Նույն դատողությամբ, քաղաքացի ջան, կարող ենք վաղն էլ մի հատ եղեռնի հուշահամալիր կառուցել "ռուսների գործած եղեռնի"-ն ի հիշատակ: Քանի քանի լավ տղեք, հայրեր ու եղբայրներ դաժանաբար սպանվեցին վերջին մի քանի տարիներին Ռուսատանում, էդ սափրագլուխների կողմից: Դե եկեք, եկեք ռուսներին էլ մեղադրենք ու դատապարտենք ցեղասպանության մեջ:
Իհարկե դատապարտում ենք, բայց ռուսների արածը համեմատել Ապրիլի 24-ի հետ... չգիտեմ էլ ոնց ասեմ, ուղղակի անիմաստ ու անհամեմատելի բաներ են:
Հ.Գ. Քաղաքացի ջան, ես լիովին հասկանում եմ քո այս հարցի վերաբերյալ դատողություններն, բայց դե արի մի փոքր ավելի անկախ, ավելի անկողմնակալ, դրսի հայացքով նայենք էս ամեն ինչին: Պարզա, որ ասենք եթե ինչ-որ մեկը պատահականորեն քրոջս քցի մեքենայի տակ ու ինքը թեկուզ անմեղ էլ լինի, արյունը կտա գլխիս ու ամենայն հավանականությամբ ես իրան տեղում սպանեմ: Բայց միթե պատկերը նույնն է կողքից? Ոչ: Միգուցե օրինակս մի փոքր անհամատեղելի էր մեր իրականության հետ: Ուղղակի ուզում էի ինչ-որ կերպ քեզ ստիպել, որ մի փոքր էլ ուրիշ հայացքով նայես էս ամենին: Վստահ եմ դատողություններդ կփոխվեն էս հարցի շուրջ:
Վերջը մի մոռացեք, որ էսօր մենք սերժի մահն ենք ուզում, բայց շատ հանարավորա վաղը կռիվ սկսի Ադրբեւանի հետ ու էն ամենավերջին տականքի հետ անգամ հաշտվենք, որ գոյատևենք էս դաժան ու թշնամիներով լի միջավայրում:
Էջանիշներ