Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
Միայն մեկ բան եմ ուզում ասել:
Ապրիլի 24-ի դեպքերը եղել են 1915 թվականին, իսկ մարտի մեկյան դեպքերը դրանից 93 տարի հետո, երբ ամբողջ աշխարհի քաղաքակրթությունը բարձրացել է: 21-րդ դարում թեկուզ մեկ մարդու զոհը այլ կերպ է դիտվում քան առաջին պատերազմի տարիներին: Ասածս այն է, որ եվրոխորհուրդ մտած Հայաստանում 10 զոհը, այն էլ իշխանության ուժերի կոմից հրամայված, դա հավասարազոր է 20-րդ դարասկզբի 1 մլն զոհերի:
Գուցե ասածս բարդ է հասկանալը, բայց փաստացի զոհերը եղել են մեր օրոք և տեսել ենք մեր աչքերով և ես հիմա խոսում եմ ներկայից, այլ ոչ անցյալից:
Նույն դատողությամբ, քաղաքացի ջան, կարող ենք վաղն էլ մի հատ եղեռնի հուշահամալիր կառուցել "ռուսների գործած եղեռնի"-ն ի հիշատակ: Քանի քանի լավ տղեք, հայրեր ու եղբայրներ դաժանաբար սպանվեցին վերջին մի քանի տարիներին Ռուսատանում, էդ սափրագլուխների կողմից: Դե եկեք, եկեք ռուսներին էլ մեղադրենք ու դատապարտենք ցեղասպանության մեջ:
Իհարկե դատապարտում ենք, բայց ռուսների արածը համեմատել Ապրիլի 24-ի հետ... չգիտեմ էլ ոնց ասեմ, ուղղակի անիմաստ ու անհամեմատելի բաներ են:

Հ.Գ. Քաղաքացի ջան, ես լիովին հասկանում եմ քո այս հարցի վերաբերյալ դատողություններն, բայց դե արի մի փոքր ավելի անկախ, ավելի անկողմնակալ, դրսի հայացքով նայենք էս ամեն ինչին: Պարզա, որ ասենք եթե ինչ-որ մեկը պատահականորեն քրոջս քցի մեքենայի տակ ու ինքը թեկուզ անմեղ էլ լինի, արյունը կտա գլխիս ու ամենայն հավանականությամբ ես իրան տեղում սպանեմ: Բայց միթե պատկերը նույնն է կողքից? Ոչ: Միգուցե օրինակս մի փոքր անհամատեղելի էր մեր իրականության հետ: Ուղղակի ուզում էի ինչ-որ կերպ քեզ ստիպել, որ մի փոքր էլ ուրիշ հայացքով նայես էս ամենին: Վստահ եմ դատողություններդ կփոխվեն էս հարցի շուրջ:
Վերջը մի մոռացեք, որ էսօր մենք սերժի մահն ենք ուզում, բայց շատ հանարավորա վաղը կռիվ սկսի Ադրբեւանի հետ ու էն ամենավերջին տականքի հետ անգամ հաշտվենք, որ գոյատևենք էս դաժան ու թշնամիներով լի միջավայրում: