User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ նախագահն է արել ավելի շատ այս երկրի համար ('+'-ը` դրական, '-'-ը բացասական)

Քվեարկողներ
188. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լևոն Տեր-Պետրոսյան +

    53 28.19%
  • Լևոն Տեր-Պետրոսյան -

    50 26.60%
  • Ռոբերտ Քոչարյան +

    37 19.68%
  • Ռոբերտ Քոչարյան -

    28 14.89%
  • Սերժ Սարգսյան +

    13 6.91%
  • Սերժ Սարգսյան -

    7 3.72%
Էջ 10 13-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: ՀՀ նախագահներ

  1. #136
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,157
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    բա երկրորդի դեպքում ակումբի ադմինն ո՞վա լինելու
    Ես եմ լինելու:

    ---------- Ավելացվել է՝ 14:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:59 ----------

    Անկասկած քվեարկել եմ Լևոնի համար + իհարկե:Մենակ իրա խոսալը ամեն ինչ արժե,ինքը որ խոսում ա ուզում եմ մի քանի անգամ լսեմ իսկ էն 2ը որ խոսում են վոպշե չեմ ուզում լսեմ:

  2. #137
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես եմ լինելու:
    Ներեցեք, դուք կարո՞ղ է իմ երեխան եք, ժառանգը, դրա համար եք լինելու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #138
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խռովեցի
    դե ճիշտն ասած եսիմ մի մոտիկ էլ չէինք, որ խռովեիր, էտ ինձ ոչ մի բան, քո գործնա, իմ ասածի իմաստն ուրիշ էր

  4. #139
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,157
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներեցեք, դուք կարո՞ղ է իմ երեխան եք, ժառանգը, դրա համար եք լինելու
    Չուկ ձեր երեխան չեմ, բայց կարաք որդեգրեք:Ակումբի ժառանգն եմ:

  5. #140
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցադրումը ըստ ինձ փոքր ինչ կարելի է փոփոխել`մասնավորապես փոփոխելով ընտրության կետերը: Պետք է ավելացնել ոչ մեկը տարբերակը: Ինչու եմ այդպես կարծում, քանզի կոնկրետ ես գտնում եմ, որ նրանցից որևէ մեկը չի կատարել մի էական քայլ, որը հնարավորություն կտար ինձ մտածելու, որ տեսնում եմ իմ երազած երկիրը: Իսկ իմ երկիրը ես տեսնում եմ այսպես ասած <the rule of low> արտահայտության մեջ: երբ օրենքը գերակայում է ամեն ինչում: Սակայն ինչպես տեսնում ենք չնայած նրան, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- պետրոսյանը հանդիսանում է Հայաստան նորանկախ պետության հիմնադիրը, նա երկիրը տարավ լրիվ այլ ուղղությամբ: Կարծես թե բոլորը երազում էին հրաշալի երկիր ունենալ, սակայն դեռ այն ժամանակներից պատերազմի քողի տակ սկսվեց երկրի մասայական թալանը, որ մինչ օրս շարունակվում է: Այս կիսաօլիգարխիկ համակարգի հիմքը դրեցին Լևոնականները`օրինակ կարկառուն դեմքերից և դեպքերից մեկը Վանոն: Լևոն Տեր-Պետրոսյանի հաջորդ քայլը եղավ ընտրությունների կեղծման օրինաչափությունների ներմուծումը, իշխանությունից մի կերպ հեռացումը:Գահին բերվեց հարևան ԼՂՀ նախագահը, որն ընդհանրապես սխալ էր քանզի, նորանկախ պետության ղեկավարը պետք է մե քիչ կուշտ լիներ, որպեսզի երկրի շարժը դեպի անդունդ այսքան արագ չլիներ: Քոչարյանական ռեժիմի փաստացի խայտառակությունը 15-20 տոկոսանոց տնտեսական աճն էր, հոկտեմեր 27 յան սպանությունները, բավականին նոր հանցագործությունների ի հայտ գալը, մի խոսքով երկրում համատարած տոտալիտար կարգերի հաստատումը, դաշնակներին նորից տեղիք տալը և այսպես ասած ընդհանուր սեղանի շուրջ բերելը: Ռոբերտ քոչարյանի թայֆայից են` Գագիկ Ծառուկյանը, մուկը և այլն: Խայտառակ ընտրություններից հետո իշխանության եկավ մե ուրիշ հրաշք, որը հանդիսանում է այժմյա հանցավոր ռեժիմի պարագլուխներից մեկը`Սերժ Սարգսյանը: Արգելված է ազատ արտահայտվելու իրավունքը, Ա1+-ի հեռարձակումը, երկրի առուծախը ավելի բուռն կերպով է ընթանում, մարտի մեկյան խայտառակ դեպքերը: Մի խոսքով նոր մարդիկ են հարկավոր ՀՀ-ին որի արդյունքում կստեղծվեն այն պայմանները, որ կհանգեցնեն օրենքի գերակայության: Այ ինձ միշտ հետաքրքրել է ընդդիմության էն 100 քայլերը, արդյոք այդ քայլերից յուրաքանչյուրում նշվում է, նախկին իշխանությունների պատասխանատվությունը: Օրինակ եթե կա կետ հարկային դաշտի ընդլայնման մասին, ապա արդյոք դա կատարվելու է նաև Լևոնականների հաշվին, թե էն գողացածը էլ ետ չի բերվի: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դաբրավոլնի կհամաձայնվի հետ բերել իր իսկ թալանածը, վանոյին ետ բերել և կանչել պատասխանատվության, ինչպես նաև պատժել հիմիկվա հանցագործներին, նոր կարելի է խոսել, որ նախագահ ունենք, այլ ոչ թե դրածո:

  6. #141
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմքը սովետից ա դրվել… կարող ա՞ սովետի ժամանակ ազատ ու արդար ու թափանցիկ ընտրություններ էին անցնում… ոչ ոք չի հիշում որովհետև ոչ ոք էլ չի գնացել… սկի չենք էլ իմացել որ ընտրություն ա եղել…

  7. #142
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցումը ինչու՞ բազմակի ընտրության հնարավորությամբ չէ: Էսպես թերի է:

  8. #143
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցումը ինչու՞ բազմակի ընտրության հնարավորությամբ չէ: Էսպես թերի է:
    Ես որ քվեարկել եմ, բազմակի ընտրությամբ էր, բոլորին պլյուս եմ քվեարկել

  9. #144
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ քվեարկել եմ, բազմակի ընտրությամբ էր, բոլորին պլյուս եմ քվեարկել
    Շինարար ջան, դու քվեարկել ես միայն ՄԵԿ տարբերակի օգտին, և եթե շարունակես պնդել, որ քվեարկել բոլոր + տարբերակների օգտին, ինձ իրավունք կվերապահեմ հրապարակել թե կոնկրետ որ տարբերակի օգտին ես քվեարկել
    Ենթադրում եմ, որ քո գրառմամբ քո կարծիքն ես արտահայտել, որը չես կարողացել ամրագրել քվեարկությամբ, քանզի այն քեզ այդ հնարավորությունը չի տվել:

    Քվեարկության ձևն ինձ էլ դուր չի գալիս, անիմաստ բան է: Կարելի է անգամ փակել, հաշվի առնելով, որ եթե հիմա բացվեր քվեարկությունը, ապա շատերն այլ կերպ կքվեարկեին: Բայց փոփոխման ենթակա չէ՝ քվեարկության մասնակիցների բարձր թվի պատճառով: Քվեարկության ձևը որոշել է, ընտրել է թեման առաջարկողը, նրա բացելուց հետո այն որևէ փոփոխության չի ենթարկվել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (15.10.2010)

  11. #145
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, ինձ մոտ շեղատառով ցույց ա տալիս, թե ես որ տարբերակին եմ քվեարկել, ինչը ինձ զարմացրեց, որովհետև ես հիշում եմ այնպես, ինչպես վերը ասացի: Համենայն դեպս ֆորումից օգտվելու գրագիտությունից այն ժամանակ ավելի անգրագետ էի, քան հիմա եմ, ամեն դեպքում, քանի որ անունս արդեն համարյա բոլորն էլ գիտեն, գրառումս այն ժամանակ կարող էր այլ կերպ հասկացվել, իսկ ես ընդամենը ուզում էի ասել, որ ես եմ մեղավոր, բայց այնպես, որ մենակ ես դա հասկանամ

    ---------- Ավելացվել է՝ 02:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:18 ----------

    Հ.Գ. Շեղատառերով Սերժ Սարգսյանն ա: Ինձ համար երեքի մեջ ոչ մի տարբերություն չկա:

  12. #146
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմքը սովետից ա դրվել… կարող ա՞ սովետի ժամանակ ազատ ու արդար ու թափանցիկ ընտրություններ էին անցնում… ոչ ոք չի հիշում որովհետև ոչ ոք էլ չի գնացել… սկի չենք էլ իմացել որ ընտրություն ա եղել…
    Հա իհարկե ընտրություններ չեն եղել, սակայն դա 70 տարի այդպես քարացած համակարգ ունեցող երկիր է եղել, որտեղ ըստ սահմանադրության երկրի վերին ղեկավարը ընտրվում էր ինչ-որ խորհրդի կողմից, իսկ նորանկախ Հայաստանը, ունի պարզ և հստակ գրված սահմանադրություն, որով ասվում է, որ ՀՀ նախագահը ընտրովիէ և ընտրվում է ժողովրդի կողմից: Իսկ պարոն Տեր-Պետրոսյանը չպահելով այդ սահմանադրական իրավունքի կետը, որով ժողովուրդը իրավունք ուներ ազատ կամաարտահայտվելու գնաց ընտրությունների կեղծման, ինչը իր հերթին ավելի մեծ աղետի հասցրեց մինչև հիմա:

  13. #147
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2010
    Հասցե
    ք. Գյումրի
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե իհարկե դա կարելի է "Ոսկեդար" անվանել...

  14. #148
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոբերտ Քոչարյանի հոգեվերլուծությունը

    Ռ.Քոչարյանի կերպարը էապես տարբերվում է հայ քաղաքական դաշտի մյուս պերսոնաժներից: Վերջինս բավական ինտրիգային և հակասական մարդկային կառույց է:

    Խառնվածքով «միակ տղամարդը» ֆլեգմատիկ է, նման մարդկանց ընդգծված հատկանիշներից է ոչ էմոցիոնալ վարքը. նրանք սառնարյուն են, երբեք շուտափույթ որոշումներ չեն կայացնում, յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ մանրամասն կշռադատում են: Նրանք սովորաբար քիչ են դժգոհում, իրենց դժվարություններն ու տառապանքները (չնայած դժվար է հավատալ, որ մեր հերոսը ունակ է առհասարակ տառապելու) «հերոսաբար» կրում են իրենց ուսերին և առանձնապես չեն տարվում ուրիշի հոգսերով:

    Նրանք գրեթե միշտ ունեն ներքին հոգեկան ստաբիլություն, բարձր աշխատունակություն, դժվար իրավիճակներում երբեք չեն կորցնում զգոնությունը և հուզական տոնուսը: Էքս-նախագահը բազմիցս ապացուցել է վերոգրյալ որակները ինչպես 1999 թ. հոկտեմբերին, այնպես էլ 2008 թ. մարտին:

    Քոչարյանը պատկանում է մարդ- մանիպուլյատոր տեսակին: Այս տիպի մարդիկ կյանքը դիտարկում են որպես մի իրավիճակ, որը անընդհատ զգոնություն է պահանջում, քանզի այստեղ կարելի է կա՛մ հաղթել, կա՛մ պարտվել. երրորդ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Նրանց համար կյանքը անընդհատ պայքար է, որտեղ իրենցից բացի մյուս բոլոր մարդիկ կա՛մ թշնամիներ են, կա՛մ մրցակցներ և կա՛մ ստորադասներ. դրանից բացի` նրանց հատուկ է նաև ընդգծված ցինիզմը:

    Ունակ են հեշտությամբ մանիպուլացնել մարդկանց` օգտագործելով տարբեր հնարքներ:

    Ընդհանրացնելով նշենք, որ Քոչարյանը ունի ղեկավարին անհրաժեշտ բավականաչափ որակներ, որը, սակայն, օգտագործվում է բոլորովին այլ նպատակներով:

    Մարդու նկարագիրը ամբողջացնելու համար, բացի բնավորությունից և խառնվածքից, կարևոր են նաև հետևյալ կոմպոնենտները` ինտելեկտուալ պոտենցիալ, որը մեր հերոսի մոտ գտնվում է միջինից ցածր մակարդակի վրա, ստեղծագործական պոտենցիալ, որը, եթե հաշվի առնենք նրա «արտիստիկ» դրսևորումները, ապա այդ ոլորտում նա զգալի հաջողություններ ունի:

    Ադապտացիոն պոտենցիալի առումով «վոյինը» ընդանրապես որևէ խնդիր չունի. լինելով «իսկական գյուղացի տղա», որն եկել է քաղաքը նվաճելու, բնությունից օժտված է ադապտացիոն անհավանական մեխանիզմներով:

    Քաղաքական հոգեբանության մեջ բավական լայն տարածում ունի քաղաքական գործիչների պատկերավոր դասակարգումը. առավել պոպուլյար է քաղաքական գործիչների դասակարգումը երկու խոշոր խմբերի` աղվեսների և առյուծների: Առյուծ գործիչների նշանաբանն է տապալել թշնամուն վճռական պահին` բաց ճակատամարտում: Այս նշանի դասական օրինակը ՀՀ քաղաքական կյանքում Վ. Սարգսյանն էր: Սակայն այս դասակարգումը ՀՀ քաղաքական դաշտի պայմաններում այնքան էլ տեղին չէ, քանզի առկա քաղաքական գործիչների զգալի մասը բոլորովին այլ կենդանիների են հիշեցնում: Աղվես գործիչներին բնորոշ որակներն են որսալու, մտադրությունները հմտորեն թաքցնելու, հետքերը ջնջելու, թակարդից ամեն կերպ խուսանավելու ունակությունները: Այս տիպի առավել ցայտուն օրինակն է մեր «ռազմավարական դաշնակից» ու «մեծ ախպեր» երկրի էքս-նախագահ Վլադիմիր Վլադիմիրիչը:

    Անշուշտ, Քոչարյանը ևս պատկանում է այդ տեսակին. հպանցիկ դիտարկելով այս երկու գործիչներին` հանգեցինք այն համոզմանը, որ այս երկու գործիչների մոտ առկա են բավականաչափ ընդհանրություններ: Բայց դրանով հանդերձ այդ ընդհանրությունների մեջ հաճախ առկա են արհեստածին էլեմենտներ:

    Այսպես, երկուսն էլ ունեն ընդգծված սեր դեպի ձմեռային սպորտը, երկուսն էլ նախընտրում են էժան պոպուլիստական շփումը երիտասարդների հետ, որը մեր դեպքում արտացոլվում է տարբեր բազեների ու այլ թռչնակերպերի հետ մերձեցման երեկոներով և այլն: Մնում է միայն պարզել, թե ով է ում փորձում նմանվել:

    Հակիրճ անդրադառնանք նաև մեր հերոսի ֆիզիոգնոմիկային. Քոչարյանն ունի աչքերի և շրթունքների այնպիսի կառուցվածք, որոնք խորհրդանշում են դաժան ու սառնասիրտ բնավորություն, հաշվենկատություն: Ինչ վերաբերում է ժեստերին, ապա դրանք ևս գալիս են հաստատելու նրա վերոշարադրյալ որակները: Մեր կարծիքով, էքս-նախագահի ամենադիտողունակ ժեստը խոսելու ընթացքում շրթունքները թեքելու սովորությունն է. դա կարող է պայմանավորված լինել երկու պատճառներով. առաջինը կարող է լինել ֆիզիոլոգիական, այսինքն որևէ նևրոտիկ երևույթի դրսևորում և երկրորդը ավելի հոգեբանական:

    Բանն այն է, որ այս ժեստը «լավ տղային» բնորոշ առավել ակնառու խորհրդանիշերից մեկն է: Ընդ որում, դա ասոցացվում է հենց երևանցի «լավ տղայի» կերպարի հետ: Եվ ոմանց կարծիքով, այս ժեստը երևանցի դառնալու Քոչարյանի լավագույն և վերջին միջոցն է:

    Լուսանկարը` PanArmenianPhoto-ի
    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (01.03.2011), Moonwalker (28.02.2011)

  16. #149
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա իհարկե ընտրություններ չեն եղել, սակայն դա 70 տարի այդպես քարացած համակարգ ունեցող երկիր է եղել, որտեղ ըստ սահմանադրության երկրի վերին ղեկավարը ընտրվում էր ինչ-որ խորհրդի կողմից, իսկ նորանկախ Հայաստանը, ունի պարզ և հստակ գրված սահմանադրություն, որով ասվում է, որ ՀՀ նախագահը ընտրովիէ և ընտրվում է ժողովրդի կողմից: Իսկ պարոն Տեր-Պետրոսյանը չպահելով այդ սահմանադրական իրավունքի կետը, որով ժողովուրդը իրավունք ուներ ազատ կամաարտահայտվելու գնաց ընտրությունների կեղծման, ինչը իր հերթին ավելի մեծ աղետի հասցրեց մինչև հիմա:
    ԼՏՊ-ն հրաժարական տվեց ու հնարավորություն ընձեռնեց այդ սխալն ուղղելու… ու չ միայն ինքը, այլ նաև նրա բոլոր համակիրները… սա ընտրված նախագահի քայլ ա… եթե ուշադիր հետևում ես միջին արևելքի իրադարձություններին ապա կտեսնես որ դրանց մեջ հրաժարական տվող չկա… որովհետև դիկտատոր են…

  17. #150
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ-ն հրաժարական տվեց ու հնարավորություն ընձեռնեց այդ սխալն ուղղելու… ու չ միայն ինքը, այլ նաև նրա բոլոր համակիրները… սա ընտրված նախագահի քայլ ա… եթե ուշադիր հետևում ես միջին արևելքի իրադարձություններին ապա կտեսնես որ դրանց մեջ հրաժարական տվող չկա… որովհետև դիկտատոր են…
    սիրեցի մի տեսակ....

Էջ 10 13-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •