User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ նախագահն է արել ավելի շատ այս երկրի համար ('+'-ը` դրական, '-'-ը բացասական)

Քվեարկողներ
188. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լևոն Տեր-Պետրոսյան +

    53 28.19%
  • Լևոն Տեր-Պետրոսյան -

    50 26.60%
  • Ռոբերտ Քոչարյան +

    37 19.68%
  • Ռոբերտ Քոչարյան -

    28 14.89%
  • Սերժ Սարգսյան +

    13 6.91%
  • Սերժ Սարգսյան -

    7 3.72%
Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: ՀՀ նախագահներ

  1. #1
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ նախագահներ

    Մի հատ հետաքրքիր հարցում եմ մտածել:
    Ես հարցման կայֆն են ա որ դուք ունեք քվեարկելու ընդամենը 1 հնարավորություն, և պիտի մտածեք թե ասենք մի նախագահի լավ բաներն են եղել ավելի զգալի ես երկրում, թե մյաուսի վատերը:

    Լավ մտածեք պատասխանելուց առաջ!!

    Սերժ Սարգսյանի արածները ընդունենք վարչապետության վախտ արացները, որտև որպես նախագահ հլը ոչ մի բան չի արել!
    Վերջին խմբագրող՝ nnaarreek: 22.04.2008, 23:58:

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    աչքիս սխալ բան արեցի, բայց նախագահիս վարկանիշին դժվար թե վնասեմ /խոսքս ԼՏՊ-ի մասին է/

  3. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Շատ հետաքրքիր հարցում է ու իրոք դժվար է կողմնորոշվել, թե նշված նախագահները ՀՀ-ի համար ավելի շատ լավ բաներ են արել թե վատ..... Բայց թերևս բացասական գործերը գերակշռում են

    Ես դեռ չեմ քվեարկել, հլը կմտածեմ էս ուղղությամբ
    I may be paranoid but no android!

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Քանի որ ադիբեկյան-ադիբեկյան չենք խաղում, լավ կլինի նաև պատճառաբանել արված ընտրությունը:
    Ես այնքան էլ կողմ չեմ Լևոնի ժամանակ արված բոլոր լավ բաները կապել Լևոնի անմիջական մասնակցություն հետ:
    Նույն ձևի էլ այնքան էլ կողմ չեմ Ռոբ&Սերժ-ի ժամանակ արված բոլոր վատ բաները կապել Ռոբ&Սերժ-ի անմիջական մասնակցություն հետ:

    Եվ այսպիսով, ես ավելի շատ կգնահատեմ ժամանակշրջանները, Առաջին նախագահին ու հետագա այդ "աթոռը" զավթած անձանց էլ հետը:
    Իմ համար միանշանակ ընտրությունը այս հարցման մեջ "Լևոն Տեր-Պետրոսյան +" -ն է, քանի որ 1991-1996-ը մեր նորագույն պատմության Ոսկեդարն էր :

  5. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մի քիչ սխալ է համեմատել Լևոնի թվեր և հիման. Այն ժամանակ երկիրը պատերմից հետո էր, իսկ հիմա պարզ է, որ կյանքը առաջ է շարժվել:
    Բայց այսպես կբնութագրեի զարգացումը - Հայաստանը զարգանում է ոչ թե շնորհիվ, այլ չնայած:

    Այն աճը որ ունեք այսօր, ոչ թե իշխանությունների ճիշտ քաղաքականության և լավ իշխանությունների արած գործերի շնորհիվ է, այլ ՀԱՅ մարդու տոկունության և աշխատասիրության, որ մի կերպ Դիմակայում է տաբեր երևույթներին և նոր արժեք ստեղծում:

    Իսկ այդ տարբերակներում նշված մարդկանցից ոչ մեկ էլ մեղավոր չէ Իրենք ուղակի մարդիկ են, որ հասել են իշխանության:
    Մեղավորը մենք ենք, որ թողել ենք
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (15.10.2010)

  7. #6
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Ինձ համար անհամեմատելի են վերը նշված անձանց լավ և վատ բաները քոչարյանի 10 տարվա պղծության ու նենգության հետ:

  8. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար անհամեմատելի են վերը նշված անձանց լավ և վատ բաները քոչարյանի 10 տարվա պղծության ու նենգության հետ:
    իմ համար էլ


    Եթե բացասական կողմերը նայենք, Լևոնը, ընդունում եմ, որ լիքը վատ բաներ ա արել իրա օրոք.
    գործարանները ծախեց
    վերացրեց ժողովրդավարական շատ արժեքներ ու երկիրը սարքեց կիսաավազակապետություն
    կեղծեց 96-ի ընտրությունները
    երկիրն ու մարդկանց թալանեց
    հրաժարական տվեց
    Քոչարյանին ու Սերժին բերեց

    բայց Քոչարյանը էտ առումով գերազանցեց իրան:
    Հայաստանը կիսով չափ դարձրեց Ղարաբաղի գաղութ
    կեղծեց 98-ի, 2003-ի ընտրությունները
    չվերացրեց ժողովրդավարական արժեքները, բայց անուղղակի պայքարեց ժողովրդավարության դեմ ու երկիրը սարքեց իսկական ավազակապետություն
    երկիրը մասնատեց մի քանի հոգու մեջ
    երկիրը հայաթափեց, Ղարաբաղը կիսով չափ դատարկեց ղարաբաղցիներից (բայց եթե հայերը Հայաստանից գնում էին արտասահման, ղարաբաղցիները Ղարաբաղից եկան Հայաստան)
    մի քանի անգամ ավելի շատ թալանեց, քան թե հին իշխանությունները
    ու վերջապես, իրա օրոք սպանվեցին Կարեն Դեմիրճյանը ու տասից ավելի քաղաքական հայտնի գործիչներ, իսկ էտ գործը մնաց չբացահայտված
    երկիրը բարոյապես քանդեց, չնայած վերջի տարիներին տեմպով շինարարություն ա գնում

    Առայժմ ամենաքիչ վատություն արել ա Սերժ Սարգսյանը, բայց եթե բախտը բերեց, մնաց իրա բռնազավթած պաշտոնում (Աստված չանի), ամեն ինչ հնարավոր ա. ասենք՝
    ակտիվ կերպով կշարունակի թալանը, երկրի հայաթափումը, Հայաստանը ղարաբաղցիներով բնակեցնելը, կվերջացնի Քոչարյանի կիսատ թողած առաքելությունը (Հայաստանը դարձնել Ղարաբաղի տարածք), 18-27 տարեկան տղաներին (կապ չունի հիվանդ են, առողջ են, ամուսնացած են, սովորում են) կուղարկի բանակ՝ հայրենիքը (Ղարաբաղը) պաշտպանելու, Հայաստանն էլ կասի "առա՜ջ դեպի Մոնտե Կառլոյի կազինո", չնայած Շանգրի Լան ինչի համար ա բացել տվել, էն ա մոտիկ ա, հենց ըտեղ էլ կխաղա:

    Եթե նայենք նախագահների նախագահության դրական կողմերը, անվիճելի ա, որ ԼՏՊ-ը 7 տարում ավելի շատ բան ա արել երկրի համար, քան թե ՌՔ-ը 10 տարում: Սրա հետ երևի իշխանականներն էլ համաձայվեն:
    ՍՍ-ը չգիտեմ, եթե բախտը բերեց, մնաց իրա բռնազավթած պաշտոնում (Աստված չանի), կարող ա даже ինքը ավելի շատ դրական բան անի, քան թե Քոչարյանը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (14.10.2010)

  10. #8
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Միանշանակ Լևոն Տեր-Պետրոսյան պլյուսներ՝ անթիվ անհամար ։ Լևոն Տեր Պետրոսյանը արել է այնքան լավը Հայաստանի համար, որ սրանք երբեք չեն արել։ Իսկ եթե սրանք ինչ որ դրական բան էլ արել են, դա Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծածի հիմքի վրա են արել։

    Ավելի պատկերավոր ասած Լևոն Տեր-Պետրոսյանը ծրագրավորողն ա, իսկ սրանք ըդնամենը "յուզերները", որոնք այդքան էլ գլուխ չեն հանում կոմպերից

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (14.10.2010)

  12. #9
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Հա? Ես ավելին կասեմ
    Տիգրան Մեծը իրա քեռու տղեն ա
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  13. #10
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա? Ես ավելին կասեմ
    Տիգրան Մեծը իրա քեռու տղեն ա
    Չգիտեմ ում գրառմանն ես պատասխանել, բայց գրածտ ուղակի անտեղին ա ու անհաջող։

  14. #11
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հետաքրքիր հարցում եմ մտածել:
    Ես հարցման կայֆն են ա որ դուք ունեք քվեարկելու ընդամենը 1 հնարավորություն, և պիտի մտածեք թե ասենք մի նախագահի լավ բաներն են եղել ավելի զգալի ես երկրում, թե մյաուսի վատերը:

    Լավ մտածեք պատասխանելուց առաջ!!

    Սերժ Սարգսյանի արածները ընդունենք վարչապետության վախտ արացները, որտև որպես նախագահ հլը ոչ մի բան չի արել!
    Լավ բաներ արել են և Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, սակայն եթե այս ամենին ավելացնենք նաև նրանց "վատ" արարքները, ապա երկուսն էլ կընկնեն բացասկան առանցքի վրա` իհարկե կգերակշռի Ռոբերտ Քոչարյանը իր` երկրի համար ուղղակի "կործանարար" արարքներով: Էլ չեմ խոսում իր շրջապատի բերած վնասները էս երկրին, ինչը երբեք չես համեմատի ԼՏՊի վնասների հետ: Սերժ Սարգսյանին մի փոքր դժվարանում եմ համեմատել մյուս երկուսի հետ, քանի որ վարչապետը վարչապետ, բայց փաստացի Քոչարյանն էր ավտոյի շոֆեռը, նենց որ իրան ես կդատեմ ամենաքիչը 100 օր նրա կառավարումից հետո: Միգուցե և լավ բաներ անի, չնայած չեմ հավատում դրան...

    Երևի կռահեցիք արդեն պատասխանս, բայց նրանք ովքեր չկռահեցին կամ հավես չարեցին կարդալ վերևում գրածս, ապա ասեմ, որ քվեարկել եմ "Ռոբերտ Քոչարյան -" տարբերակը:

    Հ.Գ. Նար ջան էս քվեարկությունը մի փոքր դժվար էր, քանի որ նախ, պարզ է բոլոր անկողմնակալ անձանց համար, որ էս ցուցակից և ոչ մեկը պլյուսսի արժանի չէ, իսկ մինուսները համեմատելը հնարավոր է միմիայն ԼՏՊ-ի ու ՌՔ-ի միջև, որովհետև ՍՍ-ին "որպես նախագահ" մենք դեռ չենք ճանաչում, միայն ենթադրում ենք, իսկ քո ասած "որպես վարչապետ"-ն էլ բարդ է, քանի որ նա չունի այն ամեն հնարավորությունները ինչ-որ նախագահը /մերը նախագահական երկիր է/ և ուրեմն չունի այնքան պատասխանատվություն, որքան նախագահը:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  15. #12
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Տենաս էն ո՞վ ա սերժին + դրել , չնայած ինչ եմ հարցնում, սաղս էլ գիտենք

  16. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենաս էն ո՞վ ա սերժին + դրել , չնայած ինչ եմ հարցնում, սաղս էլ գիտենք
    ո՞վ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  17. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Նար ջան էս քվեարկությունը մի փոքր դժվար էր, քանի որ նախ, պարզ է բոլոր անկողմնակալ անձանց համար, որ էս ցուցակից և ոչ մեկը պլյուսսի արժանի չէ,
    Քանի որ ես քվեարկել եմ "Լևոն+" -ի ընտրությամբ, ապա բարի չե՞ս լինի ասես, թե ինչում է կայանում իմ կողմակալությունը:
    Շնորհակալություն ակընկալվող պարզաբանման համար:

  18. #15
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Մեղավորը մենք ենք, որ թողել ենք
    Խելոք միտք էր, պետք ա հիշել

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Սերժ Սարգսյանին մի փոքր դժվարանում եմ համեմատել մյուս երկուսի հետ, քանի որ վարչապետը վարչապետ, բայց փաստացի Քոչարյանն էր ավտոյի շոֆեռը, նենց որ իրան ես կդատեմ ամենաքիչը 100 օր նրա կառավարումից հետո: Միգուցե և լավ բաներ անի, չնայած չեմ հավատում դրան...
    Գազը թանկացնելը դրանցից մեկն ա չէ??



    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    .Հ.Գ. Նար ջան էս քվեարկությունը մի փոքր դժվար էր, քանի որ նախ, պարզ է բոլոր անկողմնակալ անձանց համար, որ էս ցուցակից և ոչ մեկը պլյուսսի արժանի չէ, իսկ մինուսները համեմատելը հնարավոր է միմիայն ԼՏՊ-ի ու ՌՔ-ի միջև, որովհետև ՍՍ-ին "որպես նախագահ" մենք դեռ չենք ճանաչում, միայն ենթադրում ենք, իսկ քո ասած "որպես վարչապետ"-ն էլ բարդ է, քանի որ նա չունի այն ամեն հնարավորությունները ինչ-որ նախագահը /մերը նախագահական երկիր է/ և ուրեմն չունի այնքան պատասխանատվություն, որքան նախագահը:
    Ետ մի նայի, որ վարչապետ ա: Ոնց ասում են չափերին մի նայի, ախորժակը նույնն ա

    Մի բան եմ խնդրում, ետ ով ա ՍՍ-ին քվեարկել, ասեք մի քիչ ղժանք էլի

    Չգրեցի ես ում եմ քվեարկել, տվեցի ՍՍ '-', բայց ետ միայն Մարտի 1-ի վրով, քանի որ եթե մարդ նախագահ չդառած արդեն մարդ ա սպանում, ուրեմն կակ մինիմում '-'-ի արժանի ա!!

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ ես քվեարկել եմ "Լևոն+" -ի ընտրությամբ,...
    Լյով dvgray-ը վարկանիշտ բարձրացրել ա?
    Վերջին խմբագրող՝ nnaarreek: 23.04.2008, 23:06: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •