User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ նախագահն է արել ավելի շատ այս երկրի համար ('+'-ը` դրական, '-'-ը բացասական)

Քվեարկողներ
188. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լևոն Տեր-Պետրոսյան +

    53 28.19%
  • Լևոն Տեր-Պետրոսյան -

    50 26.60%
  • Ռոբերտ Քոչարյան +

    37 19.68%
  • Ռոբերտ Քոչարյան -

    28 14.89%
  • Սերժ Սարգսյան +

    13 6.91%
  • Սերժ Սարգսյան -

    7 3.72%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: ՀՀ նախագահներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Տարիք
    57
    Գրառումներ
    775
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. ՀՀ նախագահներ

    ԷԷԷ Ռոբը ուժեղ տիպ ա :
    Աշկիս հեսա ելի գալու ա, Սերժոն առանց իրա չի կարում :

  2. #2
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում AristocraT-ի խոսքերից Նայել գրառումը
    ԷԷԷ Ռոբը ուժեղ տիպ ա :
    Աշկիս հեսա ելի գալու ա, Սերժոն առանց իրա չի կարում :
    +1
    Նույն կարծիքի եմ:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Քոչարյանի հետ կապված մի մեջբերում անեմ Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացումից.

    Հարևանները բազմանում են նապաստակի պես, սենց որ գնա 15-20 տարի հետո կդառնան 15-20 միլիոն, մենք ընդամենը 7-8 հազար, Բաքու-Ջեյրան նավթավուղը արդեն լավ էլ իրա գործը անում ա, էս կողմից ռուսները Իրանի հետ չերեզ Ադրբեջան երկաթգիծ են անցկացնում՝ թքած ունեն երկուսով մեր վրա, վրացիներն էլ ընդեղից մի հատ Ղարս-Ախալքալակ հեսա կանցկացնեն երկաթուղի, կամաց-կամաց Հայաստանը բլոկադաի են ենթարկում, մենք էլ ձեռ-ձեռի տված՝ Արագածն ենք բլոկադաի ենթարկում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    ՄՏՔԻ ԳԻԳԱՆՏԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

    Ուղիղ 10 օր «քցել-բռնելուց» հետո Ռոբերտ Քոչարյանը երեկ վերջապես որոշել էր պատասխանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի ժամանակ հնչած ելույթին, մասնավորապես` մարտի 1-ի դեպքերի եւ դրանց առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերակատարման մասին առաջին նախագահի հայտարարություններին: Ու ծանոթանալով Քոչարյանի մտքերին, որ նա հայտնել է «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, ընդամենը ակնհայտ է դառնում, որ 10 օրը նրա համար քիչ էր. «Հայաստանի երկրորդ նախագահը» չպետք է շտապեր Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանելու գործում, նա պետք է երկար, շատ երկար մտածեր դա անելուց առաջ: Սակայն Ռոբերտ Քոչարյանը չի մտածել, եւ մենք ունենք այն, ինչ ունենք, այսինքն` ունենք խղճահարություն առաջացնելու աստիճան տխուր մի պատասխան: Լեւոն Տեր-Պետրոսյանի` կետ առ կետ, պարբերություն առ պարբերություն հնչեցված գրավոր ու անհերքելի փաստերի վրա հիմնված մեղադրանքներին Ռոբերտ Քոչարյանի հիմնական պատասխանն այսպիսին է. «Չեմ անդրադառնա իրադարձությունների ժամանակագրության մանրամասներին. հետաքննությունը պետք է րոպե առ րոպե վերականգնի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցածի պատկերը: Հույս ունեմ, որ դրանով կզբաղվի նաեւ հատուկ հանձնաժողովը, որն առաջարկում է ստեղծել Եվրոպայի խորհուրդը: Հուսով եմ նաեւ, որ բոլոր նյութերը կհրապարակվեն, եւ ցանկացած քաղաքացի կկարողանա ինքնուրույն տարանջատել ճշմարտությունը ստից»: Սրանից դուրս Քոչարյանը պատասխանում է միայն հնչեցված այն հատուկենտ մեղադրանքներին, որոնց որեւէ, թեկուզ մի խղճուկ պատասխան ինքը կարողացել է մտածել այս 10 օրվա ընթացքում: Գայթակղությունը, իհարկե, մեծ է համեմատության մեջ դնել Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, սակայն ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դա անել: Եւ այնուամենայնիվ, հիշատակման է արժանի Քոչարյանի բացատրություններից մեկը, թե «ինչու դեռեւս մեղադրանքներ չեն ներկայացվել ոստիկանության նկատմամբ զենք օգտագործելու համար»: «Որովհետեւ դեռեւս բազմաթիվ կարեւոր գործող անձինք թաքնվում են հետաքննությունից»,- ասում է Քոչարյանը: Ընթերցողի հետաքրքրությունը բավարարելու համար` նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության մարտի 19-ի հաղորդագրությամբ մարտի 1-ի գործով հետախուզում է հայտարարվել չորս հոգու նկատմամբ, որոնցից մեկը հայտնաբերվել է, մնացել են երեքը` Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Վարդանյանը: Դրանից հետո մարտի 1-ի գործով որեւէ հետախուզման հաղորդագրություն չի եղել: Այսինքն, երբ Քոչարյանն ասում է, որ բազմաթիվ կարեւոր գործող անձինք թաքնվում են, ի նկատի ունի վերոնշյալ երեք հոգուն: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը կարեւոր անձնավորություններ են, բոլորը գիտեն, բայց որ երեք հոգու մասին խոսելիս կարելի է օգտագործել «բազմաթիվ» բառը, իսկապես նորություն է: Իսկ ընդհանրապես, հետախուզման մեջ գտնվողներին զենքի օգտագործման մեղադրանքի հետ կապելով` Ռոբերտ Քոչարյանը թերեւս միայն հուշել է իրենց հետագա մտադրությունները, այն է` զենք կրելու եւ օգտագործելու մեղադրանքներն ուզում են ներկայացնել այս երեքին կամ միգուցե նրանցից մեկին: Օրինակ` ի՞նչ վատ կլինի, նախաքննությունը կարող է պարզել, որ, ասենք, Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը հարթակից ժամանակ առ ժամանակ վազել են, կրակել զինվորների ուղղությամբ, նռնակներ շպրտել, հետո կրկին վերադարձել հարթակ եւ սկսել խոսել: Ռոբերտ Քոչարյանի եւ Աղվան Հովսեփյանի համատեղ ջանքերով, իհարկե, կարող են գտնվել նաեւ համապատասխան «փաստերե եւ նույնիսկ «ականատեսներ»: Իսկ վերադառնալով Քոչարյանի հարցազրույցին` նշենք, որ «Հայաստանի երկրորդ նախագահը» մի հարցում անգերազանցելի է. դա ցինիզմն է: Եւ երեկվա իր հարցազրույցում նա կրկին փայլել է իր այդ որակով: «Լեւոն Տեր-Պետրոսյանը բարդ հարաբերություններ ունի բարոյականության հետ»,- ասել է Քոչարյանը: Պետք է նկատել, որ սա ցնցող գնահատական է բարոյականության մարմնացում, մտքի գիգանտ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսպես թե այնպես, «Հայաստանի երկրորդ նախագահն» իսկապես վատ վիճակում է հայտնվել: Պատկերացնո՞ւմ եք, թե պաշտոնանկությունից հետո նա ինչ հաճույքով պիտի տար առաջին հարցազրույցը` նվիրված իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետության վերելքի տասը տարիներին: Բայց արի ու տես, կատարելապես փչացել են Ռոբերտ Քոչարյանի պլանները, եւ նա ստիպված է արդարանալ, արդարանալ եւ կրկին արդարանալ: Ու սա դեռ «ռազմինկան» է, Քոչարյանը, իհարկե, երկար պետք է իր համար արդարացումներ մոգոնի:

    Հ.Գ. ՀՀ առաջին նախագահն իր ելույթում Սերժ Սարգսյանի հասցեին մարտի 1-ի արյունահեղության մասով մեղադրանքներ չի հնչեցրել եւ դեռ թափված արյունից մաքրվելու ուղիներ է նախանշել նրա համար: Այս ընթացքում Սերժ Սարգսյանի եւ նրան սատարող ուժերի կողմից որեւէ դժգոհություն Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված մեղադրանքների առիթով չի նկատվել, եւ այս վիրավորական անտարբերությունը ստիպել է, որպեսզի Քոչարյանն անձամբ հոգ տանի իրեն պաշտպանելու մասին:

    www.hzh.am
    Վերջին խմբագրող՝ Kuk: 13.05.2008, 23:54:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    Դեռ չունեմ Dn. Noy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Խնդրում եմ ինձ բացատրեք մի քանի արտահայտություններ....
    Հայ -Ղարաբաղցի (նշեք 5 տարբերություն)
    Համաժողովրդական շարժում՞՞՞՞՞՞՞ Կոնգրես՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
    Լեվոն +
    Ռոբերտ +
    Սերժ +
    Եթե բացատրեք, կասեմ թե որի օգտին եմ քվեարկել........

  6. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ. ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

    Ռուսական ժողովրդական ասացվածք կա. «Եսլի չելովեկ դուռակ, տո էտո նադոլգո»: Այս ասացվածքը հիշելու որեւէ կոնկրետ պատճառ չունենք: Հենց այնպես, պատահաբար հիշեցինք:

    Իսկ ահա երեկ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին: Իսկ մենք կարծում էինք, թե այս մարդը վերջնականապես ընկղմվել է Ծաղկաձորի ջակուզիներում եւ այնտեղից դուրս կգա միայն դատարանի որոշմամբ: Պարզվեց` սխալվում էինք: Ռոբերտ Քոչարյանը, որ իշխանափոխությունից հետո մի պահ սսկվել էր` սպասելով ահեղ դատաստանի, մի քիչ սպասել է, հետո տեսել է, որ իր հետեւից ձեռնաշղթաներով չեն գալիս, դուխը տեղն է բերել ու հիմա փաստորեն մտքեր է հայտնում: Բնականաբար` մտքեր է հայտնում մարտի 1-ի մասին (վաղուց հայտնի է, որ հանցագործն ինչի մասին էլ խոսի` վաղ թե ուշ անկախ իրենից մտովի վերադառնալու է այնտեղ, որտեղ հանցանք է գործել): Իսկ ի՞նչ է ասում: «Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյունը` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք ընտրություններում պարտվելուց հետո: Ի դեպ` ուրիշների արյունը: Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց անկարգություններ հրահրելու եւ ոստիկանությանը ուժի կիրառման դրդելու համար»: Մալադե՛ց Ռոբիկ: Հուսով ենք` հետագայում իրավապահ մարմիններն այս հարցազրույցը որպես իրեղեն ապացույց կկցեն հարուցվելիք քրեական գործին, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս: Նա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ ուժ է կիրառել, եւ դրա արդյունքում թափվել է «ուրիշների արյունը»:

    Բայց Ռոբերտ Քոչարյանն այսքանով չի բավարարվում: Նա նաեւ գնահատականներ է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Նա երբեք իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակություն չի ունեցել: Ճգնաժամային պահերին նա միշտ մտածում էր միմիայն սեփական անձի մասին: Այդպես էր «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո, այդպես էր ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այդպես էր 1998 թվականին: Նույնը կատարվում է նաեւ հիմա»: Չծիծաղեք, բայց այս խոսքերի հեղինակն այն նույն մարդն է, ով 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո հայտարարեց, թե հրապարակային ելույթ չի ունեցել, որովհետեւ սափրված չէր: Սա ասում է այն նույն մարդը, ում սրճարանում իր կարծիքով անձնական վիրավորանք են հասցնում, ու նա թիկնապահներին է հանձնարարում վրեժ լուծել: Բայց սա դեռ ոչինչ: Եթե խոսքն «անձնական պատասխանատվություն ստանձնելու» մասին է, ընդամենը մի հարց տանք. ո՞վ է ի վերջո մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրաման տվել: Դե եթե Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն այդքան «պատասխանատու տղամարդ» է համարում, ինչո՞ւ է տեսախցիկների առջեւ ծամածռվում` թե «ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չուներ»: Հրաման ես տվել` տղամարդկություն ունեցիր ու հրամանիդ տեր կանգնիր, ի՞նչ ես սարուձոր ընկնում: «Ես արդեն նախագահ չեմ եւ կարող եմ ինձ թույլ տալ ավելի ազատ բառապաշար օգտագործել` կոչելով իրերը իրենց անուններով», հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը: Ներողություն, բայց դու (ես պատասխանատու լրագրող չեմ, հետեւաբար կարող եմ իրերին եզակի թվով դիմել) երբեք էլ նախագահ չես եղել. տուռնիկներից կախված` մտքեր ես հայտնել կլիզմայի, բառաչող կովերի ու վատ պարողին խանգարող հանգամանքների մասին: Հիմա ինչո՞ւ հանկարծ որոշեցիր ընդհատակից դուրս գալ ու պաշտպանել Սերժ Սարգսյանին: Հարցն այլ կերպ ձեւակերպենք. այդ ինչքա՜ն վատ է Սերժ Սարգսյանի վիճակը, որ քեզ Ծաղկաձորի ջակուզիից հանել է ու ստիպել է գերմարդկային ճիգերով կապակցված մտքեր շարադրել: Թե՞ ծրագիրն այնուամենայնիվ ընթացքի մեջ է, եւ «Քոչարյան-վարչապետ» օպերացիայի մեկնարկը տրված է:

    Չի ստացվելու: Հասարակությունը հազիվ էր սկսել մոռանալ Ռոբերտ Քոչարյանի` լարվածությունից ջղաձգված դունչը, եւ պատրաստ է վերհիշել դա միայն մի դեպքում` եթե հակահիգիենիկ այդ տեսարանը տեսնի մանր ճաղերի հետեւում: Ցանկացած այլ պարագայում Ռոբերտ Քոչարյանի կողմից ցուցաբերված կենդանության որեւէ նշան հասարակությունն ընկալելու է որպես անձնական վիրավորանք եւ պայքարելու է դրա դեմ:

    Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը թող շարունակի ընկղմվել Ծաղկաձորի ջակուզիում: Մինչեւ դատարանի որոշումը:



    Ավելացվել է 7 րոպե անց
    ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ

    - Պրն Քոչարյան, ի՞նչ կարծիքի եք վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին:

    - Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ խուսափել է պատասխանատվությունից: Նա վախկո՛տ է, վախկո՛տ: Նորմա՞լ է լսվում:

    - Այո, նորմալ լսվում է: Բայց գուցե այնուամենայնիվ դո՞ւրս գայիք մահճակալի տակից:

    - Չէ« գիտեք… Մի քիչ սափրված չեմ… Ավելի լավ է ես այստեղից խոսեմ… Ուրեմն ի՞նչ էի ասում: Հա, Լեւոն Տեր-Պետրոսյանը…

    - Պարզ է: Իսկ ինչո՞ւ ապրիլի 9-ից հետո մարդամեջ դուրս չեք գալիս:

    - Դուք փաստորեն զանգվածային բռնություններ եք հրահրում: Ես հասկանում եմ, որ Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին արյուն է պետք:

    - Ձեր կարծիքով կարո՞ղ եք խուսափել պատասխանատվությունից:

    - Աստված ձենդ լսի…

    - Հավատո՞ւմ եք Աստծուն:

    - Չէ: Վրեն կոմպրոմատ չունեմ:

    - Ձեր կարծիքով ի՞նչ տեղի կունենա, եթե հանկարծ Հայաստանում համաժողովրդական շարժումը հաղթանակի:

    - Ես, որպես հեռատես քաղաքական գործիչ, ժամանակին վերացրել եմ մահապատիժը…

    - Բայց ես անձամբ ձեր ճակատագրի մասին էի հարցնում:

    - Ես էլ անձամբ իմ ճակատագրի մասին պատասխանեցի:

    - Հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանին:

    - Այո, անվերապահորեն:

    - Լավ, անցնում ենք անձնական հարցերին, գուցե այնուամենայնիվ դո՞ւրս գաք մահճակալի տակից:

    - Ո՞վ է այն տղամարդը, որն ինձ կստիպի փոխել որոշումս:

    - Ձեր սիրած ուտելիքը:

    - Հարցազրույցներիցս մեկի ժամանակ ասել եմ:

    - Վատ պարողին խանգարող հանգամանքների մասին եք ասել…

    - Հա, դա նկատի ունեմ: Թերխաշ:

    - Ձեր սիրած խմիչքը:

    - Վհիսկու:

    - Ձեր սիրած երգը:

    - Ջազ եմ սիրում:

    - Ձեր սիրած ֆիլմը:

    - «Չապաեւ»:

    - Պուլեմյոտի իդեան ձեզ այդքան դո՞ւր է եկել:

    - Ստոր հերյուրանքներ են: Ընդամենը մի քանի սնայպեր ա աշխատել:

    - Ձեր սիրած գիրքը:

    - «Խաչակիրները եւ ալբանացիները»:

    - Իսկ ո՞վ է հեղինակը:

    - Ե՛ս եմ գրելու:

    - Ձեր հոբբին:

    - Իսկ դուք ապացույցներ ունե՞ք:


    www.chi.am
    Վերջին խմբագրող՝ Kuk: 14.05.2008, 18:47: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    - Ձեր սիրած գիրքը:

    - «Խաչակիրները եւ ալբանացիները»:

    Չգիտեմ` գիտեք, թե չէ, բայց ԼՏՊ-ն երկհատորանոց աշխատություն ունի, որը շատ արժեքավոր է մեր պատմության համար: Աշխատությունը կոչվում է <<Խաչակիրները և հայերը>>:
    Իսկ ալբանացու պահը, կարծում եմ, բոլորը գիտեն
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #8
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում Dn. Noy-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ ինձ բացատրեք մի քանի արտահայտություններ....
    Հայ -Ղարաբաղցի (նշեք 5 տարբերություն)
    Հայ -Ղարաբաղցի տարբերություն չկա, ետ նույնն ա ինչ որ ասես Հայ-Լոռեցի տարբերությունը:
    Տարբերություն կա Ղարաբաղցի-Ղարաբաղի կլան էս էրկուսի միջև: Ուղակի կա մի շերտ մարդկանց, որոնց մեծամասնությունը անուղեղ ոչխարներ են բառիս բուն իմաստով, որոնք ետ տարբերությունը չեն տենում ու "հեռացնենք սերժ+ռոբերտ զույգին" արտահայտությունը հավասարացնում ա "հեռացնենք ղարաբաղցիքին" արտահայտությանը:

    Կուկ, վիրտուալը լավն էր, ափսոս վարկանիշ չկարացա տամ

  9. #9
    Դեռ չունեմ Dn. Noy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. ՀՀ նախագահներ

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ -Ղարաբաղցի տարբերություն չկա, ետ նույնն ա ինչ որ ասես Հայ-Լոռեցի տարբերությունը:
    Տարբերություն կա Ղարաբաղցի-Ղարաբաղի կլան էս էրկուսի միջև: Ուղակի կա մի շերտ մարդկանց, որոնց մեծամասնությունը անուղեղ ոչխարներ են բառիս բուն իմաստով, որոնք ետ տարբերությունը չեն տենում ու "հեռացնենք սերժ+ռոբերտ զույգին" արտահայտությունը հավասարացնում ա "հեռացնենք ղարաբաղցիքին" արտահայտությանը:
    Իսկ ես քո փոխարեն, ոչ մեկին չէի վիրավորի


    Իսկ հարցերիս պատասխանող չի լինելու՞

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •