպրտում, մարդ էլ կա մտածումա ,որ շրջապատի վրա դա ուժեղ ազդեցությունա ունենում, մարդ էլ կա ուղակի «խոզ» ծնվելա, խոզավարի էլ ապրումա
Ոչ մեկ ոչ մեկի հետևից աղբը չի հավաքի, դրա համար ավելի ճիշտա պայքարել չաղտոտելու, ոչ թե մաքրելու համար: Էնքան էլ դժվար խնդիր չի:
Օրինակ Աստղիկը շատ հաճելի լուծում նշեց, աղտոտելու սովորությունը վերացնելու համար:
Պրոբլեմը հիմնականում առաջանումա ժողովրդի ալարկոտության հետևաանքով:
Կամ ասենք ապրելակերպի հետևանքա, եթե մարդը օրվա 23 ժամը անցկացնումա ասենք փակ աշխատավայրում, իրա համար բնականաբար էնքան էլ կարևոր չի դուրսը ինչ վիճակ կլինի, ու բնականաբար էն մի ժամն էլ որ ասենք ճանապարհների վրա պիտի ծախսի, էտ ընթացքում չի մտածի քաղաքի մաքրության մասին: Դե մեր մոտ էլ հիմնականում էտ վիճակնա:
Բայց կարելիա սկսել ասենք սեփական շրջապատից, եթե ամենքս մեր շրջապատում ապահովենք մաքրության հանդեպ մարդկանց ուշադրությունն ու սրտացավությունը, արդյունքները անփոխարինելի կլինեն: