Լևոն Տեր-Պետրոսյան +
Լևոն Տեր-Պետրոսյան -
Ռոբերտ Քոչարյան +
Ռոբերտ Քոչարյան -
Սերժ Սարգսյան +
Սերժ Սարգսյան -
ԼոլՆար էս ինչ բոցեր էս անում
dvgray ջան, բեզ աբիդ
Ասեմ:
Մենք բոլորս էլ ամեն մեկը իրա չափով մասնակցում է էս շարժմանը` Լևոնի շարժմանը: Ու մեկի մոտ քիչ մեկի մոտ շատ, իրանից ակամա դրական էմոցիաներ են առաջանում ԼՏՊի նկատմամբ: Չեմ ժխտի, նաև ինձ մոտ:
Բայց: Եթե մոռանանք էս շարժումը ու հիշենք էն ինչի համար պիտի քվեարկեինք, այն է Լևոնի,ՍՍի,ՌՔի նախագահ /վարչապետ/ եղած տարիների գնահատակնը, ապա անկողմնակալ մարդը չի կարող ուղղակի + դնել այս անձանցից և որևէ մեկին:
Դու դրել ես + ԼՏՊի օգտին, այսինքն ելնելով քվեարկության պահանջներից ես եկա այն կարծիքին, որ դու գտնում ես, որ ԼՏՊն ավելի շատ օգուտ է բերել այս երկրին քան վնաս է տվել Ռոբերտ Քոչարյանը, տո կամ էլ հենց ինքը ԼՏՊն: Բայց մի հատ մոռացի էս շարժումը, մոռացի էս ամեն պռոպագանդան, ձեռքդ դիր խղճիդ dvgray ջան ու չեսնի ասա, միթե ԼՏՊն էտքան լավ բաներա արել մեր համար?Խիստ կասկածում եմ:
Հասկացանք հոսանքը իրա մեղքով չի անջատվել, հասկացանք ինքը մեծ դեր ուներ Ղարաբաղի գրավման մեջ, բայց արի տեղափոխվնեք 1995-1998 թվեր ու հիշենք էն բառիս բուն իմաստով քաոսը, որ էս երկրում էր: Տո հլը մենակ հիշի էդ Լևոնի 1995-ին կյացրած ու ԱԺ-ով անցկացրած որոշումը, որ բոլոր դատավորներին պիտի նշանակեր նախագահը ու կարող էր կամայական դատավորին առանց բացատրության հեռացնել: Այսինքն նա, այո հենց Լևոնը, ոչ Վանոն, ոչ Վազգեն Սարգսյանը, հենց Լևոնը վերացրեց էս երկրում արդարադատությունը< վերացրեց մարդկանց հավատը օրենքի նկատմամբ: Ու ովա հիմա խոսում արդարությունից?
Կարողա իրա վախտով չէր, որ մլիցեքը էսքան դուխ հավքեցին, իրա կերած ք**երն են
, էնվախտ հլը Ռոբ ու Սերժ չկաին, էնվախտ իրանք փոքր մարդիկ էին:
Վերջապես կողմնակալ եմ ասում, որովհետև չգիտեմ ինչի, մոռացել ես, որ տանկեր հանեց ժողովրդի վրա 1996-ին ու միայն Վազգեն Մանուկյանի շնորհիվ ոչ մի զոհ չեղավ այդ ժամանակ: Ու թող լևոնականները չփորձեն էդ ամենը քցել Վազգեն Սարգսյանի կամ Վանոյի վրա, եքա նախագահը չէր կարում ինչ-որ Վանոյին կայնացներ, պահ-պահ-պահ խեղճ Լևոն, մարդու մտքին տեղ լինի
Դեռ շատ երկար կարող եմ գրել, բայց հույսով եմ էսքանը հերիք էր, որ մի փոքր կտրվենք այս դառը իրականությունից ու անդրադառնանք դառը անցյալին, որը չգիտես խի շատ հեշտ մոռացվեց շատերի կողմից: Ու խնդրում եմ հակառակում ինձ համոզեք մի փոքր ավելի փաստերով քան խոսքերով:![]()
Բիձա (12.12.2009)
Հարց չկա:
Սակայն նորից եմ կրկնում:
Ես "Լևոն+" ասել եմ այդ 5 տարուն, որպես հայերիս համար մի ամբողջ դարաշրջանից էլ ավելի հզոր ժամանակաշրջանի: Բոլորիս՝ …
Լևոն, Պողոս, Պետրոս... ծնված ու չծնված, կռված ու թիկունքում պայքարող, սառող, սոված, օրվա մի փորիկ հացի համար մաքառող բայց չկոտրվողներիս: Բոլորիս:
Ես պաշտում եմ էտ ժԱՄԱՆԿԱՇՐՋԱՆԸ:
Քանզի դա հայերիս կյանքում էն բացառիկ ժամանակաշրջանն էր, երբ մենք մեր դարավոր պատմության ընթացքում ազգովին եղել ենք ամենաշատը ազատ: Դա եղել է երազ մեր տասնյակ սերունդ մինչ մեզ ապրած, ու ցավոք նաև հնարավոր է նաև տասնյակ սերունդներ մեզանից հետո եկող սերունդների համար:
Ով որ չի տեսել, մի հավատացեք, որ կենցաղային առումով եղել է վատ:
Եղել է սարսափելի վատ: Կրկնում եմ ՝ կենցաղի առումով:
Սակայն, երևի շատերը չեն պատկերացնում այժմ, թե ինչ երջանկություն է ազգովին, պետականորեն, պետությամբ լինել ազատ, ՉԿԱԽՅԱԼ երկրի կարգավիճակում: Ու ինչ մեծ հաճույք է, երբ խոշոր երկրների նախագահները առանձնահատուկ ակնածանքով են վերաբերվում քո թեկուզ քարտեզի վրա մի գնդասեղաչափ, բայց իրականում մեծ ներքին հզորություն պարունակող ժողովրդի, նրա ստեղծած պետության ու նրան լավագույնս ներկայացնող Նախագահի հետ:
Բայց սա ասում եմ որպես հետևանք: Իսկ իրական հրճվաքը այն է , երբ էս ամենին գումարած նաև դու՝ անհատը առավելագույնս ազատ ես:
Հ.Գ.
Չկաին ճնշող, ստրկացնող, պետական ապաևրատը ու չինովնիկությունը: Սկի կարքի ԳԱԻ էլ չկար: Ու ասեմ, որ այդ ժամանակ բոլորն էլ քշում էին զգոն: Մի հատ ասացվածք կա "Անարխիա մած պարյադկա": Սա երևի հայերիս համար ամենաճիշտ հասարակական կազմակերպման ձևն է:
Հ.Գ. 2
Չգիտեմ, համոզի՞չ էին արդյոք փաստարկներս, թե չէ՞ , սակայն հավատա, որ իմ ասած գործոնները կոնկրետ իմ համար շատ կարևոև են, ավելի կարևոև քան շատ լավ, գեղեցիկ, անհրաժեշտ բաներ /լույս, ջուր, հաց, գազ ու այլն/ , ու եթե ընտրելու հնարավորություն լիներ, հիմա նույնպես կընտրեի "Ազատը": Սակայն առանց որևիցէ մեկին մեղադրելու ինչ որ բանում, հասկանում եմ որ սա շատ անձնական բան է, ու ամեն մեկն էլ ընտրելով տարբեր բաներ, հաստատ յուրովի ճիշտ է: Այնպես որ թույլ տուր ինձ էլ լինեմ յուրովի ճիշտ, առանց մեղադրանքների ու որակավորումների:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ