Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Մենք և բնապահպանությունը

  1. #1
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    43

    Մենք և բնապահպանությունը

    Ինձ հետաքրքում է ձեր կարծիքն ու մոտեցումը բնության ու քաղաքի մաքրության պահպանմանը: Այս ամառ ինձ բախտ վիճակվեց լինել 10 օրով Հայաստանում և այս հարցը ինձ շատ մտահոգեց: Նախ՝ մի քանի ժամով Երևանի փողոցներով քայլեցի ու նկատեցի, որ մարդիկ ասենք քաղցրավենիք ուտելիս թուղթը չեն փորձում նետել աղբամաններն այլ ուղղակի այն գետնին է հայտնվում...

    Կամ՝ մոտ 30 հոգի տարիքով երիտասարդ ծանոթների հետ եղանք գետափին, խորոված, հացկերույթ և այլն: Վերջում երբ հավաքում էինք իրերը ես սկսեցի գետնից հավաքել ընկած ափսեներն ու բաժակները (դրանք մի օգտագործման էին) որպեսզի աղբը նետենք, նրանց դա ուղղակի ծիծաղելի թվաց: Իսկ ինձ այդ շատ մտահոգեց:

    Իսկ դուք ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում:
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  2. #2
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    43

    Re. Մենք և բնապահպանությունը

    Օրինակ իմ ընկերներից մեկը եթե այդ պահին կողքին աղբաման չկար՝ նա աղբը ուղղակի գետնին էր նետում: Գիտե՞ք ինչպես վերացրինք նրա այդ սովորությունը, ամեն անգամ երբ նա նետում էր, մենք՝ աղջիկներս կռանում ու վերցնում էինք թուղթը գետնից ու տանում մոտակա աղբամանը, երկրորդ անգամ նա ինքը վերցրեց հատակից, իսկ երրորդ անգամ ուղղակի էլ չէր նետում:
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  3. #3
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    493

    Re. Մենք և բնապահպանությունը

    Քանի որ ես ապագա քիմիկ-էկոլոգ եմ, ապա ես աշխատում եմ գոնե ինքս չաղտոտել շուրջս, բայց ցավոք մեկ կամ մի քանի հոգի չեն կարող պայքարել քաղաքի մաքրության համար: եթե ամեն մարդ իր շուրջը չաղտոտի, կոպիտ ասած չուտի ու թափի ինչ որտեղ պատահի, ապա կարելի է խոսել այն մասին, թե ոնց պայքարել քաղաքը մաքուր պահելու համար:
    ...ներկերս վերջացել են...

  4. #4

    Re. Մենք և բնապահպանությունը

    Ես էլ եմ շա~տ մտահոգված այս խնդրով: Ինձ թվում է, որ բոլորն էլ ուզում են, ապրել մաքուր երկրում. այդ խնդիրը լուծելու համար պետք է աշխատի մեզնից յուրաքանչյուրը: Շաաաա~տ եմ խնդրում, մի թափեք աղբը գետնին:

    Ախր, հասկանում եմ, մի քիչ էլ անհնար բան եմ ուզում. մի քանի օր առաջ Վանաձորում էի, շատ քիչ աղբամաններ կային:

    Ավելացվել է 16 րոպե անց
    Մի այլ հարց է ծառ կտրելը. մեր հայերին ինչքան ուզում ես ասա, ում հարցնում եմ` ինչ տոնածառ են զարդարելու, հպարտությամբ պատասխանում են` բնական...
    Վերջին խմբագրող՝ sweet: 28.12.2006, 16:59: Պատճառ: Գրառման ավելացում։
    "It ain't those parts of the Bible that I can't understand that bother me, it is the parts that I do understand."
    Mark Twain.

  5. #5
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2007
    Հասցե
    Երևան . . .
    Տարիք
    39
    Գրառումներ
    1

    Re. Մենք և բնապահպանությունը

    Իմ կարծիքով այս խնդիրը այն կարևոր խնդիրներից մեկն է, որ պետք է լինի ոչ միայն քաղաքացիների <չնայած որոշիչ դերը կատարում են հենց նրանք> այլ նաև պետւթյան աչալուրջ հոգածության տակ: Բայց ցավոք եթե կողքներս նայենք կտեսնենք որ պետությունն այդ մասին, մեղմ ասած, քիչ է մտածում:
    Մի բան ես կասեմ հաստատ, աղտոտելով շրջակա միջավայրը մենք լուրջ վտանգի տակ ենք դնում մեր և մեր երեխաների առողջությունը:

  6. #6
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    613

    Re. Մենք և բնապահպանությունը

    Էս հարցը մի ձև կարա լուծվի: Ուղղակի ամենքը իրա համար պետքա մտածի ինչքանովա հաճելի մաքուր քաղաքով ման գալը ու ինչքանովա տհաճ երեկոյան զբոսանքի ժամանակ դեմքդ քամու բերած աղբից պաշտպանելը
    Մարդ կա հաճույքա ստանում կեղտոտելուց, էն աստիճանի ,որ աղբամանի կողքը կանգնած ,էլի աղբը գետնինա շպրտում, մարդ էլ կա մտածումա ,որ շրջապատի վրա դա ուժեղ ազդեցությունա ունենում, մարդ էլ կա ուղակի «խոզ» ծնվելա, խոզավարի էլ ապրումա
    Ոչ մեկ ոչ մեկի հետևից աղբը չի հավաքի, դրա համար ավելի ճիշտա պայքարել չաղտոտելու, ոչ թե մաքրելու համար: Էնքան էլ դժվար խնդիր չի:
    Օրինակ Աստղիկը շատ հաճելի լուծում նշեց, աղտոտելու սովորությունը վերացնելու համար:
    Պրոբլեմը հիմնականում առաջանումա ժողովրդի ալարկոտության հետևաանքով:
    Կամ ասենք ապրելակերպի հետևանքա, եթե մարդը օրվա 23 ժամը անցկացնումա ասենք փակ աշխատավայրում, իրա համար բնականաբար էնքան էլ կարևոր չի դուրսը ինչ վիճակ կլինի, ու բնականաբար էն մի ժամն էլ որ ասենք ճանապարհների վրա պիտի ծախսի, էտ ընթացքում չի մտածի քաղաքի մաքրության մասին: Դե մեր մոտ էլ հիմնականում էտ վիճակնա:
    Բայց կարելիա սկսել ասենք սեփական շրջապատից, եթե ամենքս մեր շրջապատում ապահովենք մաքրության հանդեպ մարդկանց ուշադրությունն ու սրտացավությունը, արդյունքները անփոխարինելի կլինեն:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    541

    Re. Մենք և բնապահպանությունը

    Սինգապուրում են լավ ձև գտել։ Այնտեղ դրսում աղբ գետնին գցելը խստիվ արգելված է օրենքով։ Փողոցներով էլ ոստիկանները քաղաքացիական շոր հագած քայլում են փողոցներով ու խախտողներին բռնում են ու մեծ տույժեր են նշանանակում։ Հիմա Սինգապուրի փողոցները աշխարհի ամենամաքուր փողոցներից են։

  8. #8

    Զայրույթ Re. Մենք և բնապահպանությունը

    Մեջբերում Astghik-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ իմ ընկերներից մեկը եթե այդ պահին կողքին աղբաման չկար՝ նա աղբը ուղղակի գետնին էր նետում: Գիտե՞ք ինչպես վերացրինք նրա այդ սովորությունը, ամեն անգամ երբ նա նետում էր, մենք՝ աղջիկներս կռանում ու վերցնում էինք թուղթը գետնից ու տանում մոտակա աղբամանը, երկրորդ անգամ նա ինքը վերցրեց հատակից, իսկ երրորդ անգամ ուղղակի էլ չէր նետում:
    Հասկանում եմ Ձեր մահոգությունն ու կիսում այն: Ինձ հետ էլ են նմանատիպ դեպքեր պատահել.
    երբ դեռ եկրորդ կուրսում էի սովորում բնապահպանական թեմայով սեմինար էինք կազմակերպել, սեմինարից հետո տուն վերադառնալիս սեմինարի կազմակերպիչ և մասնակից համակուրսեցիներիցս մեկը հենց փողոցի կենտրոնում նետեց ջերմուկի պլաստիկ շիշը, կռացա վերցրեցի, հետո նա այն վերցրեց իմ ձեռքից և խոստացավ, որ կնետի աղբամանը; Բայց ամեն դեպքում համոզված չեմ, որ հաջորդ անգամ նույնը չի կրկնվի;
    Այդպիսի դեպքեր շատ են պատահել...
    ու հատկապես սարսափում եմ, այն իրավիճակից, որը տիրում է համազգային սգո կամ տոն օրերին, երբ շրջապատը վեր է ածվում պլաստիկե շշերի, սննդի փաթեթավորման մնացորդների համատարած գերեզմանոցի...
    ու մարդիկ քայլում են անտարբեր...
    ու մարդիկ տոնում ու սգում են անտարբեր
    Կանգ առեք մի պահ, խնդրում եմ, նայեք Ձեր շուրջը, չէ որ այս իրավիճակն Ձեզ` էլ է տհաճ...
    գոնե դուք մի դարձեք սրա հեղինակ- ստեղծագործողը
    Խնդրում եմ...
    Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
    Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
    Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
    Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

  9. #9
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    34
    Գրառումներ
    467

    Re. Մենք և բնապահպանությունը

    Ես կարծում եմ, որ մեր ազգը շատ քիչ բան է անում, մեր բնապահպանության գործընթացում: Ուրիշ երկրների նման, եթե կարողանա, գոնե, մի քիչ վերջ տա իր փնթիությանը, շատ լավ կլինի, թե չէ գիտեն, որ զուգվում- զարդարվում են , հենց դա է որ կա: Սա, իրոք, որ մտածելու տեղիք է տալիս:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  10. #10
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,205
    Ուրիշ հարմար թեմա չգտա, դրա համար էստեղ հարցնեմ:
    Արդյո՞ք ճիշտ են անում բնապահպանները, որ պայքարում են գայլերի պոպուլյացիաների թվաքանակի կրճատման ուղղված ծրագրերի դեմ: Չէ՞ որ գայլերը վերջին տարիներին սկսել են լուրջ վնաս հասցնել անասնապահությանը, և արդեն մարդկանց համար էլ են վտանգավոր: Եթե վաղը մյուս օրը մարդկային զոհեր լինեն, էն ժամանակ չե՞նք ասի, որ պայքար չկար, սենց-սնեց...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.11.2014)

  12. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    ուրիշ տեղ չգտա , արտահայտելու համար իմ զայրույթը ու ապշանքը:
    էս ինչ ա կատարվում աշխարհում, լրիվ ցնդվե՞լ են մարդիկ

    http://tass.ru/obschestvo/2351233

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.10.2015)

  14. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,298
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրիշ տեղ չգտա , արտահայտելու համար իմ զայրույթը ու ապշանքը:
    էս ինչ ա կատարվում աշխարհում, լրիվ ցնդվե՞լ են մարդիկ

    http://tass.ru/obschestvo/2351233
    Բայց սա բնապահպանության հետ կապ չունի, կոնկրետ պոպուլյացիայի մասին հոգ տանելով, մեկին սատկացրել են, վաղուց։ Իսկ հերձումը հանրային են կազմակերպել, որ երեխաները գրքերից դուրս էլ տեսնեն օրգաններ։ Մի քիչ տհաճ ա, որ ստիպված են եղել երիտասարդ առյուծին սատկացնել, բայց դե դա էլ երբեմն անհրաժեշտ քայլ ա։
    De gustibus et coloribus non est disputandum.

  15. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սա բնապահպանության հետ կապ չունի, կոնկրետ պոպուլյացիայի մասին հոգ տանելով, մեկին սատկացրել են, վաղուց։ Իսկ հերձումը հանրային են կազմակերպել, որ երեխաները գրքերից դուրս էլ տեսնեն օրգաններ։ Մի քիչ տհաճ ա, որ ստիպված են եղել երիտասարդ առյուծին սատկացնել, բայց դե դա էլ երբեմն անհրաժեշտ քայլ ա։
    երևի սխալ տեղ եմ սրա մասին հայտնել իմ բողոքը:
    իմ համար սա կենդանու վրա վայրենության ակտ ա:
    պարզեմ իմ ասելիքը: շատ քիչ մարդիկ կգտնվեն, որ իրենց մոտիկ անձանց վրա սենց հրապարակային ակտ թույլ կտան:
    էլ չեմ խոսում որ երեխայի հոգեբանության վրա սա ի՞նչ ազդեցություն կգործի: երեխան շատ տպավորվող է, ու չեմ կարծում որ ինչ որ մեկը մորգ տանի իր երեխային: իսկ կենդանու դիահերձումը ինչով՞ է տարբերվում մարդու դիահերձումից:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (19.10.2015)

  17. #14
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2016
    Գրառումներ
    1

    անվանումներ

    խնդրում եմ օգնեք արցախյան հետևյալ բույսերի կամ լատինական կամ ռուսական անունները հրապարակել

  18. #15
    Լիարժեք անդամ reminilo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2016
    Հասցե
    Fungorum
    Գրառումներ
    91
    Մեջբերում Armen Sarenc-ի խոսքերից Նայել գրառումը
    խնդրում եմ օգնեք արցախյան հետևյալ բույսերի կամ լատինական կամ ռուսական անունները հրապարակել
    Բա որտե՞ղ են բույսերը

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք ու սպորտը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 18.12.2013, 12:06
  2. Ինչու՞ մենք չենք հավանում մեր լուսանկարները
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 26.02.2012, 17:19
  3. Ինչու՞ ենք մենք սովորում
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 14.01.2012, 18:16
  4. Անկախությունն ու մենք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 25.02.2008, 18:11
  5. Մենք արդեն լույս ունենք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 23.01.2008, 18:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •