Լևոն Տեր-Պետրոսյան +
Լևոն Տեր-Պետրոսյան -
Ռոբերտ Քոչարյան +
Ռոբերտ Քոչարյան -
Սերժ Սարգսյան +
Սերժ Սարգսյան -
Կարծում եմ ԼՏՊ -ն շատ բանա արել հայաստանի անկախացման համար, բայց մնացած առումներով իմ անձնական կարծիքով չեն թողել որ անի, այսինքն ետքանել ազատ չի եղել իր ուզածը անելու համար... իր բացատրությունների անցյալի սխալների վերաբերյալ համարում եմ խելքին մոտիկ և ընդունելի, կարծում եմ ինքը ի վիճակի է նորմալ կառավարելու...
Ambrosine (16.01.2010)

Մի հատ համեմատության կարգով նայեք էլի, ու իմ թեկնածուին համեմատեք Լևոնի հետ
Բաց են թողել, մի հատ կարևոր հանգամանք, Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԳԱԱ հոգաբարձուների խորհրդի անդամ է:2002 թվականին Գագիկ Ծառուկյանին, Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան[31]՝ բարձր գնահատելով նրա եկեղեցաշեն գործունեությունը:
2003 թվականին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանած հրամանագրով ՀՀ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի32]
2007 թ. ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով:
2007 թ. օգոստոսի 26-ին հայրենական սպորտում ներդրած նշանակալի ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց Պատվո շքանշանով:
2007 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած վաստակի և անձնական ներդրման համար «Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու» I աստիճանի շքանշանով պարգևատրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
2007 թ. նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական պարգևների կոմիտեի կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց «Դմիտրի Դանսկոյ» առաջին աստիճանի շքանշանով[33] հայ և ռուս ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում վաստակի համար:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`[34] ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
2009 թ. մայիսի 11-ին Միջազգային եվրոպական շարժման կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհվել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքների ակտիվ մասնակցության, երիտասարդ քաղաքական գործիչների և սերնդափոխության գործընթացի աջակցման և ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում եվրոպական ավանդույթների տարածման համար35]
2009 թ. սեպտեմբերի 12-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց ոսկե մեդալով Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից[36]:
Ու
Ծառուկյանի կենսագրությունն ու փորձը չորս անգամ երկար ա, համ էլ աշխարհի էրեսին ինչքան սուրբ կա, դրան հավասար շքանշան ունի:Լեւոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արեւելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) եւ Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։
Գագո, նախագահ:
Ambrosine (14.10.2010), davidus (13.10.2010), Mephistopheles (14.10.2010), Բիձա (13.10.2010), Երվանդ (14.10.2010)
Ապեր քո թեկանածուն դաժե լեզվի բնագավառում իրա գրանցած հաջողություններով ավելի ուժեղա: Որ նայում ես կամ կարդում ես իրա հարցազրույցները, մարդը նոր օտարալեզու հայերեն ա կերտում, նոր քերականություն, նոր հայերեն միտք, որը դեռ հասու ա միայն իրան: Էս մարդը Մաշտոցին "հավասար" դեմք ա:
Հետո քո թեկնածուն կարա կանչի դեբատի ու ասի "թե տղա ես արի ձեռի ուժ կպնենք..." ինքը կկրի ու մեր ժողովուրդը իրան կընտրի: Ընենց որ քո թեկանծուն նաղդ կրածա:
Mephistopheles (14.10.2010), V!k (14.10.2010), Բիձա (14.10.2010)
նայում եմ քվեարկության արդյունքներն այս պահին ու ինչ, պարզվումա, որ մեր երկրի համար ամենալավ նախագահը եղել է Լևոնը, հա՞, այ քեզ բացահայտում![]()
Դե չէէ, ուղղակի իր կողմնակիցները ստեղ շատ են: Ու եթե այս պայմաններում "կողմ"-երը ընդամենը այդքան քիչ են գերակշռում "դեմ"-երին, ապա ինքնին պարզ է պարոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության գնահատականը: Անձամբ ես քվեարկել եմ "Լևոն Տեր-Պետրոսյան -" տարբերակի օգտին:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Երևի հարցում դնողը Լևոնի կողմնակիցներիցաբան չունեմ ասելու դեմոկրատիա, խոսքի ու արտահայտվելու ազատություն, բայց որ հիշում եմ դրա կառավարած տարիների ընթացքում անցկացրած ամեն մի օրը, էլ ավելի եմ զարմանում, թե դրանց ի՞նչն էր լավը, որ էտքան մարդ պլյուսա դրել, եթե մի քանի անգամ հանրահավաքներին շեշտվումա, որ ինքը միակ հաղթանակած նախագահնա Ղարաբաղյան պատերազմում, ուրեմն թող նաև նշվի, որ ԽՍՀՄ տարածքում տնտեսական ցուցանիշներով առաջատարներից մեկը համարվող մեր երկիրը ընդամենը մեկ տարում դարձավ ամենավերջիններից մեկը
Lion (14.10.2010), Moonwalker (14.10.2010), Բիձա (14.10.2010)

Նշելու կարիք չկա, դա ախր ակնհայտ է, հո մենք էդքան բու՞թ չենք, որ անընդհատ շեշտեն. մեր տնտեսությունը անկախ չէր, կապված էր մյուս ԽՍՀՄ պետությունների տնտեսությունների հետ: Իսկ քանի որ տնտեսական շրջափակման մեջ ընկանք, մեր տնտեսությունը մեռավ: Իսկ էդ մութ օրերը որ չեք ասում... ժող, մտածեք, էլի: Մի հատ թերթեք աշխարհի բոլոր ծայրերում պատերազմական դրության մեջ գտնվող երկրների վիճակը: Էդ ո՞ր երկրում են պատերազմի ժամանակ քաղաքացիները ապրանք գնում նույն ծավալով, էլեկտրաէներգիա օգտագործում նույն ծավալով, ինչ խաղաղ ժամանակ: Ամեն ինչ ուղարկվել է ճակատ: Թեկուզ էդ աստիճան զոհողությունների գնով, բայց հաղթել ենք, մեր պատմության մեջ եզակի դեպք, երբ միասնական ջարդել ենք թշնամուն: Մեկ-մեկ մտածում եմ, որ մենք հաղթանակի արժանի չէինք: Ավելի լավ է պարտվեինք, հիմա թաթարների իշխանության տակ լինեինք, որ երանի տայինք թեկուզ էդ ցուրտ տարիներին, բայց հայկական կառավարման ներքո: Չնայած այդ դեպքում կասկածելի է՝ մենք կլինեի՞նք, որ դեռ երանի էլ տայինք, թե՞ ոչ:
Մեկ էլ ահագին հետաքրքրեց... մեր տնտեսությունը հիմա ինչի շատ լավ դիրքերում է, հա՞: Իսկ ո՞ր պետությունների հետ համեմատած![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Աստղ ջան, քո կարծիքով, որ էսքան ժամանակ էդ ամեն ինչի՞ մասին չեն մտածել (ի դեպ վստահ եմ, որ էս թեմայում էլ գրված կլինի էդ ամենի մասին), հիմա քո գրելուց հետո ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ մտածելու՞ են: Թե՞ նորից «Լևոնը մեր թշնամին» տրամաբանությամբ շարունակեն:
Ես քվեարկել եմ, էս հարցումում, Լևոն +: Իմ քվեարկության տերն եմ: Ինչպես ցանկացած նախագահի ժամանակ, այդ նախագահի ժամանակ էլ եղել է թե՛ դրականը, թե՛ բացասականը: Երկուսից էլ շատ: Բայց ուրիշ ոչ մի նախագահի օրոք դժվարագույն խնդիրներն էդպես արժանապատվորեն չենք հաղթահարել, ուրիշ ոչ մի նախագահի օրոք մեր երկրի պատիվն այդքան բարձր չի եղել: Ուղղակի կետ առ կետ հիմնավորելն ա անիմաստ զբաղմունք, դրանք վաղուց մանրազնին քննարկվել են նաև էս ֆորումում:
Ու եթե հիմա մի անգամ էլ անցնենք էս թոհուբոհով, մեկ է, մի քանի ամիս հետո մի նոր «երևանցի» է հայտնվելու ու նույն բանը սկսի... պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հենց էն պատճառով, որ այս ու նմանատիպ այլ թեմաներում բազմիցս փաստերով է նշվել էդ շրջանի մեր առավելությունը, ես չծավալվեցի: Ընդամենը թեմաները կարդալ է պետք, հաստատ ձանձրալի չեն: Գրառումներից կարծեմ հենց առաջինում էլ մեր նախագահների կենսագրությունները կան: Կարդացեք:
Չուկ ջան, չեմ կարծում, որ մարդիկ կփոխեն իրենց վերաբերմունքը, ոչ էլ կփոխեն այն մտածելակերպը, թե՝ ավելի լավ է արդեն կերած մարդուն իշխանության բերել. արդեն սեփական բյուջեն լցրել է, քան թե նոր դեմքի, որը գալու է ու սկսի ուտելը /էստեղ չեմ ասում, թե Լևոնը չի կերել. ես ոչ ապացույց ունեմ, որ կերել ա, ոչ էլ որ չի կերել, բայց այսօր իմ աչքի տեսածը կարող եմ փաստել/: Այսինքն՝ մեզ համար նորմալ է, որ իշխանության եկողը պիտի գողանա մեզնից: Լրիվ լավ ա, հոյակապ ա, առաջ Հայաստան:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

davidus (14.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ