Մեջբերում Uluana-ի խոսքերից
Իսկ ընդհանրապես կարելի է փորձել ոչ միայն ոճը փոխել, այլև թեման։ Գուցե վերջապես դու՞րս գաս նեղ անձնական ապրումների ոլորտից։ Ասածիս մեջ հանկարծ վիրավորանքի կամ հեգնանքի նշաններ չփնտրես, ուղղակի առաջարկում եմ նոր հարթություն ոտք դնել։ Չէ՞ որ կյանքն ավելի լայն ու բազմազան է, քան երկուսի հարաբերությունները։ Համոզված եմ, որ քեզ կհաջողվի, եթե փորձես։
Այս հարցում միանշանակ համաձայն եմ, պարզապես այնքան եմ Անիին ասել կամ ակնարկել, որ արդեն վախենում եմ նեղանա: Ախր վերջին հաշվով այդ սերերն այնքան նման են իրար, դա միայն տվյալ մարդուն է թվում, թե իր զգացածը աշխարհը չի զգում: